Показаны сообщения с ярлыком տեխնոլոգիաներ և ինտերնետ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком տեխնոլոգիաներ և ինտերնետ. Показать все сообщения

20 сент. 2011 г.

Facebook–ը նոր մեդիակոճակներ է պատրաստում՝ «կարդացի», «լսեցի», «դիտեցի» «ուզում եմ»

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է նոր մեդիապլատֆորմա թողարկել, որն օգտատերերին թույլ կտա երաժշտություն և ֆիլմ «կիսել»։Ռուսական Gazeta.ru կայքը, վկայակոչելով ամերիկյան The TechCrunch հրատարակությունը, հաղորդում է, որ սոցիալական ցանցը նաև նոր «մեդիակոճակներ» կներկայացնի՝ «կարդացի», «լսեցի», «դիտեցի» և «ուզում եմ»։

Նորույթների պաշտոնական շնորհանդեսը տեղի կուենա հինգշաբթի։ Փորձագետներն ասում են, որ «կարդացի», «լսեցի», «դիտեցի» և «ուզում եմ» մեդիակոճակները մեդիապլատֆորմայի «լրակազմում» կընդգրկվեն։ Նրանք վստահ են, որ երաժշտություն և ֆիլմ «կիսելու» ծառայության թողարկմամբ, Facebook–ը նոր սերնդի հեռուստատեսություն և ռադիո դառնալու բոլոր շանսերը կունենա։                                                                                    tert.am

21 авг. 2011 г.

Facebook-ը բոլոր սոցցանցերից ամենաքաղաքականացվածն է Հայաստանում

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ:

- Առաջիկա քաղաքական իրադարձություններում, ըստ Ձեզ, ի՞նչ դեր կարող են ունենալ սոցցանցերը:

- Եթե խոսքը Հայաստանին է վերաբերում, ապա քաղաքականապես հիմնական ակտիվ սոցիալական ցանցը Ֆեյսբուքն է, որի օգտատերերի թիվն օր օրի ավելանում է: Դեռ ժամանակ կա մինչև գալիք ընտրություններ, սակայն այսօր մեր Ֆեյսբուքում քաղաքականացվածության աստիճանը շատ բարձր է: Եթե մակերեսորեն դիտարկենք, կթվա թե դեռ գալիք ընտրությունները չեն պատճառը լարված քաղաքական քննարկումների: 

17 авг. 2011 г.

«ԱրմենՏելն» անվճար նեթբուկներ է նվիրում իր բաժանորդներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում «Hi-Line+նեթբուկ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Մեգա 2048» կամ «Մեգա 3072» սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար:

30 июн. 2011 г.

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան էջը հնարավոր է փակվի. շատ են հայհոյանքները

Քաղաքապետարանը սպառնում է ջնջել Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցիալական ցանցում: Նրա մամուլի քարտուղարը քաղաքապետի էջում գրել է.«Մենք խնդրեցինք էջը չդարձնել անհարկի վիրավորանքների ու անհեթեթ դիսկուսիաների հրապարակ: Ի սկզբանե էջն իր առջեւ ավելի կառուցողական խնդիրներ էր դրել՝ հետադարձ կապ ապահովելու միջոցով ակնկալում ենք բարեկիրթ եւ արդյունավետ երկխոսություն: Կրկնում ենք, անբարեկիրթ, անդեմք եւ կեղծանուններով հանդես եկող օգտագործողներին կոչ ենք անում լինել ավելի զուսպ եւ հաղորդագրություններ թողնել ըստ էության: Հակառակ դեպքում կքննարկվի էջի հետագա գոյության նպատակահարմարությունը»:

9 июн. 2011 г.

Orange-ն ընդլայնել է ծածկույթը

Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային և հարավային մայրուղիներին` Երևանից մինչև երկրի սահմանները` նպատակ ունենալով ապահովել գերազանց կապ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հայաստանցիների համար, որոնց այցելությունները դեպի Հայաստանի տարբեր մարզեր բազմապատկվում են ամառային ամիսների ընթացքում:

Լայնածավալ աշխատանքների արդյունքում ներկայումս դեպի հյուսիսային սահման տանող մայրուղու 99%-ն Orange-ի ծածկույթի ներքո է, իսկ հարավային մայրուղին ծածկված է 94%-ով: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ծածկույթը, որի աշխատանքներն առավելապես վերաբերելու են մարզային հեռավոր բնակավայրերին:

7 июн. 2011 г.

Համացանցից օգտվելը մարդու անքակտելի իրավունք է. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը համացանցից օգտվելու իրավունքը ճանաչել է մարդու անքակտելի իրավունք: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Այսպիսով, աշխարհագրական տարածքներում ինտերնետի անջատումը 2011-ի հունիսից կհամարվի մարդու իրավունքների ոտնահարում: Հաղորդագրության հեղինակները հայտնել են, որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևն ընդունվել է հունիսի 3-ին, երբ Սիրիայում իշխանություններն անջատել էին ինտերնետը:

5 июн. 2011 г.

Ֆրանսիայում հեռուստա եւ ռադիոհաղորդավարներին արգելել են եթերում արտաբերել «Twitter» եւ «Facebook» բառերը

Ֆրանսիայում ռադիո եւ հեռուստահաղորդավարներին արգելել են եթերում արտաբերել «Twitter» եւ «Facebook» բառերը: Բացառություն են այն դեպքեորը, երբ այդ երկու հայտնի սոցիալական ցանցերն իրենք են դառնում նորությունների թեմա:

Ֆրանսիայի հեռարձակողների խորհուրդը ցանկանում է, որպեսզի եթերում այլեւս չհնչեն «Twitter»-ի եւ «Facebook»-ի «ընկերների» թվում իրենց կորպորատիվ էջերն ավելացնելու հեռուստա- եւ ռադիոընկերությունների անվերջ խնդրանքները:

3 июн. 2011 г.

Facebook-ը լրտեսում է օգտվողների յուրաքանչյուր քայլը

Facebook սոցիալական ցանցի Like կոճակը ավելի մեծ աղմուկ է հանում:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը,, այդ կոճակը, զետեղված է աշխարհի խոշորագույն 1000 կայքերի վրա, եւ դա մտորումների տեղիք է տալիս: Ինչպես պարզել են լրագրողները,, եթե անգամ չեք սեղմել Like կոճակը, դա չի նշանակում, որ չեք այցելել այդ կայքը: Դա կարող է օգտվողներին հետեւելու պոտենցիալ գործիք դառնալ: Նման հնարավորություն ունի նաեւ Twitter-ը:

27 мая 2011 г.

19 мая 2011 г.

Ուշադրություն. Like կոճակը հետևում է օգտագործողներին

Facebook սոցցանցի Like կոճակը, ինչպես նաև Twitter-ի Tweet-ն օգտագործվում են ամեն տեսակի բովանդակություն տարածելու համար, սակայն դրանք նաև հավաքում են ինֆորմացիա այն մասին, թե որ կայքերում են եղել օգտագործողները: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Կոճակները, որոնք կոչվում են նաև սոցիալական վիջեթներ, տեղադրված են գրեթե բոլոր կայքերում ու բլոգներում: The Wall Street Journal-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ այդ կոճակներից չօգտվելու դեպքում Facebook-ն ու Twitter-ը «տեղեկանում» են օգտագործողների՝ տվյալ կայքում գտնվելու մասին:

30 мар. 2011 г.

«ԱրմենՏելն» իջեցնում է GPRS-ինտերնետ ծառայության սակագինը


«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բազիսային», «Ստանդարտ», «Թիմ», «Կորպորացիա», «Պրոֆեսիոնալ», «Մեր մարդիկ», «Բիզնես ալյանս», «Բիզնես ցանց», «Բիզնես օպտիմա» եւ «Բիզնես ակտիվ» սակագնային փաթեթներում շարժական ինտերնետ ծառայության սակագնի իջեցման մասին:

Ընկերությունից հայտնում են, որ 2011թ. ապրիլի 1-ից GPRS-ինտերնետի փոխանցած/ստացած տվյալների 1ՄԲ սակագինը վերոնշյալ սակագնային փաթեթների բաժանորդների համար կկազմի 29 դրամ, ներկայիս` 90 դրամի փոխարեն:

25 мар. 2011 г.

Ինչո՞ւ Հայաստանում ինտերնետային գովազդը մեծ պահանջարկ չունի. պարզաբանում է մասնագետը

Հայաստանում ինտերնետային գովազդի զարգացումն եւ դրա ծավալների մեծացումը անխուսափելի է, սակայն գովազդի այս տեսակի զարգացմանը խոչընդոտում է մեր երկրում ինտերնետ օգտագործողների վերաբերյալ ոչ հստակ թվերի առկայությունը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի  թղթակցի հետ զրույցում ասաց Մարկետնիգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

«Մեր երկրում ինտերնետ օգտագործողների թիվը, դրանց տարիքային շեմը մենք դեռեւս չենք կարողանում լավ պատկերացնել, ուստի դժվար է որոշել նաեւ ինտերնետում տեղադրվող գովազդի լսարանը, ինչն էլ հենց խոչընդոտում է գովազդի այս տեսակի զարգացմանը»,-ասաց Ա. Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ տարբեր աղբյուրներ Հայաստանում ինտերնետ օգտագործողների վերաբերյալ տարբեր թվեր են նշում, որոնք միմյանց հակասում են, իսկ այս ամենը թույլ չի տալիս ճիշտ պատկերացում կազմել տեղադրվող գովազդի արդյունավետության մասին:

5 мар. 2011 г.

Google-ում «պատերազմ է» Երեւանի համար

Հայաստանի մայրաքաղաքի անվանումը Google Maps ծառայությունում ադրբեջանցիները փորձում են փոփոխության ենթարկել՝ Երեւանը փոխարինելով Էրիվանով։ Դա նրանց հաջողվել է մոտ երկու շաբաթ առաջ, եւ այժմ այն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Google որոնողական համակարգի քարտեզում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի (անգ. Yerevan) անունը գրված է Erivan թուրքական տարբերակով։

Ըստ GTUG (Google Technology User Group)-ի հայաստանյան խմբի մոդերատոր Վարդան Գրիգորյանի՝ «Քարտեզային պատերազմը» երկար պատմություն ունի։

4 мар. 2011 г.

Facebook-ը սոսկ սոցիալական ցանց չէ, այն հասարակության քաղաքական ակտիվություն ապահովող գործիք է. փորձագետ

Հայաստանում հասարակությունը աստիճանաբար դառնում է քաղաքականապես ավելի ակտիվ, ինչը շատ վերլուծաբաններ պայմանավորում են ինտերնետի տարածմամբ: Քաղաքացիական ակտիվությանը նպաստող գործոն են դարձել սոցիալական կայքերը: Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցի հայ օգտագործողների թիվը վաղուց անցել է 100 հազարից:

«Արդեն անժխտելի է, որ սոցիալական ցանցերը Հայաստանում օգտագործվում են որպես գործիք` հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալելու ու քարոզչություն տարածելու համար: Հայաստանում բազմաթիվ ակցիաներ հնարավոր եղավ կազմակերպել բլոգերների, եւ ընդհանուր առմամբ ֆեյսբուքահայերի ակտիվության շնորհիվ: Ահա թե ինչու այս գործիքը հետզհետե ավելի վախեցնող է դառնում իշխանությունների համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյումրեցի վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը:

26 февр. 2011 г.

135120 հայաստանցի արդեն գրանցվել է Facebook-ում

Մինչ մի եգիպտացի ի պատիվ եգիպտական հեղափոխության իր նորածին աղջկան անվանակոչում է Facebook, Հայաստանում շարունակվում է աճել աշխարհի ամենահաճախելի սոցիալական ցանցի օգտագործողների թիվը: Facebook-ն, ըստ Alexa-ի ռեսուրսների, Հայաստանում ամենահաճախելի երկրորդ կայքն է, որը զիջում է միայն Google.com-ին: (Նույն ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում ամենահաճախելի երրորդ կայքը Youtube-ն է):

Facebook –ը, փետրվարի փետրվարի 26-ի տվյալներով, արդեն ունի 642 միլիոնից ավելի օգտատեր (user): Աշխարհում ամենաշատ օգտատեր գրանցվել է ԱՄՆ-ից` 150 միլիոնից ավելի:

25 февр. 2011 г.

Հայաստանում ամենաշատը մտնում են Google, Facebook, YouTube

Alexa վարկանշային համակարգի տվյալներով` Հայաստանում 100 ամենավարկանշային կայքերի հերթականությունը հետեւյալն է։

Առաջին հորիզոնականում է Google որոնողական համակարգի կայքէջն է՝ google.com-ը։ Երկրորդ տեղում է Facebook սոցիալական ցանցը, երրորդ հորիզոնականում է YouTube վիդեո ծառայության կայքը։

Google որոնողական համակարգի հայերեն էջը՝ google.am-ը գտնվում է չորրորդ հորիզոնականում։

Facebook–յան հեղափոխությունը Հայաստանում քիչ հավանական է. տեղեկատվական անվտանգության մասնագետներ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ սոցիալական ցանցերի հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է, քան պետք է, և դրանց դերը գերագնահատվում է։ Իր գործընկերներ Կարեն Վրթանեսյանի, Սեդրակ Մկրտչյանի հետ համատեղ ասուլիսին Քոչարյանը նշեց, որ քիչ հավանական է արաբական երկրներում տեղի ունեցող «Facebook–յան հեղափոխությունների» սցենարի կրկնությունը Հայաստանում։

«Վերջին երկու տարիներին Հայաստանում մի քանի շարժում առաջացան։ Facebook–ի խմբերում 5–6 հազար մարդ ակտիվ քննարկում էր որևէ խնդիր։ Բայց փողոց էին դուրս գալիս 100–150 հոգի։ Կա Facebook–յան գործակից, որը Հայաստանում 0.5–1 տոկոս է՝ այդքանն են փողոց դուրս գալիս»,– մանրամասնեց Տիգրան Քոչարյանը և որպես օրինակ բերեց «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի, ծառահատումների հետ կապված քննարկումները։

21 февр. 2011 г.

Միանձնուհուն վտարել են՝ Facebook-ով չափից դուրս տարվելու համար

Իսպանացի միանձնուհուն դոմինիկյան օրդենից, ուր նա ապրում էր վերջին 30 տարիներին, վտարել են նրա համար, որ նա չափից դուրս շատ ժամանակ է անցկացրել Facebook սոցիալական ցանցում։

54-ամյա Մարիա Խեսուս Գալանը, ով մյուս միանձնուհիների կողմից ստացել է «Քույր ինտերնետ» մականունը, իր «վտարման» պահին Facebook-ում շուրջ 600 ընկեր է ունեցել։

Մարիա Գալանը, ով այժմ ապրում է մոր տանը, հայտարարել է, որ նա պատրաստ է նոր կյանք սկսել, գրում է The Daily Telegraph-ը։