25 мар. 2011 г.

Ինչո՞ւ Հայաստանում ինտերնետային գովազդը մեծ պահանջարկ չունի. պարզաբանում է մասնագետը

Հայաստանում ինտերնետային գովազդի զարգացումն եւ դրա ծավալների մեծացումը անխուսափելի է, սակայն գովազդի այս տեսակի զարգացմանը խոչընդոտում է մեր երկրում ինտերնետ օգտագործողների վերաբերյալ ոչ հստակ թվերի առկայությունը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի  թղթակցի հետ զրույցում ասաց Մարկետնիգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

«Մեր երկրում ինտերնետ օգտագործողների թիվը, դրանց տարիքային շեմը մենք դեռեւս չենք կարողանում լավ պատկերացնել, ուստի դժվար է որոշել նաեւ ինտերնետում տեղադրվող գովազդի լսարանը, ինչն էլ հենց խոչընդոտում է գովազդի այս տեսակի զարգացմանը»,-ասաց Ա. Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ տարբեր աղբյուրներ Հայաստանում ինտերնետ օգտագործողների վերաբերյալ տարբեր թվեր են նշում, որոնք միմյանց հակասում են, իսկ այս ամենը թույլ չի տալիս ճիշտ պատկերացում կազմել տեղադրվող գովազդի արդյունավետության մասին:

«Ինտերնետային գովազդը լայն տարածում ունի բոլոր զարգացած երկրներում, ոչ միայն գումարային, այլեւ տեխնոլոգիաների կիրառման առումով։ Մեր երկրում եւս այս ուղղությամբ որոշակի շարժ է նկատվում, սակայն թե´ տեխնիկապես, թե´ ծավալային առումով այս ուղղությամբ դեռեւս շատ աշխատանքներ կան կատարելու»,-ասաց Ա. Նավասարդյանը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին Հայաստանում ինտերնետի հասանելիությանը զուգընթաց կմեծանա նաեւ ինտերնետային գովազդի ծավալները։
                                                                                                                       News.am

Комментариев нет:

Отправить комментарий