4 июн. 2012 г.

Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը.Գորիսում ծառահատումներ չեն իրականացվել, այլ կատարվել են ծառերի տեխնիկական հատումներ

Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում, ինչպես նաև քաղաքի մյուս փողոցներում, համաձայն Գորիսի քաղաքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և <Գորեր> ՍՊԸ-ի միջև կնքված եռակողմ պայմանագրի իրականացվում է գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգում: Աշխատանքները պետք է սկսվեր մայիս ամսին և ավարտվեր ՝ հուլիսին: Աշխատանքները սկսվել են ըստ ժամանակացույցի, բայց որոշ տեխնիկական խնդիրներից և եղանակային պայմաններից որոշ ծառերի ճյուղեր մասնակի հատվել են մայիս ամսվա վերջին:

Նշենք, որ Սյունիքի փողոցը համարվում է միջպետական մայրուղի, որը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում՝ ապահովելով ճանապարհի պատշաճ տեսքը:Գիշերային լուսավորության ցանցի կառուցման համար քաղաքապետի 14.05.2012թ-ի թիվ 196-Ա որոշմամբ Սյունիքի փողոցում / Զ. Անդրանիկի խաչմերկուկից մինչև Ավանգարդ փողոց/ իրականացվել է ծառերի տեխնիկական հատում, քանի որ գերաճ ճյուղերը խանգարում էին ոչ միայն գիշերային լուսավորության ցանցի կառուցմանը, այլ նաև երթևեկության տեսանելիության ապահովմանը:

Ինչ վերաբերվում է Սյունիքի փողոցի թիվ 151 հասցեւոմ գտնվող 3 կեռասենու ծառերի հատմանը, որոնք կտրվել են բնից, ապա այն կատարվել է տվյալ բնակչի սեփական նախաձեռնությամբ՝ առանց քաղաքապետարանին տեղյակ պահելուն:
Քաղաքապետարանի աշխատակիցները անմիջապես արձագանքել են կատարված երևույթին և պատրաստել համապատասխան արձանագրություն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար տվյալ տան բնակչին: Վերջինս պատճառաբանել է, որ կտրված ծառերը ունեին մոտ 40 տարվա կյանք, բավականին գերաճ էին, այդ իսկ պատճառով կտրել է ծառերը նորը տնկելու պայմանով:                                                 http://goriscity.am

Комментариев нет:

Отправить комментарий