Показаны сообщения с ярлыком "Մարդու իրավունքները կոնֆլիկտների հաղթահարման միջոց" ծրագրի շրջանակում հրապարակված հոդվածներ /SOROS/. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком "Մարդու իրավունքները կոնֆլիկտների հաղթահարման միջոց" ծրագրի շրջանակում հրապարակված հոդվածներ /SOROS/. Показать все сообщения

2 мар. 2011 г.

Անազատության մեջ գտնվող մարդը եւս ազատության իրավունք ունի

Իրավունքների տեղեկատվական կենտրոնը մեկն է Գորիսում գործող այն հասարակական կազմակերպություններից, որոնք փորձում են աջակցել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Հանրային իրազեկումների, ուսուցողական դասընթացների, մշտադիտարկումների, կլոր սեղանների, քննարկումների միջոցով ԻՏԵԿ-ը ձգտում է ոչ միայն հասարակական հնչեղություն հաղորդել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, այլև տարբեր նախաձեռնությունների շրջանակում նպաստել այդ խնդիրների լուծմանը:

1 мар. 2011 г.

Գործունեություն, որի առանցքում մարդու իրավունքն է

"Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"  հասարակական կազմակերպության Գորիսի մասնաճյուղը, որի առաքելությունը իրավապաշտպան և լուսավորչական գործունեության ճանապարհով մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն աջակցելն է, ստեղծվել է 1997թ.: Մասնաճյուղն իրականացնում է` ամենօրյա անվճար իրավաբանական խորհրդատվություն, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, ստեղծում և տարածում ՀՀ առանձին նորմատիվային ակտերը լուսաբանող և դրանց մասին տեղեկացնող հուշաթերթեր, աջակցում է հանրակրթական դպրոցներում իրավական կրթության իրականացմանը:

Մասնաճյուղն ունի 4 աշխատակից և Սյունիքի մարզի համայնքներում գործունեություն ծավալող 23 կամավոր:

27 февр. 2011 г.

“Աննան լավ մայր է, բայց առողջությունը խնամք է ենթադրում, որն ուղղակիորեն կապված է միջոցների հետ”

Նանե Բուդաղյանը 7 տարեկան է: Իր հասակակիցներից ոչ միայն չտարբերվող, այլև շատ ակտիվ, անմիջական աղջնակ է: Արդեն դպրոց է հաճախում, առաջին դասարանցի է: Դասվար Ժաննա Մարգարյանի վկայությամբ՝ Նանեն պարտաճանաչ, սովորելու շատ մեծ ձգտումով երեխա է. “Նանեն իմ մանկավարժական պրակտիկայի ամենաբարի երեխաներից է”:

Բայց Նանեն, ցավոք, առողջական մի խնդիր ունի, որը, իրեն անհանգստացնելուն զուգահեռ, խորապես հուզում է և ծնողներին:

“Խնդիրը երեխայի ծնվելուց հետո անմիջապես զգացնել տվեց. նա շատ դժվար էր բացում աչքերը՝ կոպերը: Երևանում էլ հաստատվեց ախտորոշումը՝ ակնաճեղքի բնածին նեղացում՝ ոչ բավարար բացվածք”,-պատմում է Նանեի մայը՝ 28-ամյա Աննան:

"...Որ հանկարծ առողջ չհամարեն"

Լիդա Ղահրամանյանն ամուսնու, աղջկա և թոռան հետ ապրում է 24 քառակուսի մետր տարածքում: Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց արդեն քանի տարի է, սպասարկման ոլորտում է աշխատում. ինչպես ինքն է ասում, այդ աշխատանքն էլ մի կերպ է գտել, որի դիմաց ամսական 6 հազար դրամ աշխատավարձ է ստանում:  "Տան միակ աշխատողը ես եմ, ստիպված եմ առանց ինձ խնայելու աշխատել, նույնիսկ, եթե անգամ ֆիզիկապես դժվար է ինձ համար", -ասում է Լիդան և շարունակում, որ հենաշարժողական խնդիր ունի, բայց ամեն օր քաղաքի ծայրամասից հասնում է կենտրոն, որ մի քանի մետր տարածք մաքրի. "Հիմա սկի ջահելներին գործ չեն տալիս, եթե բարետես արտաքին չունի ու անգլերեն չգիտի, ինձ ո՞վ պիտի ուրիշ գործ առաջարկի", -ինքն իրեն մխիթարում է Լիդան:

Առողջության իրավունքը պաշտպանելու դեղատոմսը բարեկեցությունն է

Վերջին տարիներին ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի լուսաբանումը կարծես թե ավելի է ակտիվացել, զանգվածային լրատվամիջոցներն ավելի հաճախ են խոսում խնդրի մասին, առանձին դասընթացներ կազմակերպվում անգամ թեմային վերաբերող հրապարակումներում ճիշտ տերմիններ օգտագործելու համար:

Սակայն, մյուս կողմից հասարակությունը պատրաստ չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել վարակակիրների նկատմամբ և, ԶԼՄ-ներն էլ այդ առումով պակաս քարոզչական աշխատանք են տանում: Պատճառներից մեկն, ըստ էության, այն է, որ համապատասխան մասնագիտական կառույցները սովորաբար թաքցնում են թեմային վերաբերող տեղեկատվությունը, ավելի հաճախ, խուսափում անգամ վիճակագրական ճիշտ տեղեկատվություն տրամադրել:

26 февр. 2011 г.

Այս հրամանի ներդրումը պատասխանատվություն է ապահովում

2010- 2011 ուս.տարուց սկսել է կիրարկվել "Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև"  /ՀՀ ԿԳ նախարարի հրաման /26 դեկտեմբերի 2009 թվականի N 1105-Ն/, որով կարգավորվում են դպրոցի, ծնողի, աշակերտի իրավունքներն ու պարտականությունները: Հետաքրքիր է, թե ի՞նչ է ներկայացնում իրենից այդ պայմանագիրը, ինչպե՞ս առաջացավ այն դպրոց ներդնելու անհրաժեշտությունը, այն…արևմտյան հերթական մոդե՞լ էր, թե` ժամանակի հրամայական: Հետաքրքող այս հարցադրումների պատասխանները գտնելու ակնկալիքով զրույց ունեցանք Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թելման Աբրահամյանի հետ:

Այ, եթե ցանկությունների թեժ գիծ էլ լիներ...

Ասյա Ալեքսանյանն իր բազմանդամ ընտանիքով Քարահունջում է ապրում: Ղարաբաղյան հակամարտության շեմին Բաքվից հայրական ընտանիքի հետ Ասյան եկել է Քարահունջ: Ամուսնուն` Մամիկոնին, հանդիպել ու ընտանիք է կազմել Հայաստան գալուց հետո: 5 երեխա ունեն: Երեխաներից երեքն արդեն դպրոցահասակ են:

"Որ անկեղծ ասեմ, իմ ընտանիքի համար հեշտ տարիներ երբեք էլ չեն եղել, ինչպես սկսել ենք, էնպես էլ շարունակվում ա",-այդպես էլ…չհայկականացված շեշտադրությամբ պատմում է Ասյան. "Ամուսնացել ենք էն ամենադժվար տարիներին, սկսել զրոյից ու հազիվ յոլա ենք տանում, ոչ մի բան չենք ավելացնում": Ավելացել են…5 երեխաները:

24 февр. 2011 г.

ՏՏ ոլորտը, Հայաստանը ու մի քիչ էլ…Գորիսը


Նրանց համար, ովքեր այս ոլորտով հետաքրքրված են, բայց՝ քիչ տեղյակ, ասեմ. թե ինչ է ՏՏ-ն. “գերժամանակակից” մի արտահայտություն, ասել է թե՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Այն ներդրումներն ու զարգացումները, որ այսօր կան այս ոլորտում, ահռելի են: Իսկ Հայաստանը, իհարկե, անմասն չէ այդ ամենից: Որպեսզի ասելիքս պարզ լինի ու ավելի հավաստի, նախ՝ մի փոքրիկ վիճակագրություն:

Օրինակ, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15% աճ: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն. դրամ, ինչը 15.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ /129.9 մլն. դրամ/: Հայաստանում այս ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5000 մարդ, ոլորտում գործում է 197 ընկերություն: ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. hատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն. դրամ:

10 февр. 2011 г.

Երեխաների դեմ գործադրվող բռնությունները տարբեր բնույթի են

Ըստ “Սյունիքի իրավապաշտպան և խորհրդատվական կենտրոն” ՀԿ-ի կողմից Գորիս քաղաքի թվով 6 հանրակրթական դպրոցներում անցկացրած ՙԵրեխաների դեմ կիրառվող բռնությունների և դրանց տեսակները՚ ուսումնասիրությունների արդյունքների, դպրոցներում պարբերաբար խախտվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված երեխայի` բռնությունից (ֆիզիկական, հոգեկան) պաշտպանված լինելու իրավունքը:

9 февр. 2011 г.

“Մեղավորը ես եմ, քանի որ չեմ կարողանում անել այն, ինչ Աստված է ուզում”

71-ամյա Կարինե Ղավալյանի թոռնիկն առողջական լուրջ խնդիրներ ուներ` չէր քայլում: Շարունակական վիրահատությունները, դեղորայքը անօգուտ էին, արդյունք չէին տալիս: Ընտանիքն անելանելի վիճակում էր: Կարինեի քրոջ աղջիկն, ով ապրում էր Երևանում, Կարինեին հայտնեց, որ Շվեդիայից մարդ է եկել, ով վստահեցնում է, որ, եթե “Աստծուն հավատա”, կբուժվեն և' նա, և' թոռը:

Կարինեն, ով երբևէ անգամ եկեղեցի չէր գնացել, առանց իմանալու, թե ինչ է սպասվում իրեն, մտածելով միայն թոռնիկին օգնելու մասին, գնաց առաջին հավաքին:

5 февр. 2011 г.

Հանրային ծառայություններ-սպառող կապը մեր քաղաքում անկատար է

Այն, որ հասարակությունը հիմնականում տեղյակ չէ իրեն իսկ մատուցվող հանրային ծառայություններից օգտվելու իր իրավունք-պարտականություններին,  որ ամենապարզ խոսքով` չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, դրանց տեր լինել, փաստ է: Սա ՙմեդալի՚ մի կողմն է: Մյուս կողմում հանրային ծառայություններ մատուցող կառույցների ու հանրության` սպառողի քաղաքակիրթ հարաբերակցությունն է:

Լրագրողական մեր փոքրիկ խմբին հետաքրքրում էր կոնկրետ այն, թե ինչպես է հանրությունը տեղեկացվում նշյալ ծառայությունների գործունեության` սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների, անջատումների կամ խափանումների մասին:  Ինչու է առաջանում անհարմարություններ. բնակչութանը չեն իրազեկում, թե մատուցված տեղեկատվությունը սպառողին չի հասնում:

26 дек. 2010 г.

"Հանրային պաշտպանը նրա համար չէ, որ գործի ելք խոստանա, այլ…"

Հարցազրույց Սյունիքի մարզի հանրային պաշտպան Կարմեն Սահակյանի հետ
-Ինչքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում գործում է հանրային պաշտպանի գրասենյակը: Ո՞վ է ՀՊԳ ղեկավարը:

-Գրասենյակը գործում է 2006թ. հունվարից: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Գրասենյակի ղեկավարն է Մասիս Ղազանչյանը: ՀՊԳ-ն փաստաբանների պալատի ներսում է գործում, և հենց այդպես էլ կոչվում է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ:

25 дек. 2010 г.

Անտառտնտեսության տնօրենն իրենց տանն արհեստական տոնածառ է տեղադրում, եւ դրանից իրենց ընտանիքի տոնական տրամադրությունը չի փոխվում

Ապօրինի ծառհատումների մասին շատ է գրվել, և թերևս այդ թեմայով խոսակցությունները, հրապարակումները, քննարկումները շարունակվելու են, քանի չի կիրարկվում "Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական ու բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, ըստ որի. "Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի /կոճղերի/ տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով՚ /գլուխ 3, հոդված 6/10/: Իսկ վկայակոչված 2-րդ օրենքը /հոդված 5/ ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար, ըստ ծառի կոճղի տրամագծի /սանտիմետրերով/, սակագներ է սահմանել:

24 дек. 2010 г.

Զբոսայգու բեմը Սյուզիի "տունն" է

Սյուզին այստեղ է ապրում

200 դրամ փող տվեք` ամեն ինչ կասեմ, եթե ուզում եք` սուտ էլ կասեմ…

Այսպես դիմավորեց տիկին Սուսաննան (քաղաքում նրան Սյուզի են ասում: Ավարտել է դպրոցը, որից հետո` արհեստագործական ուսումնարանը: Արդեն մեկ տարի է, խմիչքի պատճառով բաժանվել է ամուսնուց և չի ժխտում, որ ինքն էլ էր սկսում խմել, ու սկսում էին իրար ծեծել: Սուսաննան խնդրեց իրեն Սյուզի ասել. "Նեղվում եմ, մանավանդ, երբ ասում եք` տիկին":