Показаны сообщения с ярлыком տեսանյութեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком տեսանյութեր. Показать все сообщения

2 июл. 2013 г.

Հալիձորի համայնքապետը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել

Սուսաննա Շահնազարյան
Անահիտ Բաղդասարյան

Մեկ ամիս առաջ, մայիսի 29-ին, Սյունիքի մարզի Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանը դիմում է ներկայացրել Սյունիքիմարզպետին` խնդրելով միջնորդելվաղաժամկետ դադարեցնել իրլիազորությունները «առողջության հետկապված խնդիրների եւ արտասահմանումբուժում ստանալու»պատճառաբանությամբ:

Վկայակոչելով օրենքով նախատեսվածկարգը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման հարցերը համակարգող վարչությունն ուղղորդել է Հալիձորի համայնքային իշխանության աշխատակազմին. դիմումընախ` քննարկել համայնքի ավագանու նիստում, որից հետո միայն ներկայացնել մարզպետին: Հունիսի 4-ինկայացած ավագանու նիստում, որին մասնակցել են ավագանու հինգ անդամներից երեքը (ավագանուանդամներից մեկն էլ համայնքապետիկինն է, ով նույնպես հեռացել է գյուղից), համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում է ընդունվել եւ համապատասխան արձանագրությամբ ներկայացվել է մարզպետարան:

25 мая 2013 г.

«Ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ մենք՝ ավագանիներս, մի լավ բան անենք… » (վիդեո)

Անահիտ Բաղդասարյան 
ՀՀ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների սահմանած սննդակարգի նորմատիվի համաձայն` երեխան նախակրթարաններում օրական պետք է ստանա 500 դրամի սնունդ, բայց ներկայումս նրան տրվում է ընդամենը 170-200 դրամի:

«Ցավալի է, որ երեխան այսօրվա գնաճի պայմաններում թերսնվում է: Ի՞նչ անենք մենք, ինչպե՞ս վարվենք... Այս ծանր վիճակից դուրս գալու համար դիմում ենք ավագանիներին. մի ելք գտեք ու այս հարցին լուծում տվեք: 50 տարի է՝ աշխատում եմ ու ամեն անգամ ամաչում եմ ճաշացանկը գրելիս: Եվ այդ երեխաները մեր ապագան են»,- ասաց Գորիս քաղաքի մայիսի 14-ի ավագանու նիստին մասնակցող քաղաքի թիվ 4 նախակրթարանի տնօրեն Զոյա Շեգունցը:

20 мая 2013 г.

«Ով էնպիսի լուր ասի» նախագիծը շարունակվում է

      
Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ Գորիս մամուլի ակումբը «Ով էնպիսի լուր ասի» նախագծի մասնակից աշակերտների համար կազմակերպեց մեդիագրագիտության եռօրյա դասընթաց: Դասընթացը վարում էին "Ինտերնյուս" Մամուլի աջակցության ՀԿ-ի դասընթացավարներ` Հարություն Մանսուրյանն ու Գեղամ Վարդանյանը:

6 дек. 2012 г.

Մարզային մամուլի հեռանկարների մասին

ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարության ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի «Աջակցություն ոչ պետական մամուլին» հոդվածով մոտ 50 միլիոն դրամով սուբսիդավորում է ոչ պետական մի շարք լրատվամիջոցների: Պարզելու համար, թե ՀՀ պետբյուջեից ոչ պետական մամուլի համար նախատեսված ֆինանսները, սուբսիդիան ինչպես են նպաստում լրատվամիջոցների կողմից հանրային քաղաքականության փոփոխման գործընթացի բարելավմանը, հանրությանը տեղեկատվության ապահովմանը, և առհասարակ, ինչպես կարող է մասնավորապես մարզային մամուլը նպաստել հանրությանը օպերատիվ եւ բազմակողմանի տեղեկատվությամբ ապահովմանը, Գորիսի մամուլի ակումբը հետազոտություն է իրականացնում, որի շրջանակներում դիմեցինք տարբեր լրատվամիջոցների ղեկավարների, ոլորտի փորձագետների` նպատակ ունենալով լսել նրանց դիտարկումները մարզային մամուլի հեռանկարների մասին:  
                                                                                Տեսանյութը` Շուշան Օհանյանի