Մեր մասին

ksdlkdklwndjjlwq









Գորիսի մամուլի ակումբ
Կազմակերպության անվանումը և կարգավիճակը- "Գորիսի մամուլի ակումբ" ՀԿ


Կազմակերպության նախագահ-Սուսաննա Շահնազարյան


Գործունեության ոլորտը- Տեղեկատվություն


Հիմնադրման և գրանցման տարեթվերը-2000թ հունիս, 2000թ.օգոստոս


Առաքելություն- Հասարակության տեղեկացվածության բարձրացման միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը


Գործունեության տարածքը- Սյունիքի մարզ


Կանոնադրական նպատակներ
-աջակցել մարզի լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը.
-աջակցել մարդկանց՝ օպերատիվ և ճշգրիտ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը,
-հասնել նրան, որ Գորիսում օրենքով նախատեսված հանրային նշանակության տեղեկատվությունը բաց եւ մատչելի լինի հանրության համար.
-նպաստել բազմակարծության ապահովմանը.
-քաղաքական գործընթացների ընթացքում աջակցել հանրության շահերի պաշտպանությանը:


Կառուցվածք, մասնաճյուղեր
Կազմակերպության խորհուրդ, խորհրդի անդամներ, Վերստուգիչ


Շահառուների նկարագիր
Հասարակության բոլոր անդամներ


«Գորիսի մամուլի ակումբը» ՀԿ-ի կողմից վերջին տարիներին իրականացված նախաձեռնությունների մի մասը.
  • 2003-2004թթ «Աջակցություն Սյունիքի մարզի լրագրողներին» ծրագրի
շրջանակներում կազմակերպվել են մարզի լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձացմանն աջակցող սեմինարներ, կլոր սեղաններ:
  • 2006-2007թթ. «Պաշտպանենք տեղեկատվության ազատությունը» ծրագրի
ընթացքում իրականացված մոնիտորինգի շրջանակներում դիտարկումներ են կատարվել 40 կազմակերպություններ,որոնց թվում եղել են նա¨ համայնքային իշխանություններ, հանրային ծառայություն մատուցողներ, պարզելու, թե ինչպես է կիրառվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի ուսուցման նպատակով
կազմակերպվել են սեմինարներ տեղեկատվություն տնօրինողների ¨ տեղեկատվությունից օգտվողների համար, հրատարակվել են պաստառներ, բուկլետներ,, թողարկվել սոցգովազդներ:
  • 2007-2008թթ «Սյունիքը ¨ հազարամյակի մարտահրավերները» ծրագրով
մարզի լրագրողների կողմից գրվել է 45 հետաքննական հոդված, որտեղ ներկայացվել են մարզի բազմաթիվ խնդիրներ, կազմակերպվել ուսուցողական սեմինար` ինչպես գրել հետաքննական հոդվածներ» թեմայով, քննարկումներ, հրատարակվել «Բոլոր ճանապարհները տանում են մայրաքաղաք» գիրքը: Տպագրված հոդվածների շուրջ կազմակերպվել են քննարկումներ`նպատակ ունենալով` Հանրությանը ներկայացնել Սյունիքի մարզի տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, հնարավորություն ստեղծել առկա խնդիրների շուրջ լսել տարբեր կարծիքներ:
  • 2007-2008թթ «Երկխոսություն» ՀՀ նախագահական ընտրությունների
ընթացքում Գորիսի տարածաշրջանի 15 գյուղական համայնքներում ակտիվ խմբերի հետ բացահայտվել են տեղական խնդիրները, դրանց մասին հրատարակվել հոդվածներ, քննարկվել ՀՀ նախագահի 2008թ.ընտրությունների թեկնածուներին պաշտպանող քաղաքական ուժերի հետ, տարածվել հարցաթերթիկներ, թե ընտրողներին ինչպիսի խնդիրներ են հետաքրքրում պատասխանները հրատարկվել տեղեկատվական թերթիկներում: Երկխոսության միջոցով հնարավորություն են ստեղծվել ընտրողների համար՝ իրենց խնդիրները ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածուներին:
  • 2008թ.«Հասարակական հնչեղություն համայնքային հիմնախնդիրներին
առանձին գրքույկով հրատարակվել է 15 համայնքների խնդիրներին վերաբերող «Հայաստանի Հարավային դարպասը» գիրք` տեղական ինքնակառավարման ընտրություններում դրանք ներկայացվել են թեկնածուներին:
  • 2008թ.«Երկխոսություն+» Քննարկումներ են կազմակերպվել 14 համայնքներում,
որոնց մասնակցել են 2008թ.հոկտեմբերի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի ¨ ավագանիների թեկնածուներ, նրանց պաշտպանող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ընտրողներ:
Հնարավորություն է տրվել ՏԻՄ համայնքների ընտրողներին` լսելու, թե
ՏԻՄ ընտրությունների թեկնածուներն ի՞նչ քայլեր են նախատեսում իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես նա¨, թե ընտրվողներին, ներկայացնել իրենց դիտարկումները:
  • 2009-10Երկխոսությունը` քաղաքացիական հասարակության կայացման երաշխիք -Գորիսի քաղաքապետի ընտրությունների առթիվ հրատարակվել են համայնքային խնդիրներին վերաբերող հոդվածների ներդիրներ, կատարվել հանրային հարցումներ, պատրաստվել ինտերակտիվ բեմադրություններ, պատրաստվել հեռուստահաղորդումներ, քննարկումներ` ընտրությունների թեկնածուների մասնակցությամբ, պատրաստվել է «Ընտրական Գորիս» ներդիր, հրատարակվել տեղեկատվական թերիկներ:
  • 2010թ.Մարդու իրավուքների պաշտպանությունը` կոնֆլիկտների հաղթահարման միջոց- 12 երիտասարդ լրագրողների համար մայրաքաղաքից հրավիրված փորձագտների մասնակցությամբ կազմակերպվում են դասընթացներ, նույն փորձագետների մասնակցությամբ թողարկվում հեռուստահաղորդումներ, նախատեսվում է հրատարակել 2 հավելված ¨ 6 հեռուստառեպորտաժ:
  • 2011թ,,Տեղեկատվության ապահովում հանրային ծառայությունների ոլորտում", իրականացվել է մոնիտորինգ, պատրաստվլ են հեռուստահաղորդումներ,տպագիր ներդիրներ, կազմակերպվլ են քննարկումներ, հանրային ծառայություն մատուցող տեղական կազմակերպությունների համար մշակվլ են հայտարարությունների ձևեր:
  •  2011թ. "Ինտերնյուս" ՀԿ-ի "Հասանելի դառնալ մարդկանց" ծրագրի շրջանակներում իրականացրել է "Իմ պատմությունը" խորագրով մեդիա արշավը:
  • 2012թ.  «Մարդու իրավունքների ազգային ցանց» ծրագրի շրջանակներում մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց:
  • 2012թ. օգոստոսի 1-ից Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի աջակցությամբ սկսել է Սիսիանի տարածաշրջանի 18 գյուղական համայնքներում /Սառնակունք, Գորհայք, Անգեղակոթ, Սպանդարյան, Իշխանասար, Բալաք, Լծեն, Շամբ, Շաքի, Տոլորս, Մուցք, Շաղաթ, Բռնակոթ, Լոր, Աղիտու,Գետաթաղ,Սալվարդ, Աշոտավան/ հետազոտություն իրականացնել` պարզելու գազամատակարարման, ջրամատակարարման, էներգամատակարարման ոլորտներում մատուցվող ծառայությունների վիճակը: