Показаны сообщения с ярлыком հետաքրքիր է իմանալ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հետաքրքիր է իմանալ. Показать все сообщения

25 июн. 2013 г.

ԱՇԽԱՏԱՆՔ ՏԵՔՍՏԻ ՀԵՏ | 25 խորհուրդ գրողներից

1.Այն մասին, որ պարզապես անհրաժեշտ է նստել և գրել
Ծրագրավորելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է պարզապես գրել: Հարցը նրանում է, որ պետք է գրել ու ոչ թե երազել գրելու մասին: Սա է միակ ճանապարհը սեփական ոճ ստեղծելու:

Ֆիլլիս Դորոտի Ջեյմս՝ անգլիացի գրող, «ժամանակակից Ագաթա Քրիստի»

2. Այն մասին, որ անհրաժեշտ է սկսել ավելի վաղ, քան դուք պատրաստ կլինեք

Որքան ավելի երկար ենք այս ու այն կողմ անում՝ «պատրաստ լինելու համար», այնքան ավելի ու ավելի շատ էներգիա ենք կորցնում: Մեր ներքին Դիմադրությանը դուր է գալիս, երբ հապաղում ենք, չափազանց երկար պատրաստվում: Եվ, ի պատասխան, անհրաժեշտ է պարզապես առաջ նետվել ու սկսել:

Ստիվեն Պրեսսֆիլդ՝ ամերիկացի սցենարիստ և գրող

13 дек. 2012 г.

2013 թվականն ի՞նչ է խոստանում աստղակերպի նշաններին

Բոլորս էլ գիտենք, որ 2013 թ-ը Սեւ օձի տարին է, բայց պետք չէ մտածել, որ օձը վտանգավոր է, իսկ նրա թույնը՝ մահացու:

Օձը խայթում է միայն իր վրա հարձակվողներին, իսկ թույնն էլ կարող է բուժել որոշ հիվանդություններ: Պարզապես պետք է մտածված քայլեր ձեռնարկել՝ սեփական կարծիքով ու կանխազգացմամբ առաջնորդվելով: Օձը, ցավոք, չի սիրում ակտիվ կյանք վարող մարդկանց, եւ հաջողություն է խոստանում մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին:

Սեւ օձի տարում ցանկալի չէ նաեւ պարտքով փող վերցնելը կամ անտեղի գումար ծախսելը: Օձը հովանավորելու է հատկապես սիրահարներին. այս տարում իրար հանդիպած մարդիկ անկեղծ սիրային հարաբերություններ կունենան: Այս տարին բարեհաջող է նաեւ նրանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց զբաղմունքը կամ աշխատավայրը: Ֆինանսական առումով օձը կպարգեւատրի նրանց, ովքեր ամբողջ տարին քրտնաջան աշխատել են:

10 дек. 2012 г.

Ի՞նչ ակնկալել Օձի տարուց

Շուտով մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին և կդիմավորենք նոր 2013 թվականը, որը համարվում է Սև օձի տարի:

Կարելի է ասել՝ եկել է կյանքը հիմնովին փոխելու ժամանակը. ազատվեք Ձեր հին «կաշվից» և ամեն ինչ սկսեք նոր էջից: 2013 թվականը Ձեզ բազմաթիվ անսպասելի փոփոխություններ կբերի, ուստի մի՛ փորձեք կայունություն մտցնել Ձեր կյանքում: Ընդհակառակը՝ եղեք նախաձեռնող՝ մշակելով հետաքրքիր ծրագրեր հետագա անելիքներում:

22 нояб. 2012 г.

Դրամը 19 տարեկան է

19 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը:
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ պատճենը՝ Գարեգին Բ կաթողիկոսին:
Այս ձեռնարկումներին հաջորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվել են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները:
1993-ից մինչև 1995թ. տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվել են 2005 թվականին:                                

3 окт. 2012 г.

Թերթերի պատմությունից

Առաջին թերթերը, որոնք ձեռագիր էին, բաժանվում էին հասարակական վայրերում: Ամենավաղ գրանցված թերթը ստեղծվել է Հռոմում Ք.ա. 59 թ. : Առաջին տպագիր թերթը հրատարակվել է 700-ական թվականներին Չինաստանում: Եվրոպան չուներ թերթ մինչև 1609թ. : Առաջին եվրոպական թերթը տպագրվել է Գերմանիայում: Անգլերեն առաջին հրատարակված թերթը տպագրվել է Ամստերդամում 1620 թվականին: Անգլիայում առաջին անգամ թերթ է տպագրվել Լոնդոնում 1621թ., որը շաբաթաթերթ էր: 1690թ. Բենջամին Հարիսը տպագրել է առաջին ամերիկյան թերթը Բոստոնում: Տեղական իշխանությունները, այնուամենայնիվ, հավանություն չտվեցին հրատարակչությանը և վերջնականապես դադարեցրեցրին նրա գործունեությունը: Եվ միայն 1704թ. Ջոն Կամպվելը սկսեց տպագրել “Boston’s Newsletter” թերթը: Այսօր անգլիական թերթերը ունեն ամենամեծ շրջանառությունը աշխարհում:

27 сент. 2012 г.

Միակ բեռնակիրը էշն է, բայց Արզումանի կամուրջը կվերակառուցվի և «Սյունիք կբերի ուխտավորների»

Անահիտ Բաղդասարյան 
Սիսիանի տարածաշրջանի Լորձորի հովտում է տեղակայված Դարբաս (նախկինում՝ Ծղուկ գավառի Ըղուերծ, հետո՝ Դարաբաս) գյուղը: Մոտ 20 տարի է` այդ գյուղի զավակներ Արամ և Արմեն Ստեփանյանները բնակվում են Մոսկվայում, բայց շարունակում են գործել նաև հայրենի գյուղում: Նրանց միջոցներով է Դարբասում կառուցվել Սբ. Ստեփանոս եկեղեցին:

Իսկ այս անգամ Ստեփանյաններն իրենց ուշադրությունը սևեռեցին Դարբաս գյուղից ներքև՝ Որոտան գետի վրա գտնվող Արզումանի կամրջի վրա: Նրանց նախաձեռնությամբ բացված «Դարբաս» հայրենասիրական միություն» հիմնադրամի հավաքված գումարով էլ հոգում են Արզումանի կամրջի վերակառուցման ծախսերը:

15 сент. 2012 г.

Խաչվերաց

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

12 сент. 2012 г.

100000 մարդ է վայելել «ՏաԹևեր» ճոպանուղին

Երկու տարի առաջ, երբ «ՏաԹևերի» ճոպաններն արդեն ձգված էին, քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ կլինի դրա ազդեցությունը հարակից համայնքների զարգացման վրա:

Բավական է միայն նշել, որ ճոպանուղու կառուցմամբ այս զբոսաշրջային գոտի այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Հուլիսի 21-ին գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը: Երջանիկ 100000-րդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, այժմ տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երկու տղա: Ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների` 1 տարեկան երկվորյակ Անահիտի ու Աստղիկի հետ: Ընտանիքի անդամները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ:

«Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենք նրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում»,- այս մասին տեղեկացրեց «Տաթև» հիմնադրամի Մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

8 сент. 2012 г.

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում 1958 թ.՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ:

Կոնգրեսի պատվիրակները նշել են, որ այս օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է ողջ աշխարհում ցուցաբերեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում:

23 авг. 2012 г.

22 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը

22 տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը կազմված էր 12 կետից, որոնք հռչակում էին անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Առաջին կետի համաձայն, «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»։

20 дек. 2011 г.

Ամանորյա սեղան ՎԻՇԱՊԻ համար

2012 թվականը Ջրային Վիշապի տարի է: Նա սիրում է փայլուն, շողշողուն, հուրհրատին տվող ամեն ինչ: Սեղանը զարդարելիս նախընտրելի են վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև և կրակի գույները: Տարվա տարերքը ջուրն է: 

Սեղանի կենտրոնում կարելի է դնել ջրով լի թափանցիկ գեղեցիկ աման, որի մեջ լողում են այրվող մոմեր: Ջրի և կրակի միասնություն, որը Վիշապին շատ բնորոշ է: Հեքիաթային կենդանիների, տնակների, փաթիլների տեսքով մոմերը տոնական տրամադրություն կստեղծեն: 

Շատ յուրահատուկ ձնապատ տոնածառ ձեր սեղանին

Իհարկե ուրախ Նոր տարին անհնար է պատկերացնել առանց տոնածառի և որքան անսպասելի ու օրիգինալ, այնքան ավելի լավ: Shoppingsite.am-ը ձեզ է ներկայացնում շատ գեղեցիկ ու յուրահատուկ տոնածառեր, որոնք կարող եք դնել հենց տոնական սեղանին:

Բաղադրիչներ

6 թխվածքի համար անհրաժեշտ է

10 дек. 2011 г.

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրն է և մարդու իրավունքների տոնը

1948թ. Դեկտեմբերի 10-ին ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս փաստաթուղթը համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:

Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է: Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ` ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը: 1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:

17 нояб. 2011 г.

Կանաչ թեյը նվազեցնում է խոլեստերինը, բայց չարաշահել այն չի կարելի

Կանաչ թեյը նվազեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ: Reuters-ը հայտնում է, որ այս հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ:

Հետազոտության մասնակիցները փորձի ժամանակ ընդունել են դեղահաբ և կանաչ թեյ: Պարզվել է, որ թեյի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան դեղահաբի ընդունումը:

Օլիվիա Ֆանը նշում է, որ կանաչ թեյն էլ ունի թերություն։ Այն չի ավելացնում «օգտակար խոլեստերինի» չափը: Մյուս խնդիրն էլ այն է, որ կանաչ թեյն իր մեջ պարունակում է կոֆեին, որի պատճառով նրա չարաշահումը վտանգավոր է: Հայտնի է, որ կանաչ թեյի չարաշահումը վնասում է լյարդին:                                                                                1in.am

12 нояб. 2011 г.

Ընտրվել են բնության 7 նոր հրաշալիքները

Շվեյցարական New Open World Corporation (NOWC) ոչ կոմերցիոն կազմակերպությունն ամփոփել է «ԲՆության 7 նոր հրաշալիքները» (New 7 wonders of Nature) համաշխարհային մրցույթի արդյունքները:

Ինչպես հաղորդում է The Huffington Post պարբերականը, ժողովրդական քվեարկությունը, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, ավարտվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցույթի նախնական տվյալներով բնության 7 նոր հրաշալիքներ են ճանաչվել Ամազոն գետը (Հարավային Ամերիկա), Հալոնգի ծոցը (Վիետնամ), Իգուասու ջրվեժները (Արգենտինա/Բրազիլիա), Չեջուդո կղզին (Հարավային Կորեա), Կոմոդո արգելոցը (Ինդոնեզիա), Պուերտո Պրինսեսա ստորգետնյա գետը (Ֆիլիպիններ), Սեղան լեռը (ՀԱՀ):

8 нояб. 2011 г.

Ժողովրդագրագետները մտահոգված են Երկիր մոլորակի վրա կանանց թվի նվազմամբ

Ժողովրդագրագետները նախազգուշացնում են իգական սեռի բնակչության նվազման, և այն մասին, որ մոտակա տասնամյակներում Երկիր մոլորակում կշատանան ամուրիները: The Telegraph-ը գրում է, որ վերջին տարիներին աշխարհում շատ է նվազել կանանց ծնելիության մակարդակը:

Սա անհանգստացնում է շատ ժողովրդագրագետների, քանի որ նրանք գտնում են, որ նման իրավիճակը մարդկության համար նույնքան վտանգավոր է, ինչքան որ մոլորակի գլոբալ տաքացումը: Միջինը յուրաքանչյուր 100 իգական սեռի նորածնին բաժին է ընկնում 104-106 տղա: Գիտնականները նշում են, որ այն երկրները, որտեղ ծնվում է ավելի շատ աղջիկ, քան տղա, պարզապես բացառություն են:

30 окт. 2011 г.

Հայաստանում ծխախոտի պատճառով տարեկան մոտ 3000 մարդ է մահանում

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» ծրագիրը։ Այս մաիսն տեղկեացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարևորեց երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են առողջ հասարակության ձևավորմանը։ Ըստ նրա, առողջ ապրելակերպ հասկացությունն անհամատեղելի է ծխախոտի ծխի հետ։

«Մենք՝ բոլոր չծխողներս, պետք է պայքարենք, որպեսզի մեզ շրջապատող միջավայրը ծխից զուրկ լինի։ Ցավոք, այսօր մեր հասարակության շուրջ 64 տոկոսը համարվում է ծխող, ինչը բավականին մեծ թիվ է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ թիվը նվազի, և հասարակությունը մաքուր միջավայրում ապրելու հնարավորություն ունենա»,- ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։

Ի՞նչ է տեղեկատվական գերբեռնվածությունն ու ինչով է այն վտանգավոր

Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ տեղեկությունն ինքնուրույն կարգավիճակ է ստացել ու կարող է դիտարկվել որպես նյութեղեն իր: Տեղեկատվական հոսքն է մեծացել, արագությունն ու տվյալների փոխանցման ծավալները: Եթե նախկինում մեկ թերթ կարդալով կարելի էր ողջ անցուդարձի մասին տեղեկանալ, ապա այսօր երբեմն հեռուստատեսությունը, ինտերնետն ու մամուլը միասին վերցրած, բավարար չեն իրադարձությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն ստանալու առումով:

Ինչ է նման պայմաններում զգում մարդը: Ավելի ճիշտ` ինչ է զգում այս պայմաններում մարդու ուղեղը` տվյալների հիմնական մշակողը: Պարզվում է` շատ բան: Հայտնի է, որ մարդու ուղեղն իր ողջ հզորությամբ չի աշխատում, ավելի ստույգ` ընդամենը 5%-ը: