8 нояб. 2011 г.

Ժողովրդագրագետները մտահոգված են Երկիր մոլորակի վրա կանանց թվի նվազմամբ

Ժողովրդագրագետները նախազգուշացնում են իգական սեռի բնակչության նվազման, և այն մասին, որ մոտակա տասնամյակներում Երկիր մոլորակում կշատանան ամուրիները: The Telegraph-ը գրում է, որ վերջին տարիներին աշխարհում շատ է նվազել կանանց ծնելիության մակարդակը:

Սա անհանգստացնում է շատ ժողովրդագրագետների, քանի որ նրանք գտնում են, որ նման իրավիճակը մարդկության համար նույնքան վտանգավոր է, ինչքան որ մոլորակի գլոբալ տաքացումը: Միջինը յուրաքանչյուր 100 իգական սեռի նորածնին բաժին է ընկնում 104-106 տղա: Գիտնականները նշում են, որ այն երկրները, որտեղ ծնվում է ավելի շատ աղջիկ, քան տղա, պարզապես բացառություն են:

Աշխարհի շատ երկրներում մարդիկ ավանդաբար ցանկանում են, որպեսզի տղա ծնվի, և այդ պատճառով երբ իմանում են, որ աղջիկ է ծնվելու, նրանք ազատվում են երեխայից: Տվյալների համաձայն՝ տարեկան 160 միլիոն իգական էմբրիոն է մահանում: Դրա համար է, որ մի շարք երկրներում իշխանություններն արգելել են բժշկական օգնությամբ ազատվել երեխայից, սակայն այս օրենքին միշտ չէ որ հետևում են դրան:           1in.am

Комментариев нет:

Отправить комментарий