Լուսինե Պողոսյան
(պատառիկ իմ կյանքի օրագրից)
(պատառիկ իմ կյանքի օրագրից)
Իսկ դուք գիտե՞ք, որ բոլորն ամեն ինչ գիտեն:
Ես գիտեմ, որ ամեն
ինչ էլ գիտեք, բայց մեդիայում կարևոր են մանրամասները: Չե՞ք հավատում: Ընկեր Հարութից
և Գեղամից հարցրեք, նույնիսկ 11-ամյա Մարիամը գիտի, այնպես որ ապասեք շարունակեմ:
Չմոռանանք ինչի համար
ենք հավաքվել...Տրանզիտը շարունակվում է
…
Հիշում եմ, դեռ մայիսի 17-ն էր, պատրաստվում էի անգլերենի պարապունքի, մեկ էլ հեռախոսս
զանգեց: Շուշանն էր Օհանյան: Չէ, չէ,չէ… Ի՞նչ Սեյրան: Շու~-շա~ն
... Նա ԳՄԱ-ի լրագրողներից մեկն է: Համով-հոտով (չգիտեմ ինչ դուխի է օգտագործում), ուտելու
աղջիկ է մի խոսքով : Վերցնում եմ հեռախոսս: Նա պաշտոնապես հայտարարում է, որ ես ու
մերոնքական Ալլան պիտի մասնակցենք լրագրողական 3-օրյա դասընթացի: Էլ ի՞նչ հետո…

