3 июн. 2013 г.

Տաթև-Գորիս տրանզիտ մաս-3

Լուսինե Պողոսյան
(պատառիկ իմ կյանքի օրագրից)
Իսկ դուք գիտե՞ք, որ բոլորն ամեն ինչ գիտեն:
Ես գիտեմ, որ ամեն ինչ էլ գիտեք, բայց մեդիայում կարևոր են մանրամասները: Չե՞ք հավատում: Ընկեր Հարութից և Գեղամից հարցրեք, նույնիսկ 11-ամյա Մարիամը գիտի, այնպես որ ապասեք շարունակեմ:
Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել...Տրանզիտը շարունակվում է …
Հիշում եմ,  դեռ մայիսի 17-ն էր,  պատրաստվում էի անգլերենի պարապունքի, մեկ էլ հեռախոսս զանգեց: Շուշանն էր Օհանյան: Չէ, չէ,չէ… Ի՞նչ Սեյրան:  Շու~-շա~ն ... Նա ԳՄԱ-ի լրագրողներից մեկն է: Համով-հոտով (չգիտեմ ինչ դուխի է օգտագործում), ուտելու աղջիկ է մի խոսքով : Վերցնում եմ հեռախոսս: Նա պաշտոնապես հայտարարում է, որ ես ու մերոնքական Ալլան պիտի մասնակցենք լրագրողական 3-օրյա դասընթացի: Էլ ի՞նչ հետո…

Հաջորդ օրը ժամը 9-ին Քաջ Նազարը, Ուստիանը ու … Հա, ուրեմն...Հաջորդ օրը ժամը 9-ին Լուսինեն, Ալլան ու Ալլայի պապան նստում են թախտին ու գնում են ընդառաջ բախտին:
Ճանապարհը կովառատ էր, օդը ջինջ, խոտը կանաչ ու մի քիչ անալի (թարմանում ենք):
Լսում էինք Մարտին Մկրտչյան, Էնրիկե Իգլեսիաս և Պիտբուլ, իսկ ես ինչպես միշտ`...
Ձեզ ծանոթ ճանապարհով հասանք Գորիս, այսինքն` Արշակա…, մտանք մեր բարեկամների տներն ու վերջապես հասանք մեր իրական կայանատեղին, որտեղ ոչինչ կանգ չի առնում :
Դե մեզ հատուկ ջիգյարով պաչպռոշտին արեցինք ու սկսեցինք ծանոթանալ մեր դասընթացավարների հետ: Ճիշտն ասած ես ախտորոշող բժիշկ չեմ, թե չէ  կասեմ բոլորիս կարծիքները:
Ծանոթացանք, ծանոթացան և ծանոթացրեցին: Նախ ասեմ, որ լարված էի և միգուցե դրանից է, որ շատ մանրամասներ չեմ հիշում:
Հիշում եմ, որ մտանք Բեռլին, մեր հրամանատարները ասացին, որ անջատենք հեռախոսները…
Սկսեցինք քննարկումը` հավի մասին: Դե իրենցից ոչ ոք չիմացավ, որ մենք 15 հավ ունենք , և որ նրանք միասին զոռով են հասցնում 5 հատ ձու ածեն: Բայց բոլորս էլ իմացանք, որ ամեն կուտ չի, որ պիտի ուտենք:
-Դե ի՞նչ ասեմ բալա ջան, եքյա մեծ կնեգ եմ, 95 տարեկան եմ տառալ, շատ պաներ կա հիշում չեմ, շատ պաներ կա օզում չեմ ասեմ, ճաշը հենա կրակին, կարողա որ ասեմ `ըլլի…
 Պետք է հարցազրույց վարելուց պաուզա տանք մի քանի վայրկյանով: Փորձենք պաուզա տալ այս օրը:
Մայիսի 19-ն էր:  Օրը կիրակի: Ամպերից մի քանիսը «թեթևանում»  էին Գորիսի վրա:
Այդ օր մենք պետք է ծանոթանայինք տեսանյութ  նկարելու բոլոր առանձնահատկություններին:
Միգուցե սա ամբողջ դասընթացի ամենահետաքրքրիր և աշխատանքով լի օրն էր: Ազատ մարդ չկար, բոլորն անելիք ունեին: Եւ դա անարդյունք չեղավ: Եղան շատ գեղեցիկ տեսանյութեր, հոդվածներ, կար նաև Լևոնչիկի հակաթուրքական պայքարը...
Հրաշք:
Վերջին օրն էր, Արփինեի 15-ամյակը:
Շատ լավ անցավ, հուսով եմ ներկաների մոտ միշտ կհիշվի այդ պահը, որպես մեր 1-ին միասնական հավաք: Վերջին օրը, վերջին դասը, վերջին քննությունը: Այ էս վերջինը սուտ ասեցի, հիմա էլ ենք քննության:
Վերջին օն էր, բայց բոլորն էլի աշխատում էին: Մեկ-մեկ մտածում եմ, որ «փեթակը»  մերն է, ոչ թե մեղուներինը:
Տեսանյութեր, հոդվածներ, ժպիտներ ու իմ լուրջ դեմքը:  Որ  հիշում  եմ,  զարմանալում եմ մի տեսակ: Ասա տո այ մուսա, հլը հենց էտ վախտ պիտի գնայի՞ր Կանադա :
Ինչևէ, քունս ահավոր տանում է, ու մի տեսակ էլ, ոնց որ ժամը 02.50 է:
Բարի ուշ գիշեր սիրելի ընթերցող: Սա տրանզիտ է, և ոչ սերիալ: Սա այն հարթակն է , որտեղ զգացմունքներս, կատակներս, լրջությունս, բարձս ու գրիչս իրար են խառնվում :
Վերջում էլ մի կենաց: Հիշենք, որ մենք թամադաներ չենք: Անուշ լինի:


Комментариев нет:

Отправить комментарий