Показаны сообщения с ярлыком "Իմ պատմությունը". Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком "Իմ պատմությունը". Показать все сообщения

16 нояб. 2012 г.

Միավորում, որի արդյունքում ծնվեցին լուրջ խնդիրներ


Արմեն Հովակիմյան
Կառավարության 2011թ. հունիսի 10-ի N 781-Ն որոշմամբ՝ ՛՛Սիսիանի պետական հումանիտար քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով ՛՛Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ին՝ վերանվանվելով ՀՀ ԿԳ նախարարության ՛՛Սիսիանի պետական քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ի: Սիսիանում նման փոփոխության ԿԳ նախարարությունը գնացել է երկու՝ Սիսիանի պետական հումանիտար քոլեջում ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակի եւ ակնկալվող դիմորդների սակավության պատճառով: Միավորման արդյունքում հումանիտար քոլեջի մի շարք աշխատակիցներ, որոնք ի դեպ հիմա չեն աշխատում, ոչ միայն չեն ստացել իրենց վերջնահաշվարկները, այլեւ նախորդ տարիներից կուտակված արտաբյուջեով չվաճարված աշխատավարձերի պարտքը:

22 июн. 2012 г.

Վահանն այսօր ստացավ իր անձնագիրը

Հավանաբար բոլորդ էլ հիշում եք Վահանի պատմությունը, տեղյակ եք, որ Գորիսի մամուլի ակումբը արեց հնարավոր ամեն բան, որ նա անձնագիր ունենա, իրեն ՀՀ լիարժեք քաղաքացի զգա:

Մենք հասանք ցանկալի արդյունքի. Վահանն այսօր ստացավ իր անձնագիրը:

Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում  Գորիսի անձնագրային բաժնի պետ Քնար Պողոսյանին:





5 мая 2012 г.

Իմ պատմությունը 11

«Սկզբում չէի հասկանում, թե ինչու եղբայրս ինձ տարավ, անգամ մտածում էի, որ երկարատև պայքարից հետո գուցե հանգստի կարիք ունեի ու ստացած դեղերին էլ նշանակություն չէի տալիս... Հետո սկսվեց տառապանքս, և ամեն անգամ, երբ հարազատներս ինձ այցի էին գալիս, ու վերադառնում առանց ինձ, այլևս չէի մտածում դրսի կյանքի մասին, փոխարենը անհանգստանում էի նրանց համար ու... սովորեցի համբերել»,- տարիներ անց պատմում է Զավենը:

Իմ պատմությունը 10


Խնդրանք՝ այս պատմությանը նորից մի նայեք որպես աղմկահարույց թեմայի, նայեք որպես մարդկային ճակատագրի…
Ճակատագիր, որտեղ, գուցե, ամենքս էլ մասնակից ենք մեր…անտարբերությամբ:
Հիշենք՝ ուրիշի ցավ չի լինում, լինում են ցավն այդ հե~չ իրենցը չհամարող մարդիկ…

18 апр. 2012 г.

Իմ պատմությունը 8

Մենք մեր նախորդ տեսանյութերից մեկում արդեն անդրադարձել ենք այս խնդրին:
Նույն թեմայի շուրջ երկրորդ տեսանյութը պատրաստեցինք` ընդառաջ գնալով ճաշարանից օգտվող շահառուների խնդրանքին. դժվարին կացության մեջ հայտնված այս մարդիկ անպայման ուզում էին իրենց ձայնը տեղ հասցնել:

19 мар. 2012 г.

Իմ պատմությունը 7

Պարզվում է՝ որոշ մարդկանց ու ընտանիքների համար Արցախյան պատերազմն ավարտվել է...ընդամենը թվագրությամբ: Դեռ ավելին, Գորիսում ընտանիք կա՝ Բագրատ Օրդյանի ընտանիքը, որ 1992 թվականի սեպտեմբերին, նոր-նոր նորոգված ու կահավորված իր հարկի տակ երեք արկ է ընդունել, որից ամբողջ տունը տասնյակ մետրանոց բոցերով կրակի ճարակ է դարձել-մոխրացել, որ դեռ շարունակում է հատակին պահել արկերի "թանգարանային" խոռոչները, որ ապրում է տանը կից դրված, բորբոսով "նորոգ" տնակում, որ ապրում է տանտիկնոջ հաշմանդամության թոշակով ու լվացարարի փոքրիկ աշխատավարձով, հույս չունի, որ երբևէ տուն կունենա:
Հույս չունի, որովհետև այլևս կասկած չունի, որ իշխանությունները մեկընդմիշտ մոռացել են իրենց մասին: 20 տարի առաջ մարզպետարանի տրամադրած գումարով հնարավոր էր եղել ընդամենը տանիք ունենալ:
Մի փափագ ունեն՝ գոնե երեխաներն ու թոռները տուն ունենան...

28 февр. 2012 г.

Իմ պատմությունը 6

Այս անգամ մեր հերոսը տիկին Լաուրան է. նա, շատերի նման, օգտվում էր Գորիսի բարեգործական ճաշարանից: Մոտ մեկ տարի է, ինչ ճաշարանը փակվել է` համապատասխան տարածք չունենալու պատճառով:

"Առաքելություն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության Գորիսի բարեգործական ճաշարանի պատասխանատու Ալիսա Հարությունյանի խոսքով իրենց շահառուները բոլորն էլ սոցիալապես անապահով էին կամ միայնակ ծերեր, անկողնային հիվանդներ, որոնց համար ճաշարանի սոցիալական աշխատողն ամեն օր ուտելիք էր տանում: Նրանք նաև ամսական մեկ անգամ անվճար բուժօգնություն էին ստանում:

Այսօր մարդկանց սոցիալական պայմաններն ավելի են վատացել, նրանք այդ աջակցության կարիքն ավելի շատ ունեն և ցավալի է, որ այդ գործում առավել մեծ շահագրգռվածություն հանդես չի բերում համայնքային իշխանությունը

20 февр. 2012 г.

Վահանը շուտով անձնագիր կունենա

Վահանի մասին մեր պատրաստած նյութի՝ համացանցում տեղադրելուց և "Գորիսի մամուլի ակումբում" քննարկում ծավալելուց անմիջապես հետո, ի ուրախություն մեզ, օգնության, սատար լինելու պատրաստակամությամբ ի հայտ եկան առաջին աջակիցները՝ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մեր մտահոգությունը կիսող երիտասարդներ:
Քննարկման ժամանակ, որպես առաջին քայլ, կարևորվեց Վահանին նախ անձնագրով ապահովելու խնդիրը:
Ինչպես միշտ, Վահանի կողքին էր նրան բարեկամի պես ընդունող, քաղաքում հարգված մարդ, թատրոնի և կինոյի դերասան Սեյրան Մկրտչյանի ընտանիքը (ում այգում էլ իրականացրել էինք մեր առաջին նկարահանումը): Նրանք էլ հենց հոգացին Վահանի՝ անձնագրի լուսանկարի համար պատշաճ արտաքինի ապահովումը: Մեզ աջակցեց նաև քաղաքում սիրված լուսանկարիչ Կամոն՝ իր որդի Նարեկին մեզ հետ ուղարկելով Վահանին լուսանկարելու:
Սննդամթերքի մի փոքրիկ պաշարով մենք այցելեցինք Վահանին. նա նեղսրտելու չափ շոյված էր...
Առաջին քայլն արված է, Վահանն ունի լուսանկար, այն արդեն անձնագրային բաժնում է:
Իսկ անյտեղ նույն սիրալիրությամբ մեզ ընդունեց Գորիսի անձնագրային բաժնի պետ Քնար Պողոսյանը:
Այս ամենի արդյունքում պարզ դարձավ մի բան. ուշադրության, ջերմության ու կամեցողության առջև կարող է տեղի տալ անտարբերության սառույցը...

17 февр. 2012 г.

Իմ պատմությունը 5

Սողանքները Գորիսի ենթամարզի Քարահունջ գյուղին վաղուց արդեն պատուհասած ու օրեցօր ահագնացող բնական աղետներից է: Գյուղն ու գյուղացիները լուրջ խնդիրների են բախվում` անվտանգությունից մինչ փոխհատուցումներ, մինչ տարրական կենսապայմանների խնդիրներ, մինչ ...Այս ընտանիքի պատմությունն էլ ուղղակիորեն առնչվում է վերոհիշյալ խնդրին:

27 янв. 2012 г.

Իմ պատմությունը 4

Վերջերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում պիտի լսվեր հերթական քաղաքացիական դատը` "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի՝ Գորիս քաղաքի բնակիչ, բաժանորդ Ստալիդա Հարությունյանից 43.918 դրամ գումար գանձելու պահանջով:Սակայն պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան:
Մեր կողմից ներկայումս իրականացվող "Տեղակատվության ապահովումը հանրային ծառայություններում" ծրագրի շրջանակում որոշեցինք կապվել տիկին Ստալիդայի հետ, և պարզել նրա` դատարան չներկայանալու պատճառը:
Երբ զանգահարեցինք, նա մեզանից հանդիպում խնդրեց . "Վաղուց էի սպասում մեկին, ում հետ կարող էի կսիվել, պատմել իմ խնդիրների մասին":
ժամանակ չկորցնելով` հենց այդ նույն օրն էլ այցելեցինք նրան:
Եվ հենց նա էլ դարձավ մեր չորրորդ պատմության հերոսը:

21 янв. 2012 г.

Իմ պատմությունը 3


Մեր երրորդ պատմության հերոսը Սամվել Ջավահիրյանն է: Նա ներկայանում է իր գեղեցիկ աշխատանքներով ու յուրահատուկ ոճով:
Սամվելի գործերին երևի քչերն են ծանոթ: Ցավալի է, որ մեր քաղաքում,մեր կողքին կա նման մարդ, նման ստեղծագործ մարդ, բայց մենք նրա մասին ոչինչ չենք լսել, նրա աշխատանքներին որևէ ցուցահանդեսում չենք հանդիպել...
Երևի հենց մեր ուշադրության պակասից է, որ չնայած Սամվելի ակնառու հայրենասիրությանը, նա այսօր պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ իր ծննդվայրից, պատրաստ է ստեղծագործել հայրենիքից դուրս: Պատճառը ֆինանսական վիճակն է...Սամվելը գիտակցում է, որ դրսում իր կատարած աշխատանքով կարող է մեծ գումարներ վաստակել:

Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք դիմել Գորիսի մամուլի ակումբ,Անկախության 2, հեռ.` 028420731, 091024677, 094541261, էլ փոստ` shushan.ohanyan@gmail.com

14 янв. 2012 г.

Իմ պատմությունը 2

Այս անգամ մեր պատմության հերոսը Լարիս Դոլբաքյանն է...նա պատմում է իր հիվանդության մասին, ցավում, որ մեր պետության մեջ դեռևս սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կան բազում չլուծված հարցեր` սկսած տեղաշարժման հնարավորությունից, մինչ լիարժեք ինտեգրում հասարակությանը:
"Հիմա հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ շատ երկրներում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ բոլորի պես և' դպրոց են գնում, և' կարգին կրթություն են ստանում, և' արհեստ են սովորում, և' աշխատում են, և' վաստակում են, և' հանգստանում են, և' սիրում, սիրվում ու ընտանիք են կազմում, և հասարակության շրջանում, մյուսներին համարյա հավասար, ակտիվ մարդիկ են",-նշում է Լարիսան` հուսալով, որ մի օր այս ամենին ականատես կլինի նաև իր սեփական երկրում...
Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք դիմել Գորիսի մամուլի ակումբ,Անկախության 2, հեռ.` 028420731, 091024677, 094541261, էլ փոստ` shushan.ohanyan@gmail.com

21 дек. 2011 г.

Իմ պատմությունը


Արդեն պատրաստ է մեր առաջին
տեսանյութը...ինչպես նախօրոք տեղեկացրել
էինք` տեսանյութում չկա լրագրողական
տեքստ, մեր հերոսն ինքն է պատմում իր կյանքի
պատմությունը, խոսում իր խնդիրների մասին...

Այս անգամ հերոսը գորիսեցի`այդպես էլ  
հայր ու պապ չդարձած Վահան...պապն է:
Նրա ուզածն այս աշխարհից ընդամենը 
չորս պատ է...Վահան պապի "հիմնական 
թշնամին" սկվազնյակն է, կամ, ինչպես 
ինքն է ասում, միջանցիկ քամին...