Սուսաննա Շահնազարյան
Որ մտքիս դնեմ, հարյուր տարի կապրեմ, ու անգամ էդ ժամանակ ականջներիս մեջ շարունակելու է հնչել Զավենի աղեկտուր ձայնը: «Վանո, ինձ ստեղից տար, սա գժանոց ա, ես ստեղ հինչ անեմ»,- մղկտում էր Զավենը, երբ Սևանի հոգեբուժարանի բակում հերթական այցից հետո հրաժեշտ էինք տալիս նրան: Վանո եղբայրը հերոսաբար դիմանում է, մի կերպ իրենից հեռացնում համարյա փեշից կախված Զավենին ու անգամ ուժ չի գտնում խաբելու, թե շուտով կգա ու տուն կտանի: Հազիվ իրեն նետում է մեքենայի մեջ ու հայհոյում. ես ձեր…
Մինչև փողոցի առաջին շրջադարձը դեռ լսվում էր Զավենի հուսահատ ձայնը. «Բա ե~ս»:
Հիմա Վանոն Ամերիկայում է ապրում. գնաց ոչ թե նրա համար, որ Հայաստանում տուն- տեղ չուներ, աշխատանք, այլ չներեց իրեն, որ չկարողացավ պաշտպանել եղբորը, օգնել, որ չխոշտանգեին նրա հոգևոր աշխարհը:
…Նույն դասարանում էինք սովորում: Դպրոցում բոլորը նախանձում էին մեր դասարանին, համադասարանցիներով` Զավենին, որովհետև պայթեինք էլ, երբևէ չէինք կարողանում նրանից առաջ լուծել ստուգողականի խնդիրները, պատահում էր` աղաչում- պաղատում էինք, որ գծագրությունը գծեր: Չէր մեծամտանում, երեմն դժգոհում էր` «Ա հի~նչ եք է օզում ինձանա»: Երբ իններորդում էինք, Երևանից, հեռուստատեսությունից էին եկել, հաղորդում պիտի նկարեին մեր դասղեկի մասին և պարզից էլ պարզ էր, որ առաջին պլանում պիտի երևար նաև Զավեն Դանիելյանը: Գյուղի խանդավառ երեխեք. ոգևորված, որ մեզ հեռուստացույցով ցույց են տալու, էն նույն տելեվիզրով, որով Բրեժնեվի նման մարդկանց էին ցուցադրում: Դպրոցական համազգեստ էինք հագել, ով ոնց կարողացել, փայլեցրել էր կոմսոմոլի կրծքանշանն ու սպասում էինք նկարող սարքավորումները կարգավորեին: Երբ ամեն ինչ պատրաստ էր, պարզվեց, որ Զավենը չկա: Մեծ ու փոքր իրար խառնվեցին: Ամենուր նրան էին փնտրում: Մի քանի ժամ հետո Զավենը վերջապես հայտնվեց` ճերմակ վերնաշապիկը ճմռթված, ցեխոտ: Շնչակտուր ներս մտավ ու ասաց. «Երրորդ դասարանցիների համար ֆուտբոլի դաշտի դարպասի գերան էր պետք, գնացի բերի»:
Հիմա, տարիների խորքից մտածում եմ, թե ի~նչ կադր բաց թողեցին այդ հաղորդման հեղինակները, որ Զավենի այդ պատկերն այդպես էլ տեսախցիկի մեջ չհայտնվեց, բայց այն ժամանակվա միամիտներս կարծում էինք, թե պատճառը նրա ցեխոտված հագուստն էր, հետո պիտի հասկանայինք, որ նրան հաղորրդման մեջ չընդգրկեցին, որովհետև…ձորից գերանը բարձրացնելիս կորցրել էր… կոմսոմոլի նշանը:
Զավենն առաջիններից մեկն էր նաև գյուղինստիտուտում, որտեղ սովորում էր: Երբեմն հանդիպում էինք, էն ժամանակ շատ էր ընդունված վեչերներ կազմակերպել. Երևանում ապրող խնձորեսկցի ուսանողներով հանդիպում էինք, մի շիշ սուրճի լիկյորի ու Անուշ գինու հետ հազիվ մի հատ էլ «Դերբի» շոկոլադի սալիկ էինք առնում ու եթե Ժո Դասենի պլաստինակա էլ գտնեինք, մի պտույտ էլ տանգո էինք պարում ու շնորհակալ լինում բախտին, որ Էրեւաններում ենք սովորում: Որպես կանոն, Զավենից փող չէինք վերցնում, գիտեինք, որ թոշակառու ծնողներ ունի, ինքն էլ, չնայած գերազանցիկի կրթաթոշակ էր ստանում, նաև գիշերները պահակ էր աշխատում, որ գրքեր առներ: Ամեն հանդիպման, սակայն, Զավենը մեծ ավարով էր գալիս. ուսանողական հանրակացարանի մասնաշենքում, որտեղ նրա սենյակն էր, արտասահմանցի ուսանողներ էին ապրում, որոնց համար Զավենը կուրսային աշխատանքներ էր գրում, փոխարենը նրան այն ժամանակ մեծ պահանջարկ ունեցող պոլիէթիլենային գունավոր, տարբեր պատկերներով տոպրակներ էին տալիս, ծամոններ, նա էլ Գիքորի պես պահում էր մահճակալի տակ, մինչև հանդիպեինք ու ուրախացներ համագյուղացի ընկերներին: Մի անգամ ջինսե տաբատի դիմաց դիպլոմային աշխատանք էր գրել, բայց հագնելուց հետո հենց երկրորդ օրը, անծանոթ տղաները ծեծել էին, գողացել: Չէ, խեղճ չէր, ոչ էլ անօգնական, պարզապես վստահում էր բոլորին ու բարի էր շատ, անգամ հիմա, երբ ճակատագիրն այնքան դաժան է վարվել նրա հետ:
Չմնաց Երևանում, որքան էլ դասախոսները պնդեցին: «Մեր կոլխոզում պիտի աշխատեմ»,- որոշեց ու գուցե այսօրվա սերնդի համար այդ վճիռը «32 ատամի» հումորներից էլ ծիծաղելի է թվում: Կոպեկ-կոպեկ հավաքած փողերով հարուստ գրադարանի գրքերը նրան ոգևորում էին անքան, որ մտածում էր, թե իսկական նորարարական հեղափոխություն պիտի անի Խնձորեսկի պետական տնտեսության գյուղատնտեսի աշխատանքում: Այդ ժամանակ արդեն առաջվա չափ չէինք հանդիպում, որովհետև նա իսկապես գլուխը կորցրել էր աշխատանքում: Մի օր զանգեց ու պարծեցավ, թե լավ աշխատանքի համար կոմունիստական կուսակցության շարքերն են ընդունել: Մենք, որ, մտածում էինք, թե դրա համար լավ ծանոթ է պետք, ապշել էինք, վայ թե նախանձեցինք էլ, կարծելով, թե նրա փայլուն ապագան արդեն պատրաստ է: Ի~նչ իմանայինք, որ փառքի փոխարեն նրան մեծ դժբախտություն էր սպասում…
Նրանք, ովքեր այն ժամանակ Զավենի գործընկերներն էին, պատմում են այն խանդավառության, հաջողությունների մասին, որոնք օր-օրի ոգևորում էին երիտասարդ գյուղատնտեսին: Նա ինքն էլ, հիմա, երբ պատմում է այդ տարիների մասին, խոսում է ոգևորությամբ, միայն, երբ անուններ է նշում, մի պահ կանգ է առնում, ասես ինքն իրեն խմբագրում, որ որևէ մեկի մասին չարությամբ չխոսի: Աչքերը փայլում են, երբ հիշում է, թե ինչպես մի օր հայտարարեց, որ հողը կարելի է մշակել առանց վարի, միայն կուլտիվացիայով; Քչերը հավատացին նրան, բայց, երբ առաջարկեց պարարտանյութը ձեռքով հող մտցնելու փոխարեն, շարքացանի վրա անհրաժեշտ սարք տեղադրել, որը նախագծեց հենց ինքը, Զավենի համբավը տարածվեց գյուղից դուրս: Հենց այդ նորարարության համար այն ժամանակվա կուսշրջկոմը նրան 1000 ռուբով պարգևատրեց:
Ամբողջ կյանքում չարքաշ աշխատանքով ապրող ու ծեր ծնողների խնամքն ուսերին կրող տղայի համար անհասկանալի մնաց, որ չնայած որոշմանը, գումարն այդպես էլ իրեն չհասավ: Փորձեց այդ մասին բարձրաձայնել, լսող չեղավ: Որոշ ժամանակ անց մոռանալով եղածի մասին, նույն ոգևորությամբ շարունակեց գյուղատնտեսի իր աշխատանքը, այս անգամ զբաղվելով կարտոֆիլի մշակության նոր տեխնոլոգիայի կիրառումով:

Աննախադեպ բարձր բերք ստանալուց հետո կոլխոզի ընդհանուր ժողովում խոսելով Ամերիկայից ներկրված կարտոֆիլի բերքատվության մասին, Զավենը համարձակվում է իր անհանգստությունը արտահայտել այն մասին, թե մշակաբույսի այդ սորտի հետ հնարավոր է, որ, ինչ որ վնասատու է ներթափանցել Հայաստան, քանի որ բույսի առանձին տերևների վրա ինչ-որ միջատներ է նկատել (խոսքը վերաբերում էր կոլորադյան բզեզներին): Լուրը կայծակի նման հասնում է վերևներին: Զավենը մի քանի անգամ զգուշացումներ է ստանում ղեկավարներից, որպեսզի այլևս չքննադատի ստացված կարտոֆիլի սերմացուն: Եվ չնայած հաջորդ տարին ևս կարտոֆիլի բարձր բերք է ստացվում, մի կողմից երիտասարդ գյուղատնտեսը շարունակում է ղեկավարության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, մյուս կողմից դժգոհում, որ իրեն զրկում են բարձր բերքի ապահովման համար օրենքով նախատեսված լրացուցիչ եկամուտներից, քննադատում տնտեսությունում նկատվող հավելագրումները, չարաշահումները:
Զավենի համար սկսվում է մի մղձավանջ, որի ընթացքում նա փորձում է տարբեր միջոցներով` ելույթներով, դիմումներով հրապարակայնացնել ճշմարտությունը, պաշտպանել արդարությունը, չկասկածելով, որ մտերիմներից շատերը նրան ոգևորում էին ընդվզելու իշխանությունների, կուսակցության դեմ` սեփական շահերից ելնելով: Եվ երբ գյուղի կուսակցության ընդհանուր ժողովում սկսում են քննարկել մի քանի տարվա մեջ տնտեսությանը մեծ եկամուտներ ապահոված երիտասարդ մասնագետի հարցը, նրանք սկսում են փնովել Զավենին, որ համարձակվել էր կոմունիտական կուսակցության թանին թթու ասել ու փնովել Ամերիկայից ստացված կարտոֆիլի տնկանյութը: Մինչ պատերի տակ շատերը հիանում էին երիտասարդի քաղաքացիական խիզախությամբ, նույն այդ մարդիկ հրապարակավ ընդվզեցին նրա դեմ` թողնելով մեն-մենակ նորին մեծություն կուսակցական ապարատի հետ, և այն բանից հետո, երբ Զավենը ժողովներից մեկում սպառնում է կուսակցական տոմսը հանձնել, այլևս չհանդուրժելով երիտասարդի ըմբոստությունը, և, որ ամենակարևորն էր, թաքցնելու համար «խայտառակությունը» դաժան վճիռ է կայացվում. նրան փակում են Սևանի հոգեբուժարանում:
«Սկզբում չէի հասկանում, թե ինչու եղբայրս ինձ տարավ, անգամ մտածում էի, որ երկարատև պայքարից հետո գուցե հանգստի կարիք ունեի ու ստացած դեղերին էլ նշանակություն չէի տալիս… Հետո սկսվեց տառապանքս, և ամեն անգամ, երբ հարազատներս ինձ այցի էին գալիս, ու վերադառնում առանց ինձ, այլևս չէի մտածում դրսի կյանքի մասին, փոխարենը անհանգստանում էի նրանց համար ու… սովորեցի համբերել»,- տարիներ անց պատմում է Զավենը և զարմանալիորեն առանց չարության, հանգիստ ձայնով, ասես փորձում ինքն իրեն պաշտպանել իր դժբախտ ճակատագրից, իր երբևէ չունեցած չարությունից: Երբ վերադարձել է հոգեբուժարանից, դեռևս հույս է փայփայել, որ կարող է վերականգնել արդարությունը, բայց հենց թակել է առաջին դուռը, կրկին փակել են` այս անգամ արդեն Կապանի հոգեբուժարանում:
«Երբ երկրորդ անգամ տարան ինձ, սկսեցին նաև ծեծել, մի սպորտսմեն կար, մշտապես հարվածում էր, փորձում էի գոնե գլուխս պաշտպանել, բայց չէի կարողանում ելք գտնել նրա բռնությունից պաշտպանվելու համար»,- հիշում է Զավենը, նաև տխուր ձայնով շարունակում, որ այդ ժամանակ եղբայրն արդեն Ամերիկա էր մեկնել, ծնողները մահացել էին և մնացել էր մենակ: Նրան պաշտպանելու փորձ չարեց բառացիորեն ոչ ոք. ով պիտի գայլի սիրտ կերած լիներ, որ…
Երբ արցախյան պատերազմի ժամանակ սկսում են Խնձորեսկում հերթապահություններ սահմանել, հոգեբուժարանից նոր վերադարձած Զավենը միանում է համագյուղացի տղաներին, ովքեր նրան ներողամտությամբ ու առանձնակի ուշադրությամբ էին վերաբերվում: Չէին ուզում ոտնահարել նրա ինքնասիրությունը, երբ ասում էր, թե ինքը պիտի կռվի դաշտ գնա, բայց խնայում էին և փորձում հեռու պահել մարտական գործողություններից, ու Զավենը մասնակցում էր պաշտպանությանը, ինչպես կարողանում էր:
Հիմա չկատարած «հանցանքի» համար Զավենն անժամկետ պատիժ է կրում. տարբեր ժամանակներում մոտ երեք տարի հոգեբուժարաններում անցկացնելու արդյունքում, չնայած մասնագետների խոսքով երբևէ ագրեսիվ վարք չի դրսևորում, այնուամենայնիվ, ստիպված է հոգեմետ դեղեր ընդունել, որոնք, սակայն, նրա խոսքով ոչ բոլորն է անվճար ձեռք բերում:
«Դեղերը Գորիսի հիվանդանոցից եմ բերում, պատահում է, գյուղից հասնում եմ քաղաք, չի լինում, ստիպված մի մի քանի անգամ գնում-գալիս եմ, որոշների դիմաց նաև վճարում եմ, հաշմանդամության թոշակս հազիվ դրան է հերիքում»,- պատմում է Զավենը, բայց առանց դժգոհության, նեղացածության: Ամեն օր նրա հեռավոր բարեկամներից մեկը`Բաջուն Արոն , կեսօրին հյուրընկալում է նրան, գոնե մի անգամ տաք ճաշ է ուտում, ասում է, որ եթե ժարովնիկ ունենար, ինքը տանը կարող է և կարտոշկա տապակի: «Որ լավանամ, երևի դեղերի փող չտամ, ինձ համար աման-չաման կառնեմ»,- չգիտես ինքն իրեն, թե ինձ հուսադրում է Զավենն ու նրա լավատեսությունը, բարությունն ապշեցնում են, թե իր խոշտանգված կյանքի որ անկյունում է կարողանում պահել ապրելու, մարդկանց նկատմամբ ունեցած սերը:
Երբեմն, երբ քաղաք է գալիս, հանդիպում է ինձ, հարցնում` «Հունց ես», ու չի սպասում պատասխանին: Գնում է: Նախկինում գնալուց առաջ կտրում էր աշխատասենյակիս հեռախոսալարը. «Իմացածդ չասես, ինձ տես, գլուխդ պահի»,- խորհուրդ է տալիս ու գլխիկոր հեռանում: Քիչ հետո լսում եմ նրա ձայնը, ինչ որ մեկի մոտ երևի արդարանում է, «Դեղի հետի եմ է յեկալ, դեղի…»: Ումից է վախենում, չգիտեմ, բայց, երեկոյան, երբ հեռուստացույցով տարբեր կուսակությունների ԱԺ առաջիկա քարոզարշավի նյութերն եմ լսում, քիչ է մնում կրկնեմ եղբայր Վանոյի խոսքերը… hetq.am

Комментариев нет:
Отправить комментарий