Սուսաննա Շահնազարյան
Անահիտ ԲաղդասարյանՄեկ ամիս առաջ, մայիսի 29-ին, Սյունիքի մարզի Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանը դիմում է ներկայացրել Սյունիքիմարզպետին` խնդրելով միջնորդելվաղաժամկետ դադարեցնել իրլիազորությունները «առողջության հետկապված խնդիրների եւ արտասահմանումբուժում ստանալու»պատճառաբանությամբ:
Վկայակոչելով օրենքով նախատեսվածկարգը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման հարցերը համակարգող վարչությունն ուղղորդել է Հալիձորի համայնքային իշխանության աշխատակազմին. դիմումընախ` քննարկել համայնքի ավագանու նիստում, որից հետո միայն ներկայացնել մարզպետին: Հունիսի 4-ինկայացած ավագանու նիստում, որին մասնակցել են ավագանու հինգ անդամներից երեքը (ավագանուանդամներից մեկն էլ համայնքապետիկինն է, ով նույնպես հեռացել է գյուղից), համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում է ընդունվել եւ համապատասխան արձանագրությամբ ներկայացվել է մարզպետարան: