2 июл. 2013 г.

Հալիձորի համայնքապետը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել

Սուսաննա Շահնազարյան
Անահիտ Բաղդասարյան

Մեկ ամիս առաջ, մայիսի 29-ին, Սյունիքի մարզի Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանը դիմում է ներկայացրել Սյունիքիմարզպետին` խնդրելով միջնորդելվաղաժամկետ դադարեցնել իրլիազորությունները «առողջության հետկապված խնդիրների եւ արտասահմանումբուժում ստանալու»պատճառաբանությամբ:

Վկայակոչելով օրենքով նախատեսվածկարգը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման հարցերը համակարգող վարչությունն ուղղորդել է Հալիձորի համայնքային իշխանության աշխատակազմին. դիմումընախ` քննարկել համայնքի ավագանու նիստում, որից հետո միայն ներկայացնել մարզպետին: Հունիսի 4-ինկայացած ավագանու նիստում, որին մասնակցել են ավագանու հինգ անդամներից երեքը (ավագանուանդամներից մեկն էլ համայնքապետիկինն է, ով նույնպես հեռացել է գյուղից), համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում է ընդունվել եւ համապատասխան արձանագրությամբ ներկայացվել է մարզպետարան:

Հալիձոր համայնքի ղեկավարի այս քայլը պայմանավորված էր նրանով, որ վերջինս շահելով համագյուղացիների, հիմնականում իր ազգակիցների, վստահությունը, մի քանի տարի առաջ նրանց սեփական գույքը գրավադրել էր բանկում անձնական վարկ ստանալու նպատակով: Ս. Ասրյանը անցնող տարիներին չէր մարել վերցրած վարկը, որի պատճառով բանկը դիմել էր դատարան եւ գրավադրված անշարժ գույքը ներկայացվել էր աճուրդի (մանրամասներն` այստեղ):
Համայնքի ղեկավարի գործարքից տուժած երեք անձինք` Վլադիկ Հակոբյանը, Կարեն Պետրոսյանը եւ Արշակ Արշակյանը, ստիպված են եղել մասնակցել իրենց իսկ բնակարանների համար հայտարարված աճուրդին եւ գնել իրենց տները: Վարկառուներից մեկի` Անուշ Հակոբյանի խոսքով, համայնքապետը, ով նաեւ ամուսնու ազգականն է, ամուսնու եւ որդու երաշխավորությամբ դեռեւս 2009 թվականից վարկեր է վերցրել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից եւ “Սեֆ Ինթերնեշնլ” վարկատու կազմակերպությունից եւ համոզել, որ անպայման սահմանված ժամկետում գումարը կվերադարձնի բանկին: Այն մասին, որ իրենց տունն աճուրդի է հանվել, տեղեկացել են մայրաքաղաքում ապրող բարեկամից:

Մեկ այլ վարկառուի` Էմմա Սարգսյանի պատմածով, իրենց տան վաճառքի մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ աճուրդի դրված տունն արդեն գնորդ է ունեցել եւ «հորդորելով նոր տանտիրոջը, իրենց հաջողվել է նոր սեփականատիրոջից հետ գնել իրենց տունը»:
 

Հալիձորցիների ունեցվածքի բռնագանձման մասին խոսակցություններն սկսվել էին դեռեւս տարեսկզբին: Այն ժամանակ, սակայն ապարդյուն էին Սամվել Ասրյանին փնտրելու մեր բոլոր փորձերը, նա գյուղում չէր երեւում: Որոշ տեղեկությունների համաձայն` Հալիձորի համայնքապետը հանրությանը վերջին անգամ երեւացել է նախագահական ընտրություններից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ: Համայնքի ղեկավարի ամիսներ տեւած բացակայության վրա աչք էին փակել նաեւ համապատասխան կառույցները, անտեսելով, որ այդ պատճառով, ըստ էության, կազմալուծվել է Հալիձորի համայնքային իշխանության աշխատակազմի աշխատանքը: Դեռեւս մարտի 1-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել աշխատակազմի հաշվապահը, ում անունն այժմ շրջանառվում է որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ համայնքի ղեկավարի հավակնորդ:

Վերջին անգամ, ըստ փաստաթղթերի, համայնքի ղեկավարը մասնակցել է ապրիլի 12-ին տեղի ունեցած ավագանու նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ համայնքի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաղորդագրությունը, ըստ որի այդ ընթացքում համայնքի բյուջե է մուտքագրվել 2 մլն 375,271 դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է: Ծախսային հոդվածները վերաբերում են աշխատավարձին, տրանսպորտային նյութերի ձեռքբերմանը, տեղական գործուղումներին եւ էլեկտրաէներգիայի վճարմանը: Վերջին հոդվածով 70 հազար դրամի մեծ մասն, ի դեպ, օգտագործվել է ոչ համայնքային ենթակայության մանկապարտեզի էներգամատակարարումն ապահովելու համար:

Համայնքային իշխանության աշխատակազմն արդեն երկրորդ ամիսն է աշխատավարձ չի ստացել, չեն կատարվում բյուջեով նախատեսված այլ ծախսեր, ինչպես նաեւ չի ապահովվում բյուջեի եկամուտների հավաքագրումը: Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Սոֆյա Գեւորգյանի խոսքով` մայիս ամսին որպես հողի հարկ եւ վարձավճար բյուջե է մուտքագրվել 12 հազար 500, իսկ հունիսին` 0 դրամ (2013 թ. 1-ին եռամսյակում` 421 հազար դրամ): Բացի այդ, համայնքը չի կարողանում ապահովել նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ներդրումը, որը միտված է համայնքային կյանքի բարելավմանը:

Սա այն դեպքն է, երբ նախընտրելի է, որ Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուշացնի, քանի որ դրանից հետո համայնքի արդեն նախկին ղեկավարը հաստատ կմարսի մոտ մեկ տասնյակ միլիոնի հասնող մարդկանց ունեցվածքի «յուրացումը»: Եթե դեռե որոշ մարդիկ հույս ունեն, որ իրենց կրած վնասը կփոխհատուցվի, ապա լիազորությունների պաշտոնապես դադարեցումից հետո Սամվել Ասրյանը ոչ միայն արտասահմաններում բուժման կարիք կունենա, այլեւ` հանգստի ակնկալիքով հնարավոր է, ընդմիշտ լքի Հալիձորը: Եվ ինչպես իրենց տների աճուրդի մասին տուժողները տեղեկացել են համացանցի միջոցով, հնարավոր է, այդ տեղեկությունը եւս ստանան նույն եղանակով, քանի որ մինչեւ իրենց անշարժ գույքը աճուրդի դնելու գործընթացը բարեխղճորեն թաքցրել են «շահագրգիռ» կառույցները, այլապես ինչով բացատրել, որ մի քանի տարի շարունակ տեւած բանկային-դատական պատմությունների մեջ մարդիկ որեւէ փաստաթուղթ, հիշեցում, ծանուցում չեն ստացել: Բոլոր փաստաթղթերը հասցեագրվել են համայնքի ղեկավարին, նա էլ իր հերթին սեփականատերերին հանգստացրել է, թե ամեն բան վերահսկվում է:                         hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий