10 июн. 2011 г.

Որոշել են առաջիկա կիրակի օրը մատաղ անել...

Ինչպես արդեն նշվել է, հունիսի 9-ին փլուզվել է Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցի շենքը:Ականատեսների վկայությամբ, փլուզումը տեղի է ունեցել 8-րդ դասարանի մաթեմատիկայի քննության ավարտից ընդամենը 15 րոպե հետո, երբ քննությանը մասնակցող ուսուցիչները մինչև գրավոր աշխատանքների ստուգումը հանգստանում էին կողքի մասնաշենքում:

 Այդ օրը քննություն հանձնող աշակերտներից մեկը` Վարդանիկի խոսքով քննությունից հետո իրենք պետք է մասնակցեին դասընկերներից մեկի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքին, բայց դեռ տեղ չհասած, ուժեղ դղրդյուն է լսվել և լուրն արագ տարածվել է գյուղում:

Հիշեցնենք, որ այդ ընթացքում փլուզվող շենքի ներքնահարկում շինարարական աշխատանքներ էին իրականացվում, իսկ մինչ այդ արդեն փոխվել էին դպրոցի շենքի պատուհանները, տանիքը: 

Տեղ գյուղացիներիը դեռևս ուշքի չեն եկել այն մտքից, թե ինչ կլիներ, եթե փլուզումը տեղի ունենար ընդամենը կես ժամ առաջ, երբ դպրոցում քննություն էր և գյուղացիները որոշել են առաջիկա կիրակի օրը մատաղ անել:


                                                                                                          Ս. Շահնազարյան

Комментариев нет:

Отправить комментарий