10 дек. 2012 г.

Ինտերակտիվ բեմադրություններ Շինուհայր համայնքում

«Գորիսի մամուլի ակումբը», Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, «Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց» ծրագրի շրջանակներում, ինտերակտիվ բեմադրությունների միջոցով, շարունակում է անդրադառնալ Մարդու իրավունքներին՝ մասնավորապես «Երեխայի իրավունքները» թեմային: Այս անգամ հանդիպեցինք Շինուհայր համայնքի դպրոցականնեևի հետ: Ինչպես անցած անգամ` Գորիսում, այնպես էլ Շինուհայրում, հետաքրքիր քննարկում ծավալվեց:

Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում (Դժվար դաստիարակվող երեխաների դաստիարակություն) /Հոդված 13 /, Երեխայի կրթության իրավունք / Հոդված 11 /, Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք / Հոդված 22/. այս հոդվածների հիման վրա էին պատրաստված ինտերակտիվ բեմադրություննները:

 Հեղինակ` Շուշան Օհանյան

Комментариев нет:

Отправить комментарий