10 мая 2011 г.

Հիմար և տարօրինակ մասնագիտությունների թոփ 20-ը

Հիմար և տարօրինակ մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը կազմվում է ամեն տարի: Ձեր դատին ենք ներկայացնում աշխատանքի շուկայում ամենաարտասովոր առաջարկները 2011 թվականին:
Լև Պուխլիխ `Գնդակ հավաքող: Հետևում է, որ գոլֆի գնդակները խաղից հետո չմնան դաշտին կից տարածքներում:
Կովերին պեդիկյուռ անող: Սմբակների վատ վիճակը կարող է ազդել կովի ինքնազգացողության, կաթնատվության և նույնիսկ բազմացման վրա: Եվրոպայի և Ամերիկայի էլիտար ագարակներում դրան հետևելու համար կան աշխատակիցների ամբողջ առանձին միավորումներ:
Կահույք փորձարկողներ: Այս մասնագետներին վարձում են խոշոր դիզայներական ընկերությունները և կահույքի գործարանները: Իհարկե, սեղաններն ու գրքի պահարանները ոչ ոք չի փորձարկում, բայց այ աթոռները, բազկաթոռներն ու մահճակալները պարտադիր փորձարկվում են:

Պինգվիններ շրջող: Պինգվինները, որ ապրում են բևեռային կայանների մոտակայքում, ակտիվ արձագանքում են թռչող ուղղաթիռներին: Կենդանիները բարձրացնում են գլուխները և հետ են թեքվում, և քանի որ նրանց վիզը կարճ է, իսկ մարմինը` չթեքվող, նրանք հաճախ էդպես էլ ընկնում են մեջքի վրա: Շրջվել և ինքնուրույն վեր կենալ պինգվինները չեն կարող, այդ պատճառով ամեն ժամանումից և մեկնումից հետո նրանց օգնության է գալիս մասնագետը: Հակառակ դեպքում կենդանիները կմահանան:
Մրջյուններ արտադրողներ: Բռնում և վերցնում են լավագույն տեսակները հատուկ մրջյունների ագարակների համար: Ավելի հաճախ մրջյուններին օգտագրծում են թույն ստանալու համար(որն օգտագործվում է բժշկության մեջ) կամ հետագայում սնունդի մեջ օգտագործելու համար:
Թևատակերից հոտ քաշող: Աշխատում է հակաքրտնային օծանելիք արտադրող ընկերությունում: Այսպիսի աշխատակցի խնդիրն է փորձարկային ապրանքը քսել փորձնական խմբի անդամների թևատակերին, իսկ հոտե հոտ քաշել` նշելով, թե ինչպես է փոխվում հոտը օրվա ընթացքում:
Ուղեղները հանող: Այս խելահեղ մասնագիտությունը ամենևին էլ կապված չէ հոգեբանության հետ: Ուղեղ հանողը աշխատում է սպանդանոցում և հետևում է, որ սպանված կենդանու ուղեղը զգուշորեն հանվի գանգատուփից և տեղափոխել ռեստորան` նվազագույն վնասվածքներով:
Կնճիռները հարթող: Էլիտար կոշիկի խանութների աշխատակից է հանդիսանում: Նրա պարտականությունների մեջ մտնում է կնճիռների և ծալքերի ուղղումը կոշիկների վրա, որոնք առաջանում են գնորդների շատ անգամ փորձելու հետանքով: Ձու բաժանող: Հատուկ սարքի օգնությամբ առանձնացնում են ձվի դեղնուցն ու սպիտակուցը` հրուշակեղենի գործարանային արտադրության համար:
Մերկապարուհիներ հետազոտող: Այսպիսի անսովոր աշխատանքի համար աշխատակիցների հավաքի համար հայտարարություն տվեց ամերիկյան հետազոտողական ինստիտուտներից մեկը անցյալ տարի: Աշխատակիցը պետք է հետևեր մերկապարուհիներին 60օր և կատարել պարբերական հստակ գրառումներ. դրույքը 10 հազար դոլար արժեր:
Գոլֆի փայտիկի փայլեցնող: Եվս մի անհրաժեշտ մասնագետ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր իրեն հարգող գոլֆ-ակումբին: Նա հատուկ նյութ է քսում վիփ-հաճախոչդների փայտիկների վրա, որը լավացնում է փայտիկի և գնդակի հպումը:
Բարձեր հարթեցնող: Աշխատում է թանկարժեք կահույքի խանութներում, որոնք ննջարանային պարագաներ են վաճառում: Աշխատանքային օրվա ընթացքում հարթեցնողը պետք է քայլի առևտրի սրահով և հարթեցնել բարձերի և ծածկոցների ծալքերը:
Պահպանակներ փորձարկող: Զարմանալի չէ, որ պահպանակ արտադրող ընկերությունները ցանկանում են վստահ լինել դրանց ապահովության մեջ: Ի վերջո ապահով սեռական հարաբերությունների միջոցները կարող են արմատապես փոխել կյանքը: Այդ պատճառով էլ, որպես կանոն, նոր արտադրանքը փորձարկվում է ոչ պակաս, քան 1000 վարձու «աշխատողներից» բաղկացած թեստովորող խմբի կողմից և դա տևում է ոչ պակաս, քանի մեկ տարի:
Խաղազառերի մասնագետ: Այսպիսի մասնագետների ստիպված են պահել Լաս Վեգասի և Մոնտե Կարլոյի իշխանությունները: Եթե խաղատանը հայտնաբերվեն սխալ հավասարկշռեցրած կամ «զարտուղի» խորանարդիկներ, դա կգնահատվի որպես ձախորդ հաճախորդներին հիմարեցնելու փորձ: Միևնույն ժամանակ`ռուլետկայի սեղանի շուրջ մարդիկ թողնում են միլիոնավոր դոլարներ:
Ձվից հոտ քաշող: Էլիտար խմորեղեկի արտադրամասերում և ռեստորաններում պահանջվող հազվադեպ հանիպող մասնագիտություն է: Այս մասնագետը հետևում է, որ փչացած ձվերը չհայտնվեն սննդի մեջ:
Ճուտիկների սեռը որոշող մենեջեր: Ճուտիկների սեռը ճշգրիտ որոշել հարկավոր է հենց առաջին օրերին` նրանց լույս աշխարհ գալուց հետո: Համարվում է, որ դրանից է կախված թռչունին կերակրելն ու դրա մասին հոգ տանելը:
Վարձու բարեկամ: Վարձու ընկերներ ու բարեկամներ տրամադրելու ծառայությունը պաշտոնապես հայտնվեց անցյալ տարի Չինաստանում: Հիմնականում այստեղ դիմում են հարսանիքից, ծննդյան օրվանից կամ այլ արարողությունից առաջ, որտեղ «պետք է» լինեն շատ մարդիկ` կարգավիճակի պահպանման համար: Սակայն ոչ պաշտոնապես այսպիսի ժառայություններ մատուցվում են ամբողջ աշխարհում և շատ վաղուց:
Զուգարաների գիդ: Հանդիսանում է Ճապոնիայում պետծառայող, օգնում է ցանկացողներին քաղաքում գտնել մոտակա զուգարանը: Գիդի ծառայությունները արժեն մոտ 4 ցենտ:

Սպասող: Կրկին առանց գրանցման և ծառայության թույլտվության «հերթ կանգնողնեը» վաղուց գոյություն ունեն ցանկացած երկրում: Իսկ ահա Բրիտանիայում հայտնվել է նմանատիպ առաջին գրանցված ընկերությունը: Ընկերության աշխատակիցները պատրչաստ են ձեր փոխարեն կանգնել ցանկացած հերթում, մինչև վերջնական արդյունքի հասնելը: Այսպիսի քաջ գործի համար աշխատավարձը կազմում է ժամում 40դոլար:
Տամպոնների փորձարար: Անձնական հիգիենայի պարագաների արդժտադրությամբ զբաղվող գործարանների այս կարևորագույն աշխատակիցները ստուգում են յուրաքանչյուր տամպոն բավական կլանման և թելիկի ամրության համար: Այդպիսին են ԱՄՆ-ի Ապրանքների և դեղորայքի որակի վերահսկման կառավարման պահանջները:
Հ.Գ. Այս մասնագետներից շատերին իրոք չես նախանձի, մյուսների վրա ուղղակի ուզում ես ծիծաղել: Բայց մտածե'ք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը, եթե ոչ ոք չաներ այս աշխատանքները:
                                                                                            drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий