Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում արդն երրորդ տարին է` «ԹԻ Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ն ուսումնասիրություններ է կատարում ոսկու եւ բազմամետաղային հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի թղթակցին Շենաթաղի համայնքապետ Երջանիկ Մուսայելյանը հայտնել է, որ ավագանու որոշմամբ ընկերությանը հանձնել են 2300 հա տարածք:
Թերթի թղթակցին Շենաթաղի համայնքապետ Երջանիկ Մուսայելյանը հայտնել է, որ ավագանու որոշմամբ ընկերությանը հանձնել են 2300 հա տարածք:
Ուսումնասիրություններն ավարտվելու են 2012 թվականի հոկտեմբերին: Խոսակցություններ են շրջանառվում, որ հանքավայրի տերերը հնդիկներ են, ովքեր նախատեսում են ոչ միայն շահագործել հանքավայրը, այլ նաեւ հենց տեղում ոսկու կորզման գործարան կառուցել, որն էլ, իր հերթին, կունենա պոչամբար: Շենաթաղի համայնքապետը նույնպես հաստատել է այդ լուրը, սակայն հավելել է, որ ամեն ինչ պարզ կդառնա միայն ուսումնասիրություններից հետո: Ե. Մուսայելյանը համոզմունք է հայտնել, որ հանքավայրի շահագործման դեպքում, ինչպես Շենաթաղից, այնպես էլ Լորից, Գետաթաղից եւ Դարաբասից այնտեղ կաշխատեն 300-400 հոգի: news.am
Комментариев нет:
Отправить комментарий