Քույրերի և եղբայրների մեծամասնությունը հաճախ կռվում են միմյանց հետ: Նրանք պայքարում են տարածքի, իրերի, ծնողական սիրո և ուշադրության համար: Ինչ հաղորդում նայել հեռուստացույցով, ով կուտի վերջին կոնֆետը և ում հերթն է համակարգիչով խաղալու: Ինչքան փոքր են երեխաները այնքան քիչ են նրանց մոտ խելամիտ և խաղաղ ճանապարհով վեճերը լուծելու տարբերակները:
Ծնողների դիրքորոշումը հիմնական գործոնն է երեխաների վեճերի կառավարման մեջ: Հայտնի է, որ երեխաները ավելի լավ են միմյանց հետ լեզու գտնում, երբ կարծում են, որ ծնողները բոլորին հավասար են սիրում և արդարացի են լինում բոլորի նկատմամբ:

Երբ ծնողները անընդհատ գովում են երեխաներից միայն մեկի հաջողությունները և բերում են նրան որպես օրինակ, երեխաների միջև հարաբերությունները փլուզվում են: Դա չի նշանակում, որ ծնողները պետք է բոլորի հետ նույն կերպ վարվեն: Տարբեր տարիքի և սեռի երեխաների մոտ տարբեր պահանջներ են և ծնողները պետք է դա հաշվի առնեն: Եթե երեխաներից մեկին վերարկու է անհրաժեշտ, ապա պարտադիր չէ մյուս երեխային նույնպես վերարկու գնել կամ ինչ-որ այլ հագուստ: Մյուս երեխայի կարիքը կարող է կապված լինել սպորտի, համակարգչի կամ ինչ-որ այլ բանի հետ: Արդարությունը չի նշանակում նույնը:
Ծնողների համար շատ դժվար է պահպանել տարածությունը երեխաների նկատմամբ, երբ տեղի ունեն ամուսնական կոնֆլիկտներ: Երբ ծնողները վիճում են միմյանց հետ, նրանք չեն կարողանում արդյունավետ շփվել երեխաների հետ և դա վեճեր է առաջացնում երեխաների միջև: Ամուսնական ճգնաժամի պարագայում երեխաները սովորաբար անցնում են ծնողներից մեկի կողմը և մարտնչում հակառակ կողմի հետ:
Ծնողները միշտ չէ, որ ճկունություն են ցուցաբերում երեխաների միջև վեճերի ժամանակ: Տիպիկ արտահայտությունները “Դուք հարազատ մարդիկ եք և պետք է սիրեք և հարգեք միմյանց” սովորաբար ոչմի արդյունքի չեն բերում: Ժամանակ առ ժամանակ երեխաները ատելություն, բարկություն և վրդովմունք են զգում միմյանց նկատմամբ: Անհրաժեշտ է ընդունել այս փաստը, հակառակ դեպքում թշնամությունը փակվում է երեխայի մեջ ու հանգեցնում վրդովմունքի: Ագրեսիայի հասարակ արգելքները սովորաբար զերծ են պահում անկեղծ և ընկերական հարաբերություններից:
Անիմաստ է նաև փնտրել մեղավորին. երեխաները սադրանքի վարպետներ են և փորձելով գտնել մեղավորին դուք ավելի կխճճվեք: Շատ դեպքերում ծնողները պետք է խուսափեն դատավորի դերից և թողնեն երեխաները ինքնուրույն լուծեն ծագած խնդիրը, քանի որ հաճախ նրանք դա կազմակերպում են ուշադրութոյւն գրավելու համար:
Լայն տարածում ունեցող կոնֆլիկտներից շեղելու և այլ բանի վրա ուշադրությունը գրավելու մեթոդները ցավոք ժամանակավոր լուծում են:
Ի՞նչ անել ծնողներին, երբ իրենց առաջ այսպիսի դժվար խնդիր է`սովորեցնել երեխաներին համագործակցել միմյանց հետ:
Պրակտիկ խորհուրդներ մանկական կոնֆլիկտները հաղթահարելու համար:
Առաջինը, վերլուծեք ձեր սեփական վարքը և վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Ու՞մ եք դուք էմոցիոնալ ավելի մոտիկ: Միգուցե՞ երեխաներից մեկից դուք յուրահատուկ ինչ-որ սպասելիքներ ունեք: Նրանցից մեկը՞ ձեր ծնողներին է հիշեցնում: Դուք սպասում եք, որ ավագ որդին իրեն ավելի մե՞ծի պես պահի, նույնիսկ եթե նա դեռ ութ տարեկան է: Դուք հակում ունեք երեխաներից մեկին մյուսից շատ մեղադրե՞լ: Նույնիսկ եթե նմանատիպ մեղադրանքները հիմնավորված են թվում դա չի վկայում ձեր օբյեկտիվության մասին: Միգուցե մտահոգություն պատճառող երեխան ձեր ամուսնու՞ն է նման: Եթե դուք համոզված եք, որ ձեր ամուսինը չափից ավելի զիջող է, դուք կարող եք հատուցել դա խստությամբ: Այս պարագայում ձեզանից ոչ-ոք օբյեկտիվ չէ: Փորձեք սկզբում հաղթահարել ձեր կողմնակալությունը մանկական կոնֆլիկտների նկատմամբ:

Комментариев нет:
Отправить комментарий