9 мая 2011 г.

Հայտնաբերվել է Չինական մեծ պատի լքված հատված

Չինացի հնագետները հայտնաբերել են Չինական մեծ պատի լքված ավերակները։ Այդ մասին հայտնում է «Սինխուա» պարբերականը։

Պատի մոտ 20 կիլոմետրանոց հատվածը հայտնաբերվել է Լյաոնին նահանգի հյուսիսարևելյան շրջանում՝ Սույչժուն շրջանի լեռնային հատվածում։ Այս շրջանում պատը կառուցվել է Մին դինաստիայի ժամանակներում (1368-1644թթ.), սակայն ներկայում փլատակների է վերածվել։ Պատի ֆրագմենտները քանդվել կամ ավերվել են հարյուրամյակներ շարունակ անխնամ մնալու հետևանքով։

Բանը հասել է նրան, որ տեղացիները, մոռանալով, որ այդտեղով անցել է Չինական մեծ պատը, սկսել են աղյուսներն ու քարերն օգտագործել իրենց սեփական տները կառուցելու համար։ Այդ մասին հաղորդում են հնագետները։

Չինական մեծ պատի շինարարությունն սկսվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Հաջորդ մի քանի դարերում այն բազմիցս վերակառուցվել է՝ հասնելով ընդհուպ մանջուրյան Ցին դինաստիայի (1644 – 1911 թթ.) ժամանակները, որից հետո պատի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց ու այն աստիճանաբար սկսեց քայքայվել։ Պատի մասշտաբային վերակառուցման աշխատանքներն սկսվեցին միայն 20-րդ դարի կեսերին։
                                                                                                              tert.am

Комментариев нет:

Отправить комментарий