Ինքս ինձ համար ամուր համոզմունք ունեմ՝ տարիքը երբեք տարիներով չի չափվում: Չի՞ լինում, որ ծեր ծնվում են, ծեր-ծեր ապրում, հավերժ ծեր էլ…Եվ լինում է չէ՞, որ ոչ դեմքի խորն ակոսները, ոչ տեղի տված ողնաշարը, ոչ ճերմակ քուլա մազերը չեն կարողանում…մանկություն սանձել: Մարդ-տեսակի խնդիրը կա, որը ոչ մի տրամաբանության հպատակ չէ՝ ճզմես՝ կհառնի, հուպ տաս՝ տիզեքով մեկ կլինի, ճնշես՝ կսավառնի…
Այսօր տագնապ ունեմ մանկության ”դավեր”…չվայելող երեխաների համար. մեծերիս հոգսերի ծանծաղը չի խնայել նրանց մանկությունը, մանավանդ նրանց, ում ընտանիքների ընտանական զամբյուղը քաշ չունի, նրանց, ում համար աշխարհի հրաշալիքներն ապակիների ու էկրանների հետևում են, անհավես մայրիկների այդպես էլ չպատմած հեքիաթներում…
…Իրիկնաժամ էր: Օրը մարսելով տուն էի դառնում ոչ այնքան…փոքր լինես վավերացնող տեղից. հեռավոր մի ազգականի վերջին այցս էր՝ ուշացած ծաղիկներով…Հնարավորությունը բաց չթողնելով՝ անցնում է մանկությանս փողոցով: Ճել Ավան բիձայի տան մոտ, ճոթռված մայթառվի շնորհիվ լճացած ցեխի մեջ, մի մանչուկ իմ մանկության…“դիսլենդյան” խաղն էր խաղում՝ “ցեխի”. ցեխե “տալերկաները” Ճլմփոցով զարնում էր գետնին ու հրճվանքով պայթեցնում…Չէ’, չէ’, ո՞վ է ասում, թե այսօր մանկությունը…Բայց, բայց մեկ էլ մանչուկին, ուրուրի նման, վրա հասավ երիտասարդ մի կին, թափով ճանկեց մանկան ցեխոտ թաթիկը, նրանով օդում կիսաշրջան արեց, մյուս ձեռքով խփեց քամակին ու ծղրտաց.
-Է’շ, էշի քուռակ, մի հալիդ նայի…
Էլ չլսեցի, այնպես ուզում էի գոռալով լաց լինել ծիկրակած մանկությանս և այն մանկան համար, որին մերժված էր անգամ “ցեխի” խաղալով երջանկանալու հաճույքը…
Լենա Հովսեփյան
Մարդուս մանկության պորտալարը տատմեր-մանկաբարձի կտրելիքը չի, նրանց և ոչ մեկի խելքի բանը չի. դա տիեզերքի որոշելիքն է…
Տարիներիս առաջանալու հետ ավելի եմ մխրճվում մանկությանս մեջ. այնտեղ միշտ տաք է, այնտեղ բոլորս ենք, այնտեղ հասուն ցավ չկա, այնտեղ ամենամեծ դավը սեղանի կամ աթոռի անտես մասում կպցրածի ոչ քո ծամոնի գողանալն է, տնից բացակա մեծ քրոջ “ձեռքից առած” շորը գոնե մի անգամ հաջողել-հագնել-թիթիզանալն է, “պոչ” դառնալ սիրող փոքր եղբորից, վարսը թրջած սանրով սանրած ավագ եղբոր՝ տնից գաղտնի պլստալն է, փափուկ գրող գրիչը…պատահաբար փոխս գցելն է, դրսում սպասող ընկերների համար “պադվալից” “բրղանի” խնձոր կամ խոհանոցից մայրիկի “րաժանով” թխած խենթաբույր “բլինչիկ” թռցնելն է…
Այսօր տագնապ ունեմ մանկության ”դավեր”…չվայելող երեխաների համար. մեծերիս հոգսերի ծանծաղը չի խնայել նրանց մանկությունը, մանավանդ նրանց, ում ընտանիքների ընտանական զամբյուղը քաշ չունի, նրանց, ում համար աշխարհի հրաշալիքներն ապակիների ու էկրանների հետևում են, անհավես մայրիկների այդպես էլ չպատմած հեքիաթներում…
…Իրիկնաժամ էր: Օրը մարսելով տուն էի դառնում ոչ այնքան…փոքր լինես վավերացնող տեղից. հեռավոր մի ազգականի վերջին այցս էր՝ ուշացած ծաղիկներով…Հնարավորությունը բաց չթողնելով՝ անցնում է մանկությանս փողոցով: Ճել Ավան բիձայի տան մոտ, ճոթռված մայթառվի շնորհիվ լճացած ցեխի մեջ, մի մանչուկ իմ մանկության…“դիսլենդյան” խաղն էր խաղում՝ “ցեխի”. ցեխե “տալերկաները” Ճլմփոցով զարնում էր գետնին ու հրճվանքով պայթեցնում…Չէ’, չէ’, ո՞վ է ասում, թե այսօր մանկությունը…Բայց, բայց մեկ էլ մանչուկին, ուրուրի նման, վրա հասավ երիտասարդ մի կին, թափով ճանկեց մանկան ցեխոտ թաթիկը, նրանով օդում կիսաշրջան արեց, մյուս ձեռքով խփեց քամակին ու ծղրտաց.
-Է’շ, էշի քուռակ, մի հալիդ նայի…
Էլ չլսեցի, այնպես ուզում էի գոռալով լաց լինել ծիկրակած մանկությանս և այն մանկան համար, որին մերժված էր անգամ “ցեխի” խաղալով երջանկանալու հաճույքը…
Լենա Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий