"Որդիները պատասխան են տալիս հայրերի մեղքերի համար". Աստվածաշնչյան այս միտքն ապացուցվել է գիտականորեն: Այսինքն պարզվել է, որ երեխաները գոնե ֆիզիկապես պատասխան են տալիս հայրերի փոխարեն` ասենք ճաշակելով նրանց սթրեսի պտուղները: Ճապոնացի գիտնականները բազմապիսի փորձերով ուսումնասիրել են` ինչ կերպ է ծնողների սթրեսը, որ առաջացել է վատ սնվելուց, թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությունից, շրջապատի վատ ազդեցությունից եւ այլ պատճառներով, փոխանցվում երեխաներին:
Մկների վրա արված փորձերն ապացուցում են, որ եթե կենդանին սթրեսի է ենթարկվել թեկուզ երկու շաբաթ ժամանակով, նրա սերունդը դեպրեսիայի եւ տագնապի նախանշաններ կունենա:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը, ճարպակալումը, հոգեբանական հիվանդությունները եւ ֆոբիաները, կարող են ծնողների եւ նույնիսկ տատիկ-պապիկների սթրեսի հետեւանք լինել:
Ճապոնացի կենսաբանները նշում են, որ եթե սթրեսի են ենթարկվում սեռական բջիջները, ապա դեֆեկտիվ քրոմատինը փոխանցվում է սերունդ-օգանիզմի բոլոր բջիջներին:

Комментариев нет:
Отправить комментарий