Սյունիքի մարզում հունիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:25-ին Գորիսի հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել Գորիսի բնակիչ 31-ամյա Արման Սարգսյանին, ով արդեն մահացած է եղել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Սեւադա Առաքելյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում 31-ամյա Աշոտ Բաբայանը, ով աշխատում է Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում որպես գլխավոր մասնագետ, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի 14 ՍՕ 027 ավտոմեքենան, Գորիսի Արցախյան խճուղուց դեպի Սյունիքի մարզի Վերինշեն գյուղ տանող ճանապարհի հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ավտոսպասարկման կետի բաց դարպասին: Այդտեղ կանգնած է եղել Արման Սարգսյանը, որին «Նիսսան Տիդա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: news.am

Комментариев нет:
Отправить комментарий