Առողջ համարվում է այն սննդակարգը, որը հագեցած է սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրածիններով, հանքային աղերով, վիտամիններով եւ այլն: Ամռանը օգտակար է հատկապես բուսական սննդակարգը, որը քիչ է պարունակում խիստ վտանգավոր թունավոր նյութեր, սակայն բանջարեղենը եւ մրգերն էլ պետք է օգտագործել լավ լվանալուց հետո: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երեւանի կենտրոնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հակոբյանը:
Ասուլիսի մյուս բանախոսի` Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով` սնվելն օրգանիզմի ծախսած էներգիան վերականգնելու խնդիր է լուծում եւ պետք է սննվել սննդակարգով, այսինքն` հերթականությամբ պետք է կիրառել նախուտեստը, ապուրը, ճաշը եւ աղանդերը. «Դյուրամաս սննդից պետք է սկսել եւ հասնել հիմնական ճաշատեսակին եւ աղանդերի միջոցով օգնել, որ մարսողությունը լավ կատարվի»,- ասաց նա:
Նրա խոսքով`հայկական խոհանոցը եւ սննդարար է, եւ առողջարար, եւ համակարգված: Մարդու օրգանիզմը ունի 3 ժամյա ցիկլ` սնվելու, հանգստանալու եւ մաքրվելու. Առավոտյան 12.00-ից մինչեւ 20.00-ն օրգանիզմը վերալիցքավորվում է, 20.00-04.00, օրգանիզմը հանգստանում է եւ 04.00-12.00 կատարում է մաքրում: Սեդրակ Մամուլյանի խոսքով` ամռանը պետք է շատ օգտագործել միրգ եւ բանջարեղեն, նախուտեստներն էլ հավելված չլինեն մայոնեզով: Մարդը օրական պետք է օգտագործի 2-3 լիտր ջուր, Ինչ վերաբերում է սուրճին, խոհարարը խորհուրդ չտվեց այն չօգտագործել որպես նախաճաշ, նշելով, որ սուրճը վնաս է առողջությանը:
NEWS.am-ի հարցին, թե արդյոք Սեդրակ Մամուլյանը հետեւո՞ւմ է առողջ սննդակարգին, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ», քանի որ շատ զբաղված է, բայց փոխարենը ստիպում է, որ իր ընտանիքի անդամնեը հետեւեն դրան: news.am

Комментариев нет:
Отправить комментарий