Medical Coding կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ օֆիսային աշխատակիցների նստակյաց գործը կրճատում է նրանց կյանքը. «Մի տեղում նստելը ոչ միայն չաղացնում է, թույլ և ալարկոտ է դարձնում մեզ, այլ նաև մեր կյանքից տարիներ է խլում», զգուշացնում են գիտնականները: Նրանց կարծիքով, տղամարդիկ, որոնք ավելի քան 6 ժամ են անցկացնում նստած վիճակում, 20%-ով ավելի են հակված երիտասարդ տարիքում մահանալու, կանայք` 40%-ով:
«Երբ մենք նստած ենք, օրգանիզմում տեղի են ունենում վնասակար պրոցեսներ՝ մկանների էլեկտրական ակտիվությունը հասնում է զրոյի, էներգիայի այրումը կրճատվում է մինչև մեկ րոպե, կրճատվում է բջիջներում սինթեզվող և քիմիական ռեակցիաներն արագացնող պրոտեինների (enzyme) արտադրությունը»,- նշում են մասնագետները:
Նստակյացները երկու անգամ ավելի են հակված նաև սրտանոթային հիվանդությունների:
Գիտնականները պարզել են նաև, որ ժամանակակից մարդու ողջ կյանքը դարձել է նստակյաց: Միջինում մարդը նստում է օրական 9.5 ժամ, ինչն ավելին է, քան մարդը քնում է` 7 ժամ: Գիտնականները զգուշացնում են, որ նստակյաց աշխատանքի անցած մարդիկ 15 տարի հետո 40%-ով ավելի հակված են լինելու վաղաժամ մահերի, քան ոչ նստակյացները: Նրանք խորհուրդ են տալիս այդ ռեժիմը կրճատել մինչև 3 ժամ, շատ քայլել և ֆիզիկական աշխատանք կատարել: drugs.am

Комментариев нет:
Отправить комментарий