Լուսինե Պողոսյան Տաթև, 15 տարեկան |
Արթնացա և «խաչ» քաշեցի օրացույցիս` կարմիր գրիչով շրջանակի մեջ առված մարտի 29-ի վրա: Ուրբաթ էր: Թե ինչու էի կարմիր գրիչով օղակի մեջ վերցրել` չհասկացա, բայց գիտեի, որ ինչ-որ բան է լինելու...
Վեր կացա անկողնուցս և հասկացա, որ պիտի աջ ոտքս առաջինը գետնին դնեմ... Պիտի գնայինք Գորիսի Մամուլի ակումբ: Հիշեցի...
«Քնած» դեմքիս վրայով թեթև ժպիտ անցավ: Նայեցի ժամացույցիս` 7.30 էր: Փաստորեն վաղ էի արթնացել: Մտածեցի, որ ժամանակը ոսկի է ու արագ հագնվեցի, քանի որ մեկ գրամ ոսկին Հայաստանում 20,604 դրամ է: Այդքան փող ինձ որտեղի՞ց:
Մոտեցա սեղանիս, բացեցի օրագիրս ու գրեցի . «Գնում եմ իմ ընտրած ճանապարհով»:
Արդեն ավտոբուսի կանգառում ենք: «Մարդկանց սակավություն» ասվածը տեղին չէ այստեղ օգտագործել, քանի որ «ասեղ գցելու» տեղ չկար: Հազիվ մի տեղ «գրավեցի» և պարոն վարորդը գործի գցեց շարժիչը:
Ոլորապտույտ ճանապարհով իջնում էինք դեպի երկինք: Թուխպն այնքան էր իջել, որ մենք «ամպերի մեջ» էինք:
Շարժվում էր մեր «ուրախ գնացքը», այդուհանդերձ չկարողանալով հասնել մտքիս ծայրին: Ձանձրանալով առօրյա թեմաների մասին լսելուց (որոնց մասին Հայկական հարցից էլ ավելի շատ էին խոսում), ես սկսեցի հաշվել ծառերի տերևները, այնուհետև ծառերը, իսկ հետո` ասֆալտի վրա ընկած, այդպես էլ մնացած ու իրենց դարն ապրած ժայռաբեկորները:
Հաշվարկիս ամենից բարդ պահին ուղիղ դիմացիս մի կով «կանգնեց»: Նրան էին մոտենում իր ընկերները` հայերիս հատուկ «քաղաքավարի» հայացքով: Չմոռանամ նշել, որ նրանք խախտել էին ճանապարհային կանոններն ու ուղիղ մեր դիմաց էին «բամբասում» իրենց տիրոջից: Ա~հ, իսկ նրանց տերն այնպե~ս էր վազում, այնպե~ս էր վազում իր կովերի հետևից, ախր իրենց միլիոնն էին տանում:
Անցանք նաև Հարսնաձորը:
Երկրորդ կանգառը Հալիձորն էր, որին ես մինչև հիմա Քարիձոր եմ անվանում: Այստեղից էլ, մի քանի «պասաժիռ» վերցնելով, շարժվեցինք:
Մի պահ փակեցի աչքերս... Հասանք Շինուհայր: Այնքան էի «ճկռվել», որ արդեն չտեսա ինչ կատարվեց:
Հանգիստ մտանք փոսերի, ծառերի մեջ, դուրս եկանք ու նորից գնացինք առաջ:
Ինչպես Տաթևը, այնպես էլ Գորիսը, մեզ դիմավորեց ծանոթ գերեզմանոցով ու աղբանոցով: Այդ պահին մտքովս միայն մի բան անցավ. «Հայաստանը վերածվել է կեղտոտ գերեզմանոցի»: Մեզ դիմավորեց իբր թե «Գորիս» ցուցանակը, որի վրա կարծես ժանգով էին գրել «Արշակ...» : Այդպես էլ չկարողացա մինչև վերջ կարդալ այն, բայց այնպիսի տպավորություն էր, որ մտնում ենք Արշակավան քաղաք:
Նայեցի ժամացույցիս` 10.15 էր: Իջանք: Ես ու «մերոնքական» Գևորգը մեծ-մեծ քայլերով անցանք մայթերով, թեքվեցինք ու կանգնեցինք: Մոռացել էինք մեր հավաքի բուն նպատակը` գրիչը: Շշմած հայացքներով նայեցինք մեկս մյուսին, առաջ գնացինք ու հասանք տեղ: Աչքերիս չէի հավատում ...
Շարունակելի….
Մեծ հետաքրքրութեամբ ընթերցեցի, բայց մի տեսակ թղպած էր :))
ОтветитьУдалитьԻրօք որ, էս էրկու օրը հէնց այդպիսի տրամադրութեան մէջ էր Գորիսը :)
Respect հեղինակին, շատ ապրես, մի շնչում կարդացի
ОтветитьУдалитьՄիանում եմ ձեր կարծիքներին...միայն թե Լուսինեն շարունակի գրել...հրաշք գրիչ ունի...
ОтветитьУдалитьSHAT LAVNA ,BAYC QARAHUNJECINERI PATMUTYUNN EL AWELI LAVNAAAAAAAAAAAAAAAAAAA
ОтветитьУдалитьAysinqn???
УдалитьԼուսինե, դուք ունեք ոչ թե հրաշալի գրիչ, այլ բաց աչք եւ միտք, եւ խնդրում եմ, շարունակեք կարդալ եւ ուսումնասիրել ձեր միջավայրը:
ОтветитьУдалитьՇնորհակալություն
Կարին