17 авг. 2011 г.

Ալյուրն էժանացել է, իսկ հացը` ոչ

Միջազգային շուկաներում ցորենի գների կտրուկ անկումը վերջին ամիսներին վերջապես իր ազդեցությունն է թողել Հայաստանում` վերջին շաբաթվա ընթացքում էժանացել է ալյուրը:

Այսպես` Սուրմալուի տոնավաճառում Արմաշի ալրաղացի 50 կգ-ամանոց 1 պարկ ալյուրը օգոստոսի 17-ին առաջարկվում էր 9750 դրամով, մոտ 20 տոկոսով ավելի էժան, քան 1 ամիս առաջ:

Առայժմ ալյուրի գների 20 տոկոսանոց անկումը չի հանգեցրել հացի էժանացման, հավանաբար հացաթխման արտադրամասերում թանկ գներով ձեռք բերված պաշարների առկայության պատճառով: Առայժմ միայն «Սթարն» է հայտարարել իր կողմից արտադրվող հացի էժանացման մասին:
Նշենք, որ հունիսի վերջերից միջազգային շուկայում տեղի է ունենում ցորենի գների անկում, որը դադարեց միայն վերջին շաբաթվա ընթացքում: Ըստ ռուսական մամուլի տեղեկությունների` Սեւ ծովի նավահանգիստներում երրորդ կարգի ցորենը օգոստոսի 16-ի դրությամբ գնվում էր 1 տոննան 5125 ռուբլով (մոտ 178 դոլար): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում ամբողջ թափով ընթանում է ցորենի բերքահավաքը, ցորեն ներկրողները անմիջապես ֆերմերներից կարող են ցորեն ձեռք բերել շատ ավելի էժան:

Չիկագոյի բորսայում ցորենի 1 տոննան վաճառվում է մոտ 250 դոլարի սահմաններում, սակայն փորձագետները չեն բացառում գների որոշ աճ:                news.am

Комментариев нет:

Отправить комментарий