Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի գաղտնի պահվող այս տարվա բարձրացումը, ինչպես նաև 2013թ. ապրիլից կապույտ վառելիքի նոր թանկացումը կառավարությանը ստիպել է քննարկել պետական էներգետիկ ակտիվների վաճառքի հնարավորությունը։ «Օրակարգի» հավաստի աղբյուրների վկայությամբ՝ «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» 20% բաժնեմասի մոտ կեսի վաճառքի տարբերակից կառավարությունն անցել է Որոտանի հէկերի համալիրի վաճառքի տարբերակին։
«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանին վաճառել էներգետիկ հերթական ակտիվը։ Ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների օրակարգում քննարկվում է Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հարցը։ Էներգետիկ համալիրի վաճառքով իշխանությունները ցանկանում են մեղմել 2013թ. ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գնի բարձրացումը։
Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները գազի թանկացումը մեղմելու նպատակով վաճառում են էներգետիկ հզորությունները։ 2006թ. Հայաստանը «Գազպրոմին» $248,8 մլն-ով վաճառեց Հրազդանի ջէկի 5-րդ բլոկը։ Գործարքի արդյունքում ռուսական կողմը համաձայնեց մինչև 2009թ. ապրիլը՝ երեք տարի, անփոփոխ թողել Հայաստան առաքվող գազի գինը՝ $110/1000 խմ-ի մակարդակին, իսկ $188 մլն-ը կառավարությունն ուղղեց ներքին սպառողների համար գազի գնի սուբսիդավորմանը։
Գաղտնիքի հետևանքը

Որ Հայաստանի համար ռուսական գազի գինը պիտի բարձրանա, հայտնի էր դեռ 2008թ., երբ Հայաստան առաքվող գազի գնի պայմանագրի ստորագրումից հետո «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և «ՀայՌուսգազարդի» վարչության արդեն նախկին նախագահ Կարեն Կարապետյանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2011-ից Հայաստանում կգործեն ռուսական գազի եվրոպական գներ։
2008-ից ի վեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը Հայաստանի իշխանություններին անհարմար վիճակի մեջ է դրել գազի թանկացման մասին հայտարարելու առումով, և նրանք պատրաստ են վաճառել երկրի էներգետիկ անվտանգության համար կարևորագույն հերթական ակտիվը։ Մինչև նախագահական ընտրությունները կառավարությունն ամեն կերպ փորձելու է գաղտնի պահել Հայաստան առաքվող ռուսական գազի գնի այս տարվա բարձրացումը։ Թեև Պետական եկամուտների կոմիտեի տվյալներից պարզ երևում է, որ ռուսական գազն այս տարվա ինն ամիսներին արդեն ձեռք է բերվել $225/1000 խմ գնով, ընդ որում՝ կիրառվել է ոչ թե տարեկան, այլ եռամսյակային գնագոյացման սխեմա, կառավարությունը, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, շարունակում է պնդել, թե գազը ձեռք է բերվում $180/1000 խմ գնով։ Հայաստան առաքվող գազի գնի բարձրացման պայմաններում վերջնական սպառողի համար գինն անփոփոխ պահելու դիմաց կառավարությունը «Գազպրոմին» պատրաստվում է փոխանցել «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնետոմսերի մոտ կեսը։
Հաշվի առնելով այն, որ այս տարի Հայաստանի համար գազը թանկացել է $45-ով, իսկ վերջնական սպառողի համար սակագները մնացել են անփոփոխ, ինչպես նաև այն, որ 2013թ. ռուսական գազն անխուսափելիորեն թանկանալու է, վերջնական սպառողի համար գների աճը թռիչքային է լինելու։ Միայն գազի գործոնը վերցրած՝ գնի $10-ով (1000 խմ հաշվով) բարձրացումը հանգեցնում է բնակչության համար 1 խմ սակագնի Դ4-ով աճին, ընկերությունների համար՝ $10-ով։
Հիմք ընդունելով ռուսական գազի ներկայիս իրական գինը և միայն գազի գործոնը՝ բնակչության համար 1000 խմ-ի գինը արդեն պետք է լինի Դ172 հազ., իսկ խոշոր գազասպառողների համար՝ $304, այնինչ բնակչությունը գազը շարունակում է ձեռք բերել 132 հազ./1000 խմ, իսկ ընկերությունները՝ $243,13/1000 խմ գնով։
Որոտանը անվտանգության երաշխիք

Նույնիսկ այս պայմաններում էներգետիկ կառույցների, մասնավորապես Որոտանի հէկերի համալիրի վաճառքն անընդունելի է։ Հէկերի այս համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։ Ընդ որում՝ այս հէկերի էլեկտրաէներգիան ամենաէժանն է. Որոտանի հէկերի համալիրը 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիան իրացնում է Դ4-ով, այն դեպքում, երբ օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կազմում է Դ4,8, իսկ ժամանակակից տեխնոլոգիայով գործով «Հրազդան-5» ջէկինը՝ Դ21,65։ Լինելով պետական՝ այս համալիրի միջոցով կառավարությունը հնարավորություն ունի գազի գնի բարձրացման պայմաններում մեղմել վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները։
Իհարկե, Որոտանի հէկերի համալիրը բարոյապես մաշված է, սակայն պետք է հաշվի առնել, որ մոտ $75 մլն ներդրումների պայմաններում հնարավոր է արդիականացնել այն։ Ամենամոտավոր հաշվարկներով՝ Որոտանի համալիրի գինը կազմում է առնվազն $400 մլն (համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ)։
Հաշվի առնելով Որոտանի հէկերի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար և այն, որ դրանց վերազինման համար առկա են «էժան» միջոցներ՝ էներգետիկ այս համալիրը բավական գրավիչ ակտիվ է ռուսական կողմի համար: Եվ, ի դեպ, ուշագրավ գործոն է նաև այն, որ Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ ընկերությունները որպես կանոն ցածր գներով է ձեռք բերում։
Որոտանի հէկերի համալիրի վերազինման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցներ կան։ 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51 մլն-ի վարկային պայմանագիր։ Այդ միջոցները պետք է ուղղվեն Որոտանի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը։
Ուշագրավ է, որ թեև անցած տարի կառավարությունը հայտարարել է, որ արդիականացման և վերազինման ծրագիրը կավարտվի 2015թ., առայսօր որևէ աշխատանք հէկերում չի կատարվել։ Աշխատանքների իրականացման համար հայտարարվել է կապալառուի մրցույթ, բայց հաղթող ընկերությունը դեռևս հայտնի չէ։ Կառավարությունը թերևս չի շտապում ընտրել շինաշխատանքներ իրականացնող ընկերությանը, քանի որ պատրաստվում է Որոտանի հէկերի համալիրի վաճառքին։ civilnet.am

Комментариев нет:
Отправить комментарий