29 нояб. 2012 г.

«Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալներ ստացան Սյունիքի լրագրողները

Սեդա Ստեփանյան, Աստղիկ Գևորգյան
Մարիամ Մաթևոսյան
Այսօր ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը «Միրհավ» հյուրանոցում հանդիպեց Սյունիքի լրագրողական ընտանիքի ներկայացուցիչների հետ:

«Ցանկությունս մեծ է Սյունիք գալու: Հանգամանքներից ելնելով՝ հաճախակի չի ստացվում, բայց չգալ, դեռ չի նշանակում մոռանալ մարզի լրագրողներին, չմտահոգվել նրանց խնդիրներով»,-այս խոսքերով Աստղիկ Գևորգայնը ողջունեց ներկաներին:

ՀՀ Ժուռնալիստների միությունն ու Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիան՝ Եվրամիության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հետխորհրդային 7 պետություններ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա, Լատվիա, Հայաստան) պատրաստեցին ձեռնարկներ, որոնց առանցքում դրված էր լրագրողների անվտանգության հարցը:
Հայաստանն իր լրագրողների դատին հանձնեց «Կառավարել ռիսկերը» անվանումով ձեռնարկը, որտեղ մանրամասն ներկայացված է լրագրողին անհրաժեշտ անվտանգության կանոնները:

Ծրագրի շրջանակներում առաջին ձեռնարկը լույս է տեսել 2007թ-ին Ուկրաինայում` «Լրատվության պատանդները.անվտանգության ձեռնարկ ուկրաինացի լրագրողների համար» անվանումով:
Գրքի հեղինակ Սեդա Ստեփանյանը ներկայացրեց ձեռնարկի ստեղծման պատմությունն ու նպատակը: «Բոլոր ժամանակներում էլ լրագրողի աշխատանքը վտանգավոր մասնագիտություն է համարվել: Հաճախակի են լինում դեպքեր, երբ լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացում.բռնության է ենթարկվում: Այս ամենը հաշվի առնելով և գիտակցելով հնարավոր ռիսկերը` մենք ստեղծեցինք ձեռնարկ, որի բաժիննրում մանրամասն նկարագրվում են բոլոր հնարավոր հարձակումների, բռնությունների և սպառնալիքների տեսակները` հեռախոսայնին, անձնական կամ նամակի տեսքով, ինչպես նաև այս կամ այն իրավիճակը ճիշտ գնահատելու, ստեղծված փակուղուց հեշտությամբ դուրս գալու ուղիները»:


Հանդիպումն ավարտվեց հիշարժան իրադարձությամբ. ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով պարգևատրեց մի շարք լրագրողներ` Արևհատ Ամիրյան(«Որոտան» թերթ, Սիսիան), Արմեն Հովակիմյան(«Սիսիանի ձայն» թերթ), Գրետա Գրիգորյան(«Զանգեզուր» թերթ, Գորիս), Ալվարդ Մեսրոպյան(«Լաստ» հեռուստաընկերություն, Գորիս), Էլմիրա Բալասանյան(«Փերի» մանկական ամսագիր, Գորիս), Լենա Հովսեփյան (Lenahovsepyan.com կայքի խմբագիր, Գորիս), Վահրամ Օրբելյան(«Սյունյաց երկիր» թերթ, Կապան), Սուսաննա Բաբաջանյան (Զինված ուժեր, լրագրող, Գորիս):

Ավելի վաղ ոսկե մեդալով պարգեւատրվել էին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը եւ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ նախագահ Սուսաննա Շահնազարյանը:

Լրագրողնրն էլ շնորհակալություն հայտնեցին իրենց ավագ ընկեր Աստղիկ Գևորգյանին՝ իրենց աշխատանքը գնահատելու, համագործակցելու ու մասնագիտական խնդիրներով հատաքրքրվելու համար:

Լրատվամիջոցները միշտ էլ դրական, տեսանելի ազդեցություն են ունեցել հասարակության վրա…

Մի քիչ էլ վիճակագրություն...

Ամեն տարի նոյեմբերի 23–ին աշխարհում նշվում է անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը, իսկ դեկտեմբերի 15-ը զոհված լրագրողների հիշատակի օրն է: Այդ օրը առանձնակի ուշադրությամբ նշվում է ՌԴ-ում. սա պատահական չէ, քանի որ հենց այնտեղ է մեծ թիվ կազմում լրագրողների մահացությունների դեպքերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1738 բանաձևի հիման վրա, կոչ է անում պետությունների կառավարություններին պատասխանատվություն ստանձնել և ապահովվել ԶԼՄ ոլորտի աշխատողների անվտանգությունը:

Վարկաբեկումների, կշտամբաքների, սպատնալիքների, սպանությունների թվով Հայաստանը, բարեբախտաբար, 6-րդ տեղում է: Առաջին հորիզոնականները կիսում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը:

Առհասարակ, օրենքների լավ իմացությունն ու կիրառումը կնպաստի լրագրողների նկատմամբ բռնությունների նվազեցմանը:

Ոչ ոք ապահավոգրված չէ բռնարարական իրավիճակներից, ուստի նախապես պետք է զինվել գիտելիքներով, որպեսզի ցանկացած իրավիճակում ոչ միայն կարողանալ մասնագիտական պարտքը կատարել, այլև անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար:



Комментариев нет:

Отправить комментарий