Անահիտ Գրիգորյան
Հանրային ծառայություններից ենք խոսում` գազի, լույսի, ջրի: Օրենքներից ենք խոսում, իրավունքներից ու պարտականություններից, թերացումներից: Էն մասին ենք խոսում, որ ծառայությունները մատակարարող-մատուցողներ կան, ու սպառող: Ու անթիվ-անհամար հոգս-խնդիրներին ենք անդրադառնում:
Գիտե՞ք, ավելի շատ, ինչպես ասում են, բլբուլներս բացվում ու դոշ թակելով խոսում ենք այնժամ, երբ ինչ-որ բան վատ է. լույսը հանկարծ գնաց, ջուրն անջատվեց, տանը կամ շենքում գազի հոտ կա.որքան ասես, կարող եմ թվարկել:
Բայց որ այդ ամենը տեղը-տեղը լինում է, երբ մենք քնած, բայց հազարավոր մարդիկ մեր, այսպես ասած, հանրային ծառայություններով մտահոգ ու պատասխանատու, աշխատում են, մինչ սպառողին հասնելը, խնդիրները հարթում են, մենք, խոստովանենք, երբեք չենք մտածում նրանց այդ ամենի համար ՙկեցցեք՚ ասելու մասին. մե~ծ բան, բա դրա համար փող են ստանում…
Ես էլ, այս գործից պատկերացում կազմելու համար, որոշեցի ոչ թե ղեկավար-պատասխանատուների մոտ գնալ /կարծում եմ, մինչ այդ պիտի հասցրած ու ոլորտը մի կարգին ուսումնասիրած լինես/, համացանցում իրավունք-պարտականություններ փնտրել կամ օրենսդրական դաշտի մեջ խճճվել, այլ զրուցել սովորական մարդկանց, առաջին իսկ պատահած քաղաքացիների հետ:
Մարդկանց բնականոն գոյության համար կարևոր այս երեք նախապայմանների, այդ ծառայությունների մասին զրուցելու խանդավառ տրամադրությամբ, դուրս եկա ՙինտեվյուի՚: Բայց, հենց բերան չբացած, իմ առաջին զրուցակցիս, խստաբարո մի պապիկի առաջին ռեակցիան էր. ՙՄի էն գլխից ասա, դու ո՞ր կուսակցությունից ես, որ ՙփորացավդ՚ իմանամ: Ընտրությունները մոտենում են, հա՞, էլի մեզ հիշեցիք: Էդ վերադասներիդ ասա, թող ընտրություններից հետո գան, հարցեր տան, կպատասխանեմ, էնպե~ս կպատասխանեմ.. Հիմա դու էլ գնա, ջահել երեխա ես, լուրջ գործով զբաղվիր՚:

Քաղաքում օրնիբուն արևածաղիկ վաճառող տարեց կինն էլ թե էն պապիկի նման ինձ ընդուներ, երևի լրագրողի մասնագիտությունս փոխեի: Երևի նրա ՙդուխը՚ իր հետ զրուցող Գեղամ պապն էր. ՙԳիտե՞ս, ինչից սկսիր, էն ասա, որ Երևանում ջրի խորանարդը 174 դրամ է, իսկ Գորիսում` 181, այն դեպքում, երբ մեր ջուրը ինքնահոս է: Այսինքն, Երևանը մեր թայը չի...՚
Արևածաղկի բիզնեսով զբաղված տատիկի միակ դժգոհությունն այս աշխարհից այն էր, որ գազի ճնշման տատանումների հետ կապված արևածաղկի բովելը…լուրջ վտանգի է ենթարկվում.
-Բայց ջահելների ցավը տանեմ, թասիբով են, ճիշտ է, ասում են, որ էս անգամվանը էնքան էլ լավ չի բովված, բայց ինձ չեն դավաճանում, առնում են:
Սաշիկ պապի վերաբերմունքն իմ գործին վերջապես ավելի լուրջ գտնվեց. ՙԴե’, եթե գրում ես, ինչպես դու ես ասում` հանրային ծառայությունների մասին, մի բան էլ ես ասեմ ու, ոնց ասում եմ, էնպես էլ գրի, գրական հայերենով եմ ասում, դու բարբառի չփոխես.
ՙՄոտ մեկ ամիս առաջ տանս լույսերը թրթռում էին, զանգեցի Հայաստանի էլցանցերե ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղի «Գորիս,, էլցանցի հերթապահություն: Չանցած 10-15 րոպե, լույսերի թրթռոցը չկար, բայց արդեն չկային նաև թոռանս համակարգիչն ու մեր սառնարանը: Դեռ հեռախոսի մասին չեմ ասում:
Եկան: Հիմա ես ո՞նց իրենց ասեմ, որ հասկանում եմ, թե ինչպես տանը ՙսվարկա՚ անող հարևանս ու իրենք գիտեն իրար: Իմ փոխարեն ի՞նչ կանեիր, մի օրվա հարևան չենք՚:
Վերջում փորձեցի երիտասարդացնել զրույցս: Սա էլ շատ ինտելիգենտ տեսքով, միջահասակ տղամարդու, որ ներկայացավ որպես Արսեն, քմծիծաղով պատասխանն էր. ՙԲալի’կ ջան, մի քիչ էլ համբերեք, էս տեմպով որ թանկացնեն, էլ էդ ծառայություններից օգտվող չի լինելու:
Ձեր գործն էլ կհեշտանա, մերն էլ…Իսկ էն իսկական ու բոլ-բոլ օգտվողներին էլի ոչ մեկը չի անհանգստացնելու՚:

Комментариев нет:
Отправить комментарий