3 дек. 2011 г.

Դժգոհությունը` նաև իրավունքների չիմացության հակակշիռ

Անահիտ Բաղդասարյան

Գորիսյան մի ցրտաշունչ առավոտ էր: Շտապում էի աշխատանքի: Պլանավորելով սկսվող օրս` մտազբաղ քայլում էի փողոցով: Հանկարծ ինձ շփոթեցրեց պատշգամբից կանչող մի կնոջ ձայն. ՙՍիլվա’, ա’յ Սիլվա, ձեր ջուրն էլ կտրվե՞ց:

ՙՀա’, Ռիմա’, բա ի՞նչ, հո մեզ խաթր չէին անելու: Մեքենաս անջատվեց, լվացքս կիսատ մնաց՚,- պատասխանեց տիկին Սիլվան ու, ավելը ձեռքին բակ դուրս գալով, սկսեց փողոցի իրենց հատվածը արագ-արագ սրբել ու ինքն իր հետ կռիվ տալ. ՙՏնաշեննե’ր, ասա ինչո՞ւ չեք տեղեկացնում էս ժողովրդին, դժվար է՞ ասեք, ժողովո’ւրդ, էսինչ ժամին ջուրն անջատելու ենք, էն էլ էս դարում` մարդիկ ինչե~ր են անում…Հազար գործ ունեի, առանց էդ ջրի էլ` բռնածդ գործը գլուխ չի գալիս. լվացքս լռվեց-մնաց, ճաշս` եփելու մնաց, գոնե իմանայի` էն խեղճ երեխան էլ առանց լողանալ մնացԷ~հ, սա բա’ն չի, սա երկի’ր չի, սա սպասարկո’ւմ չի: Թողնես մեծ-մեծ խոսեն՚:
Տիկին Սիլվայի զայրույթն ու հուսահատությունն ինձ էլ այնպես ներքաշեցին, որ մոռացա աշխատանքից ուշանալուս մասին, ու ակամայից ոտքերս ինձ տարան դեպի նա: Եսհարմար` խոնարհ զրուցընկեր դուրս եկա տիկին Սիլվայի տրամադրությունը կիսելու համար: Նա վայր դրեց փութով գործի մեջ դրած ավելը, փեշերը վրդովված հավաքելով` նստեց տան պատի տակ տեղադրված նստարանին, ինձ էլ հայացքով հրավիրեց ու, թեման ավելի հանգամանալից զարգացնելով, մի քիչ խաղաղված, շարունակեց. ՙԲան չունեմ ասելու, մեր էս թաղում հիմնականում շուրջօրյա ջրամատակարարում է լինում, ընդհատումներ մեկ-մեկ պատահում են, դա էլ բնական է, հասկանում ենք: Բայց, նախապես տեղեկացնելու դեպքում, այսպիսի իրավիճակում չենք հայտնվի, անակնկալի չենք գա, գործերը ճիշտ կպլանավորենք՚: Երբ ասացի, որ այդ ամենի մասին տեղական հեռուստատեսությամբ` ՙԼաստով՚ իրազեկում են, նա ասաց. ՙՀա’, ճիշտ ես, բայց դա բոլոր դեպքերում չի լինում, մեկ-մեկ էլ էդ ալիքը միացրած չի լինում: Գուցե, որ կոնկրետ ժամ լինի, ավելի ուշադիր կնայենք, չեմ թողնի, որ ալիքը փոխեն՚:

Վաղուց արդեն ես, տիկին Սիլվային իր կիսատ գործերի հետմենակ թողնելով, իմ գործին էի, բայց, որպես տեղաբնակի, խնդիրն ինձ էլ էր հուզում, որովհետև նման խնդրի` իր անցանկալի բոլոր հետևանքներով, մենք էլ ենք նհաճախ առնչվում: Առաջին զրուցակիցս Սյունիքի փողոցիՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ ՋՋՀՇ ՙՀարավային՚ տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի հսկիչ Արթուր Աբրահամյանն էր: Նա էլ իր հերթին հավաստեց, որ, իրոք, ջրամատակարարումը շուրջօրյա է, որ սպառողների մեծ մասը ժամանակին կատարում է վճարումները, որ ընդհատումներ լինում են վթարների ժամանակ, ու այդ մասին բնակչությանը հիմնականում տեղյակ են պահում ՙԼաստ՚-ով, ինչպես նաև ծանոթ-բարեկամների միջոցով:

Ի~նչ աներ տիկին Սիլվան, որ իրազեկման այս շղթայից դուրս էր մնացել:

ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ ՋՋՀՇ ՙՀարավային՚ տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի առանձին բացառությունները` անկանխատեսելի վթարները չհաշված, կանոնավոր կերպով մեզ իրազեկում է ջրամատակարարման ժամանակավոր ընդհատումների, ժամերի, ծավալվելիք աշխատանքների մասին, որն էլ, օրվա մեջ մի քանի անգամ հայատարարության տեսքով եթեր ենք հեռարձակում՚ -իմ հարցումին ի պատասխան` ասաց Գորիսի ՙ Լաստ՚ հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը:

Մեր քաղաքում տեղեկացված լինելու այլընտրանքներ չկան, չկան օրաթերթեր, չկա ռադիո, չկա վիրտուալ նման աղբյուր կամ, որ հասանելի լինի` բնակչության չնչին մասին հասու: Մնում է ՙԼաստը՚:

Բազմաթիվ սպառողների հետ ունեցածս զրույցներից և հենց մեր ընտանիքի փորձից ինձ համար ճշտեցի, որ ՙԼաստով՚ տեղեկացնելը չի ապահովում բոլորի իրազեկումը, որովհետև, ըստ իս, երկու խանգարող հանգամանք կա. հեռուստաալիքների բազմազանություն-այլընտրանքները` հայտարարությունն ակամա չլսելը, և, փոխադարձաբար, մշակույթ չդարձած կանոնավոր, որոշակի ժամերին իրազեկելն ու իրազեկվելը: Հիշեցի տիկին Սիլվայի ասածը. ՙԳուցե, որ կոնկրետ ժամ լինի՞ ավելի ուշադիր կնայենք, չեմ թողնի , որ ալիքը փոխեն՚:

Քաղաքական ու սոցիալ-տնտեսական ահռելի անցուդարձերի կողքին արտաքուստ փոքր, չնչին թվացող այս հարցերը իրականում միշտ զուգահեռվում են բնակչության առանց այն էլ հոգսաշատ առօրյայի հետ: Եվ ոչ միայն ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները. էլեկտրամատակարարման ընդհատումներ-թանկ, արյան գնով ձեռք բերած սարքավորումներ ու տեխնիկա, դատական քաշքշուկներից ավելի ցանկալի լռություն` հարմարվել:

Ծառայություն մատուցող-սպառող հարաբերությունները մեր տարածաշրջանում քաղաքակիրթ դառնալու լուրջ ու երկար ճանապարհ ունեն անցնելու:

Համաձայնենք, սպառողն էլ շատ հարցերում իներտ է: Ժողովրդական խոսքը հիշեցի, երեխայի լաց լինելու դեպքում միայն…մոր` նրան կերակրելու մասին:

Գուցե դժգոհությունն էլ հաճախ հենց իրավունքների չիմացության հակակշի՞ռն է…

Հիշեցի մեր ընկալմամբ այն խենթ ամերիկացուն, որ լվացքի մեքենան արտադրած ընկերությանը դատի էր տվել և դատը շահել այն բողոքի հիման վրա, որ նրանք մեքենայի օգտագործման ցուցումներում չէին…զգուշացրել, որ կատվին չի կարելի մեքանայում լողացնել-պատկերացնու՞մ եք միացվա~ծ մեքենայում:

Իսկ մենք ազգովի այնքա~ն հանդուրժող ենք և, բնականաբար, այնքա~ն դժգոհող…

Комментариев нет:

Отправить комментарий