Անահիտ Գրիգորյան
Ինձ շատ է հետաքրքրում, թե մարդիկ, որպես հանրային ծառայությունների սպառողներ, որքանո՞վ են հետաքրքրված ու անհանգստացած իրենց մատուցվող հանրային ծառայությունների որակով, այն խնդրով, թե հաճա՞խ են առանց իրենց տեղեկացնելու անջատումներ կատարում: Այդ նպատակով զրուցեցի մի շարք մարդկանց հետ և ստացա հիմնականում անտարբեր պատասխաններ` առանց խնդրի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության ու անգամ ամենաննշան ոգևորության:
Չգիտեմ, գուցե տոնական զբաղվածությունը կամ հոգսե՞րն են, որ բնակիչների մեծամասնությունն այս ամենով հետաքրքրված չէ, որ ամենատարածված ու արագ պատասխաններից են` ուզում են անջատեն, ուզում են` չանջատեն, մեկ ժամ ավել, մեկ ժամ պակաս. ավելի լավ, քիչ կծախսենք…Կամ` ասենք, տեղյակ եղա, ի՞նչ է փոխվելու, մեկն էլ ասի միսը կիսաեփ է մնալու, փչանա…
Տխրե՞ս, թե` չէ, որտե՞ղ է այս իմիջիայլոցության իրական պատճառը, մի՞թե այդքան անտարբեր ենք մեր առօրյայի, մեր կյանքի նկատմամբ, մի՞թե սոցիալական դժվարության պատճառաբանությունն ամեն ինչի արդարացումն է, թե` պարզապես, իրազեկումը, որպես մշակույթ, և իրազեկ լինելը, որպես անհրաժեշտություն, երկկողմ կաղում են:
Ի ուրախություն ինձ, կան նաև, թեկուզ թվաքանակով քիչ, բայց իրենց, անգամ չիմացած իրավունքները պաշտպանելու պատրաստ մարդիկ` համարյա այս բովանդակությամբ պատասխանններով. փողերը ժամանակին պահանջում են, մենք էլ վճարում ենք, բա ի՞նչ, պարտավոր են և’ լավ աշխատել, և’ ինչ մեզ է վերաբերում, տեղեկացնել…
Այն մասին, որ մեր մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքում երկու տասնամյակից ավելի է, ինչ տպարան չկա, որ օրաթերթ, անգամ շաբաթաթերթ ունենալն արդեն երազանքների ցանկում են, որ ռադիոն էլ պատմություն դարձավ, որ համացանցը բոլորին հասու չէ, շատ է խոսվել:
Շատ է խոսվել և այն մասին, որ մեր քաղաքում իրազեկման համարյա միակ ու համեմատաբար օպերատիվ միջոցը ՙԼաստ՚ հեռուստատեսությունն է, որը լրացնում է հանրային ծառայությունների ոլորտում տեղեկատվությանտարածման առկա բացը:
Գորիսի ՙԼաստ՚ հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանի խոսքով, հանրային բոլոր ծառայություններն էլ, անհրաժեշտության դեպում, հայտարարություն գրեթե միշտ տալիս են.
ՙԲայց, անկեղծ լինեմ ու ասեմ, որ մեզ ավելի շատ են տրամադրվում ջրամատակարարմանը վերաբերող հայտարարություններ: Յուրաքանչյուր հայտարարութուն օրական եթեր ենք հեռարձակում 4 անգամ, ժամը 18.00-ից հետո՚, -ասում է նա:
Ա. Մեսրոպյանը նշում է նաև, որ այս հարցում առկա խոչնդոտ է այն, որ պայմանավորված հեռուստասփռումի ծածկույթով, այդ հայտարարություններին իրազկվում են հիմնականում Գորիսի և գյուղական համայքներին Գորիսին համարյա կից մի քանի թաղամասեր. ՙՀազվադեպ դեպքերում, երբ մենք տեխնիկական խնդիրներ ենք ունենում, հայտարարություններն ուղարկվում են Հ2-ին, որը պարբերբար օպերատիվ տեղեկատվություն է հաղորդում ողջ Հայաստանի կտրվածքով՚, -շարունակում է հեռուստաընկերության տնօրենը:
Խնդրի շուրջ Մամիկոնյան փողոցի բնակչուհի տիկին Լուսյան իր մտավախությունն է հայտնում այն մասին, որ ՙԼաստը՚ շատ մարդ չի նայում և գերադասելի է Հ 2-ը, չնայած շատերի կարծիքով նախընտրելի տարբերակաը տեղական հեռուստաալիքով տեղեկատվություն ստանալն է:
Ցավալին այն է, որ հանրային ծառայությունների ոլորտում անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը մարդիկ չեն կարևորում: Նրանց կարծիքով իրենք ավելի լուրջ խնդիրներ ունեն լուծելու: Դրա վկայություններից մեկն էլ տիկին Լուսյայի հոգոցով մտորումն է. ՙԴու ասա տեղդ տաք լինի, ուտելու հաց ունենաս, թե չէ քո հարցերը ամերիկացուց պիտի տաս, որ ամեն ինչից պրծած են՚:
Եվ այս ամենի արդյունքում հանրային ծառայություն մատուցողները օգտվում են բնակչության անտարբերությունից և խուսափում օրենքով նախատեսված իրենց պարտականությունները պատշաճ կատարելուց:
Комментариев нет:
Отправить комментарий