Քրիստինե Հայրապետյան
Մի քանի տարի առաջ Գորիս քաղաքի Նոր Վանքի տափ թաղամասի թիվ 5 շենքի մալուխային գծերը վնասվել էին: Շենքերին հարակից ենթակայանից հենասյուներով հոսանք բերվեց նշյալ բնակելի շենքի համար: Դեռ իրականացվող աշխատանքների ժամանակ բազմաբնակարան շենքերի (թիվ 2, 3) բնակիչներն իրենց զայրույթն ու դժգոհությունը հայտնեցին, աշխատակիցներին,վերջիններս բնակիչներին հանգստացնելու համար պատասխանեցին, որ հենասյուները ժամանակավոր են տեղադրվում, մինչ նույն ենթակայանից սնվող մալուխային գծերի վերանորոգումը: Սակայն այդ ժամանակավորից մի քանի տարի է անցել, ու մինչ այժմ հենասյունները շարունակում են մնալ նույն տեղում:Բանն այն է, որ շենքերի միջև ընկած տարածությունն այնքան էլ մեծ չէ, ու նշյալ երկու բազմաբնակարան բնակելի շենքերի միջով ձգվող էլեկտրական հաղորդալարերը բազում անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար, դեռ չասած` վտանգի մշտական առկա սպառնալիքները: Շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ենթակայանից սնուցվող էլեկտրական հաղորդալարերը մոնտաժված են, կասկած չկա, գործող նորմերին ու կանոններին անհամապատասխան, քանի որ ոլորտին քաջատեղյակ մասնագետների հավաստմամբ, թույլատրելի հեռավորությունը պետք է լինի 7-10մ: Իսկ ըստ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ մասնաճյուղի Գորիսի էլցանցի պետ Էդիկ Արզումանյանի թույլատրելի հեռավորությունը 5 մետր է, և իրենք այդ թույլտվությունը ստացել են քաղաքապետարանից: Տնօրենի խոսքով, իրենք բնակիչներից մինչ օրս ոչ մի դիմում-բողոքներ չեն ստացել:Ստացվում է, որ…բանավոր բողոքներ, փաստորեն, չեն ընդունվում, և վտանգը կանխելու համար գրավոր դիմումի անհրաժեշտություն կա:
Հենասյունները, հավանաբար, այդպես էլ կմնան, քանի որ բնակիչների անվտանգության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Կարծում եմ գոնե այս հրապարակումը գրավոր դիմումին կփոխարինի: Հուսամ, քանի որ խոսքը մարդկանց անվտանգությանն է վերաբերում:
Հետո չասենք, էլի ուշացանք…
Комментариев нет:
Отправить комментарий