Մի քանի տարի առաջ «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի ֆինանսավորմամբ` «Արդյունավետ հաղորդակցություն» ծրագրի շրջանակներում «Գորիսի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գորիսի քաղաքապետարանի հետ մշակել է «Գորիս համայնքի հանրային կապերի քաղաքականության 2010-2015 թթ. ռազմավարություն», որտեղ ոչ ավելի, ոչ պակաս, նշված է. «Գորիս քաղաքում դժվար կյանքից է, թե խնդիրների բազմազանությունից, շրջապատի, կատարվող և առաջարկվող գործողությունների հանդեպ անտարբերությունը պատերազմ տեսած ժողովրդի մի մասի համար, ասես, կենսակերպ է դարձել»:
Նույն տեղում նաև նշվում է, որ «համայնքի անդամները պասիվ մասնակցություն ունեն ՏԻՄ-ի ձևավորման և գործունեության իրականացման գործառույթներում» և դրա լուծման համար առաջարկվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի նախագծի մշակման համար կազմակերպել հանրային լսումներ:
Կազմակերպվե՞լ են հանրային լսումներ ծրագրի մշակման համար, թե` ոչ, դժվարանում եմ ասել, մանավանդ, որ ընթացիկ ծրագիրը, որը հաստատվել է 2009 թ. հունվարի 21-ին կայացած ավագանու նիստում, շուտով կթևակոխի վերջին տարին: Սակայն լուրջ կասկածներ ունեմ, որովհետև ո’չ աչքով եմ տեսել, ո’չ ականջով լսել. և հետո գուցե հնարավոր լիներ, որ քննարկումների մասնակիցներից մեկը հավատար, թե համայնքի զարգացման քառամյա ծրագրի ռազմավարության նպատակը բարեփոխումների միջոցով համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային և հանգստի պայմանների բարելավումն է, ուստի ակնկալեր, որ այն կարող է միտված լինել նաև իր բարեկեցության ապահովմանը:
Սակայն վախենամ, որ հենց այդ նույն մեկն առաջին իսկ հայացքից պիտի հիասթափվեր քաղաքի զարգացման համար հեռանկար ուրվագծող ծրագրից, մանավանդ, եթե այն համեմատեր նախորդ` 2006-2008 թթ. զարգացման եռամյա ծրագրի հետ: Առաջին իսկ զավեշտը կապված կլիներ այն փաստի հետ, որ երկու ժամանակահատվածներում էլ Գորիս քաղաքի բնակչության թիվը անխախտ է` 23200 մարդ, և այս դեպքում, տարօրինակ է, որ ընթացիկ ծրագրում համայնքի հեռանկարային զարգացման բնութագրիչ տարրերից մեկը «համարվում է բնակչության աճի դինամիկան»:
Եվ ըստ ծրագրի, Գորիսում կարող է ապրել մինչև 40 հազար մարդ, որի համար որպես փաստարկ նշվում է հանրապետության ընդհանուր տնտեսական-քաղաքական վիճակի բարելավումը, աշխատատեղերի ավելացումը և այլն: Իսկ, թե ինչ կոնկրետ քայլեր են նախատեսվում այդ ծրագրով կամ արդեն ի՞նչ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, անորոշ է: Անորոշ, անհասցե ու առանց գործնական առաջարկների` այնքանով, որ 2009-12 թթ. քառամյա ծրագրի էջերում, ինչպես և նախորդում, կրկնվում է, թե «խոր հնադարում մարդը Գորիսի քարանձավներն օգտագործել է որպես կացարան» կամ «1997 թ.-ից Գորիսում իրականացվում է տեղական ինքնակառավարում»:
Այնուհետև թվարկվում են քաղաքի տարածքում վաղուց արդեն ժանգոտված կողպեքներով ձեռնարկությունների անվանումներ, նշվում համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակներ, տարածքների ծավալներ, որոնցից հետո ենթադրում ես, որ պիտի մատնանշվեն, թե ինչպես են այդ ռեսուրսներն օգտագործվելու համայնքի զարգացման համար կամ տեղեկանալու ես մեկ կոնկրետ ծրագրի իրականացման կամ գոնե մտադրության մասին:
Անշուշտ, թվարկված են նպատակներ, որոնք 16 են, և առանց բացառության, ընդամենը խմբագրական փոփոխություններով տեղ էին գտել նաև համայնքի 2006-2008 թթ. եռամյա ծրագրում, ինչը թույլ է տալիս ենթադրել, կամ` որ նախորդ ծրագրից հետո համայնքում որևէ խնդիր չի լուծվել կամ արտագրված է ծույլիկ աշակերտի կողմից: Հակառակ դեպքում ուշադիր կլինեին, որ թեպետ ըստ ծրագրի ծնելիությունը 2006 թ. համեմատությամբ 2008 թ. ավելացել է, այնուամենայնիվ, ըստ թվային ցուցանիշերի, նվազել է թե 0-6 տարեկան, և թե դպրոցական երեխաների թիվը: Տարիների ընթացքում չի ավելացել անգամ քաղաքի գրադարանային ֆոնդը` 2006 թ. 11024 կտորը պահպանվել է նաև 2009 թ.-ին: Մի շարք դեպքերում, թվերն ուղղակի փոփոխված են անփույթ աճպարարությամբ, ինչպես օրինակ, ժողովրդագրական տվալներում նշվում է, որ ըստ նախորդ ծրագրի` տղամարդկանց թիվը կազմում է համայնքի բնակչության 48.9 %-ը, 2009 թ.-ին` 49.8%-ը:
Համայնքի քառամյա ծրագրի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ, թերևս որոշ դրական միտումներ նկատվում են համայնքը շուրջօրյա ջրով մատակարարելու, փողոցների մասնակի բարեկարգման ուղղությամբ: Ի դեպ, այս առումով ծրագրում նշվում է, որ «ներհամայնքային ճանապարհների մասնակի վերանորոգման համար կազմակերպվում են մրցույթներ, և հաղթող կազմակերպություններն իրականացնում են այդ աշխատանքները»: Դժվար է հավատալ, որովհետև, ըստ էության, համայնքային ճանապարհների բարեկարգման հիմնական աշխատանքների իրականացման համար Գորիսում վաղուց արդեն մենաշնորհ կա:
Զարմանալի է, որ ըստ ծրագրի, Գորիս քաղաքում հացահատիկային կուլտուրաների արտադրությունն ու անասնապահությունը համարվում են համայնքի զարգացման կանխորոշող ոլորտ, այն դեպքում, երբ մասնագետների վկայությամբ վերջին տարիներին Գորիսում կրճատվել են թե’ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և թե անասնագլխաքանակը (2011 թվականին 2009-ի համեմատությամբ անասնագլխաքանակը կրճատվել է 200-ով):
«Գորիսի համայնքում գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային զարգացումը միանգամայն կապված է առաջնային ոլորտների մասնագիտացմամբ և ներկա տնտեսավարողների կողմից խոշորացման ձևով սեփական արտադրությունների վերակազմակերպմամբ»,- նշված է քառամյա ծրագրում: Եվ ոչ մի փաստ, ցուցանիշ, որը կարող է բնութագրել համայնքում գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները կամ բացի համայնքի հողերի թվարկումից ոչ մի վերլուծություն, դիտարկում, թե ինչ է արվում այսօր կոնկրետ և զարգացման ի՞նչ միտումներ կան, կամ հնարավո՞ր է ունենալ: Դրա կողքին, որպես համայնքի զարգացման ռազմավարական նպատակ, նշված է` «նպաստել համայնքում գյուղատնտեսական մթերքների մասնագիտացված արտադրությունների և վերարտադրությունների կազմակերպմանը». քանի՞սն են աջակցություն ստացել:
Բացի այդ, գյուղատնտեսության զարգացման համար ոչ բավարար ռեսուրսներ ունեցող քաղաքի քառամյա ծրագրում կարևորվում է մեքենատրակտորային կայանների ստեղծումը:
Ամենազավեշտալիներից մեկը բնության և շրջակա միջավայրի պահպանությանն է վերաբերվում, որտեղ համայնքի երկրաբանական կարճ բնութագրումից հետո անցում է կատարվում համայնքում կենցաղային աղբի հավաքման, տեղափոխման և քաղաքի կենտրոնական աղբավայրի կառավարման լիազորությունները տնօրինող ՙԳորիստնտ՚ ՓԲԸ-ին, որի հիմանդիրն ու «ամբողջ» սեփականատերը (ըստ ծրագրի) Գորիսի քաղաքապետարանն է: Շեշտվում է, որ համայնքն ունի կենցաղային աղբի կառավարման պլան, որը նախանշում է համայնքի բնապահպանական խնդրի լուծման առաջնայնություններն ու դրանց լուծման մեթոդները, միջոցները: Եվ ռազմավարության նպատակ համարվող «համայնքի բնապահպանական միջավայրի պահպանության, կայուն զարգացման գործող հայեցակարգի արդյունքն այն է, որ թեպետ շուտով ծրագրի իրականացման ժամկետը կավարտվի, այնուամենայնիվ, այսօր էլ Գորիս քաղաքի բնապահպանական նկարագիրն օրըստօրե տագնապալի է դառնում: Խոսքը վերաբերում է թե’ աղբավայրի վերածված Վարարակն գետին, որի ջրերը մի քանի տեղ խառնվում են քաղաքի խմելու ջրատարին, թե’ քաղաքի նույն կենտրոնական աղբավայրին, որի կառավարում ասվածն աղբի այրումն է, չնայած ըստ ծրագրի, «թե պարբերաբար կատարվում է բնահողով ծածկում և սանիտարական այլ միջոցառումներ»: Նաև` այնքան չարչկված` ամենատարրական պայմաններ չապահովող դիահերձարանի ու դիահերձուքը Գորիս գյուղ թաղամասից քաղաքի նորակառույց հիվանդանոց տեղափոխելն ու բակում թաղելը:
Քառամյա ծրագրում մատնանշված մեկ այլ ձախողում վերաբերում է քաղաքի բարեգործական ճաշարանի փակմանը, որտեղ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներդրումների շնորհիվ օրական մեկ անգամ անվճար սնվում էին սոցիալապես անապահով մարդիկ, և համայնքի կողմից համապատասխան տարածք չտրամադրելու պատճառով բարեգործական ճաշարանն արդեն երկրորդ տարին է, չի գործում:
Առհասարակ դժվար է գնահատական տալ, թե անցյալ տարիներին ինչպիսի հաջողությամբ են իրականացվել ծրագրերը, որքանով են կյանքի կոչվել նպատակները, քանի որ դրանք հիմնականում վերացական են, ոչ չափելի և դժվար է ցուցիչ գտնել, ինչպես, օրինակ, գնահատել, թե որքանով է ապահովվել համայնքի ազգաբնակչության մշակութային հոգևոր արժեքների պահպանումն ու տարածումը (նախկին ծրագրում` ՙապահովել համայնքի ազգաբնակչության մշակութային զարթոնքը՚): Նույն տրամաբանությամբ հնարավո՞ր է, արդյոք, գտնել գոնե մեկ բակային տարածք, որը կամ նոր է կառուցապատվել, կամ բարեկարգվել: Եվ հետո, համայնքի արխիվից քաղաքացիներին ինչ-որ փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրումը արդյոք պե՞տք է ընդգրկվի քառամյա ծրագրում: Առանձին տեղ է հատկացված նաև քաղաքում երթերի, ցույցերի կանոնակարգմանը, որն ըստ էության վերաբերում է ՏԻՄ-ի գործառույթներին: Ի դեպ, այս ռազմավարական նպատակի լավագույն ցուցիչ կարող է համարվել այն փաստը, որ անցյալ տարի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին համայնքային իշխանությանը` քաղաքացիական հասարակության օրը խաղաղ երթի թույլտվություն ստանալու համար, և մերժում ստանալով, երթն անցկացրել Սիսիանում:
Անհասկանալի է, որ ֆինանսական որևէ վերլուծություն չի ներկայացվում քառամյա ծրագրում, որը հնարավորություն կտար պատկերացնել, թե որքան ներդրումներ են անհրաժեշտ համայնքային խնդիրների լուծման համար: Առնվազն տարօրինակ է, որ Գորիս համայնքի որպես ուժեղ կողմ նշվել է բնակչության գործարար լինելը, որի գնահատման որևէ չափանիշ դժվար է գտնել, թերևս գործազրկության ա՞ճը, իսկ թույլ կողմում` մայրաքաղաքից հեռու գտնվելը: Եվ եթե առաջինի դեպքում գուցե հնարավոր է «հաշվի առնելով գործարարությունը», ակնկալել նվազեցել համայնքի մեկ այլ թույլ կողմ, ինչպես օրինակ, ծրագրում նշվածը` կրճատել երիտասարդների միգրացիան, ապա ի՞նչ քայլերով է հնարավոր մայրաքաղաքը մոտեցնել Գորիսին:
Ուրախալի է, որ վերջին տարիներին մի շարք միջազգային կազմակերպություններ տարբեր ծրագրերի շրջանակներում փորձում են աջակցել տեղական իշխանություններին` համատեղ համայնքային ռազմավարական ծրագրեր մշակելու գործում: Եվ, եթե իսկապես համայնքների քառամյա ծրագրերը կարող են ուղիներ նշել, որոնց միջոցով կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային պայմանները, ապա ձևականությունների ու ավելի շատ կոմունիստական աշխատանքային պլաններ հիշեցնող ծրագրերը փոխարինվեն իրատեսական ու կոնկրետ ծրագրերով, որոնց արդյունքները հնարավոր կլինի գնահատել, ապա այլևս ստիպված չենք լինի ասելու, թե Գորիս համայնքում բնակիչների մասնակցության մակարդակը ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում շատ ցածր է, ինչպես նշված է 2009-2011 թթ. քառամյա ծրագրում:
Հ.Գ Համայնքի քառամյա ծրագիրն անդրադարձել է նաև թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներին և ռազմավարական այս նպատակը, ըստ էության միակն է, որի թերացումը զուտ մարդկային տեսանկյունից կուրախացներ շատերին:

Комментариев нет:
Отправить комментарий