Թեպետ 2008 թվականից հետո աղքատների թիվը Հայաստանում կրկնակի աճել է եւ այսօրվա դրությամբ աղքատ է մեր երկրի բնակչության մոտ 55 տոկոսը, սակայն զուտ հոգեբանական առումով հայաստանցիներից իրեն աղքատ համարում է փաստացի աղքատների ընդամենը կեսը։
Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
«Դա հոգեբանական պաշտպանվածության դրսեւորում է։ Հոգեբանական առումով, մարդիկ չեն ցանկանում իրենց աղքատ ճանաչել, այդ պատճառով էլ ըմբոստ սոցիալական խմբեր չեն ձեւավորվում, եւ այս ալիքի վրա քաղաքական զարգացումներն անիմաստ են դառնում»,- ասաց սոցիոլոգը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի չափորոշիչներով, մարդն աղքատ է համարվում, եթե սահմանափակում է կենցաղային ծախսերը՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ծախսերը, նոր իրեր չի գնում։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, իր համար «սարսափելի հարված էր, որ սոցիալական նման իրավիճակի պարագայում լավատեսները Հայաստանում թվաքանակով գերազանցում են հոռետեսներին»: «Ինձ թվում էր, որ լրիվ հակառակ պատկեր պիտի ստացվի, սոցիալական վիճակից հոռետես դարձածները պետք է ավելի շատ լինեն, քան լավատեսները։ Բայց լավատեսները կազմել են հարցվածների 40, հոռետեսները՝ 2 տոկոսը։ Ընդ որում, առավել լավատես են կանայք, երիտասարդները, ուսանողները, ամուրիները եւ բարձրագույն կրթությամբ մարդիկ։ Հոռետեսների խմբում են տղամարդիկ, միջնակարգ կրթությամբ, տարիքավոր, գործազուրկ եւ աղքատ մարդիկ»,-ամփոփեց սոցիոլոգը։ news.am

Комментариев нет:
Отправить комментарий