Բոլորիս կողմից սիրված արևածաղկի սերմերն իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար: Նախևառաջ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իրենց կազմվածքին, պետք է իմանան, որ 100 գր արևածաղկի սերմը պարունակում է 500 կկալ, ինչը հավասար է շոկոլադե մեկ սալիկի: Արևածաղիկը հողից կարողանում է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը, այդ թվում և՝ կադմիում, որը վնասակար է մարդու առողջության համար:
Արևածաղկի հաճախակի օգտագործումը կարող է ազդել մարդու նյարդային համակարգի և երիկամների վրա: Բացի այդ, արևածաղիկը մեծ վնաս է հասցնում ատամներին: Դրանք քայքայում են ատամների էմալի ծածկույթը և նպաստում ատամնաքարի առաջացմանը: Արևածաղկի սերմերը նաև վատ են անդրադառնում ձայնալարերի վրա: Գաստրոէնտերոլոգներն էլ ասում են, որ այն առաջացնում է այրոցքներ և կույրաղիքի մեծացում: drugs.am
Комментариев нет:
Отправить комментарий