Հիշողությանս հետահայացով գնում եմ մանկություն…Արուս տատս, հերթական չգոհանալու առիթին հերթական անգամ չդիմանալով, տան ներքնահարկի փոքրիկ արհեստանոցում, գլուխը կախ իր գործն անող Ռուբեն պապիս հանդիմանում էր. – Ա’ տնաշենի մարդ, մի կողքերդ նայի է~, մի տես է~՝ խալխը ապրուստ ա տանում -բերում, իսկ դու էլ աչքերդ բիջի-բիջի անելով նրա իբր կորած բանալու տեղ նորն ես սարքում: Ա’ խելքի եկ է’, հետո գլխիդ տալու ես է~, ա’յ մարդ, բայց ուշ է լինելու:
Պապս քթի ծերին հենած ակնոցների վրայով մի թույլ ժպիտ էր սահեցնում, “քիմիական” մատիտը լեզվի ծերով…ակտիվացնում ու դեղնավուն բանալիացուի վրա միայն իրեն հասկանալի գծեր տանում: Տատս, ճաշն էլ հազարերորդ անգամ չտաքացնելու “վճռական” հայտարարությամբ, ձեռքն ու փեշը թափ տալով, արհեստանոցից տուն էր բարձրանում: Պապս էլ, մատիտը ականջի վրայով ապահով շլյապկայի տակն էր մտցնում, մի պահ դադար առնում իր պատրաստած, կանաչ ներկած տաբուրետկայի վրա ու, դառնալով ինձ, ասում.
-Անո’, ջանիդ մատաղ, ես մեռած, դուք սաղ՝ կյանքում ծուռ վիզը չկտրեք, լսի՝ թե Խաչոյի ձեռիցը գա՞ր, իմ մոտ կգա՞ր: Արուսն է ա է’լի՝ նիսյա ճղճղում ա, ոչի’նչ, չարուբարի կնիկ ա: Դե’ լավ, ե’կ, եկ գնանք, քանի տատդ մեկ էլ չի իջել:
Ու հասնում էր մանկությանս ամենասպասված պահերից մեկը՝ պապիս սևացած ձեռքերին ջուր լցնելը: Ալյումինե կրուշկով, ոտիս ծերին կանգնելով, ես լցնում էի ջուրը, իսկ պապս 19 կոպեկանոց լվացքի սև սապոնով լվանում էր ձեռքերն այնպես մանրամասնորեն, ասես, ինչպես տատս էր ասում՝ դոկտուր էր՝ աչքի փառ էր հեռացնելու…
-Արևդ կծեմ է~, ա’ ուրիշ խոխա ես է~, մարդ էլ կա ումուվալնիկի ջրով ա լվացվում, հետո էլ ասում ա, թե ձեռքերս չի մաքրվում…Ջանիդ մատաղ է~ …
Արարողակարգի ավարտը “թափանի” սպիտակ սրբիչով վավերացնելուց հետո, պապս կռանում, ծամերիս մեջտեղի վարսիցը համբուրում էր: Հետո նստում ու վայելում էինք տատիս՝ աշխարհիս ամենահամեղ, ծխահամ, սոխեռածը մեջից հանած սոուսը, պլպլան ճխթթուն…Բայց թե առաջին պատառը դեռ կուլ չտված, դեռ իր քաշած օղուց առաջին կումը չարած, բանալու տերը բակից “Ռուբեն դայի, հե~յ” կանչեր, պապս նորից կհայտնվեր տատիս հուսահատ զայրույթի կենտրոնում: Սև սատինե գոգնոցի փեշով ձեռքերը սրբելով, նա կիջներ, ասելով՝ “Եկի’, եկի’, պատրաստ ա, էդ մատղաշ խոշի սև թթից երկուսը կեր, բերանիդ համը փոխիր, մինչ հասնեմ”…Իսկ մի զիլ զրնգոց կվկայեր, որ տատիս գդալը էլի… դադար առավ ափսեի եզրին…
***

…Դա արդեն անհիշելի ժամանակներ առաջ էր, չկան…Կա, հետս է պապիս տան արհեստանոցաբույր, անգրել իրեղեն պատումը: Մեկ էլ, գիտակցությանս պարոնոցին դաջվել-մնացել է, ուզեմ էլ՝ պոկ չի գալիս Ուստա Ռուբեն պապիս ծուռ վիզը չկտրելու մասին հորդորը… Պապիս, որ որպես գյուտարար մոսկվաներում ժողտնտեսության ցուցահանդեսների էր մասնակցել, որ հերթական գյուտի համար քաղաքի կենտրոնում հսկա հողամաս էր նվեր ստացել, որ ամիսներ լռված կոմբայնի շարժիչի ձայնից “ախտորոշել” էր խափանման պատճառը, որ նաև սրճամանի կոտրված կոթ էր սարքում-կպցնում հարևանի՝ առիթը բաց չթողնող չաչանակ կանանց համար՝ դիմանալով “չարուբարի” Արուս տատիս “նիսյա” ճղճղոցին…
***
***
Անընդհատ, արդեն տարիներ ի վեր, հասկանալ եմ ուզում՝ պապիս հորդո՞րն է հետս գալիս, թե՞ երակներիս արյունն է ուղղորդում հարաբերվելս էս աշխարհի ու նրա մարդկանց հետ: Ասենք, օրինակ այն, որ ամենաճակատագրական քննության պահին դու, բուն անելիքդ թողած, հուշում ես քեզ ընկճված հայացքով նայողին, որ քեզ առաջարկվող տեղից ու գործից հրաժարվում ես՝ ուրիշ մեկին չցավացնելու համար, որ, երկրորդ կեսը չունենալով, քո բաժին կեսը տալիս ես՝ հաճախ նավսելով քո…”ինչքա~ն” ունենալը, որ քո հաջողությունների մասին լռելը գերադասում ես մեկի սրտի չպայթելուց ու էսպես շարունակ…Մեկ էլ տեսնում ես, որ մեկը, տատիս ասած, իր պահեստներն է լցոնում, իսկ դու շարունակում ես նրա համար “բանալի” սարքել՝ թեկուզ ծրագրային ու անհամ, բայց, գոնե, քո սկզբունքներին մի քիչ հարիր թերթ տալ: Դու մինչ կեսգիշեր մնում ես աշխատավայրում, որ հազարերորդ անգամ էլ նորից նայես, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, իսկ նա սպարտիվկով ու բոթասներով, “Ջիպով” գալիս է ու հորդորում դռների ու սերվերի նկատմամբ ուշադիր լինել, չմոռանալով հիշեցնել, որ առավոտը ծեգին թերթը դիսկի վրա լինի, որ այդ ժամին էլ աշխատող տաքսու օֆիսներ չկան…”Բարի գիշերը” սակայն շատ…քնքուշ, ամերիկյան կոդավորված ժպիտով է ասում…”Ջիպը” հեռանում է, իսկ դու սկզբունքներդ… որոճելով տուն ես գալիս…Մութ փողոցների փոսերում փորձարկվելիս, դու ատում ես քեզ ու քո՝ վարկի ամսավճար կոմպեսացնող աշխատավարձը, քո լույս աշխարհ հանած թերթը, որը քեզ գրոշներ, իսկ շեֆիդ նոր գրանտներ շահելու այցեքարտ է տալիս…
***
Մի օր էլ այգաբացին արթնանում ու…հիշում ես, որ դու երեկվանից այդ աշխատանքն էլ չունես, որովհետև քաղաքապետի ընտրություններում ձախողված թեկնածուի շահերի պաշտպան շեֆդ կարմիրով արձանագրել է քո՝ էն գլխից ոչ համախոհ լինելը: Էլի հիշում ես տատիդ՝ հետո ուշ լինելու ու գլխիդ տալու մասին “կանխատեսումը”, քո գիշերները “բիջի-բիջի” անելն ու նրա, առանց այն էլ մուգ մաշկով կնոջ “պրիստիժնի” ծովային արևայրուքը…Հետո պապիդ հորդորն ես հիշում ծուռ վզի նկատմամբ վերաբերմունքի մասին … Հետո, էդ բոլորի հերն անիծած, կարոտում ես պապիդ, նրա՝ քեզ համար աշխարհի կենտրոն արհեստանոցը՝ տաբուրետկայով ու քիմիական մատիտով, տատիդ ծխահամ սոուսը…Ու ինչպե~ս չես ուզում, հիշողությամբ թեկուզ, ամենն այդ հարամել օֆիսային…սնամեջությամբ: Դու աշխատանք չունես, դու բարոյականությանդ նկարագիրը երիցս փորձարկած վարկ ունես, բայց դու վախենալու, խենթանալու աստիճան երջանիկ ես կրկին քո…ափսեն գտնելու համար: Դու ժպտում ես, դու ստուգելով համոզվում ես, որ գիտակցությանդ հետ ամեն ինչ կարգին է: Դու աշխատանք չունես, իսկ նրանք ամեն ինչ ունեն, բացի…ոգու համից…Ու կարծեցյալ ոչ ծուռ վիզ ունեն, որի վրա այնքա~ն ախորժակներ են հատվում, իսկ իրենք եգիպտական պարանոցի տեսլականով շարունակում են օրերի որկորը մզել: Նրանք ժպիտ գծագրելու ու փողեր մագնիսելու…արհեստավարժներ են, դու՝ ներքնահարկի արհեստանոցի հիշողությունից հոտ ու համ ըմբոշխնող հասարակ մահկանացու, որ ամեն բացվող օրվա համար հայացքով գրկում է Տիեզերքը…

Մտորումներդ խզած հեռախոսազանգը գուժում է, որ հարևան մուտքի Հայկանուշ տատը քո ու քո ճնշման գործիքի կարիքն ունի: Դու, սառնարանից կիսատ լիմոնդ վերցնելով, շտապում ես՝ մոռանալով քո ճնշման հաբը…
Դու շտապում ես… Լենա Հովսեփյան

Комментариев нет:
Отправить комментарий