Ընթացիկ տարվա 5 ամիսներին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ամրագոտիները չկապելու համար տուգանել են 34 հազար 329 վարորդի, ինչպես նաեւ սահմանված տեղով փողոցը չանցնելու համար’ 3 հազար 982 հետիոտնի: Հիշեցնենք, որ ամրագոտին չկապելու համար սահմանված է 5 հազար, իսկ փողոցը սխալ հատելու դեպքում’ 3 հազար դրամ տուգանք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, ոստիկանների կողմից ե’ւ վարորդների, ե’ւ հետիոտնի նկատմամբ խիստ հսկողությունը շարունակվելու է:Ճանապարհային ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում նաեւ ավտոմեքենայից աղբ նետելու դեպքերին: Հունիսի 1-ի դրությամբ’ ավտոմեքենայից աղբ նետելու համար տուգանվել է 1297 մարդ: Նշենք, որ եթե աղբը նետում է վարորդը, ապա տուգանվում է 5 հազար, եթե ուղեւորը’ 3 հազար դրամով: Ճանապարհային ոստիկաններն ուշադրություն են դարձնում նաեւ հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերին: Նշված ժամանակահատվածում այդ առնչությամբ 17 խախտում է արձանագրվել: Հասարակական տրանսպորտում ծխելու համար սահմանված է 5 հազար դրամ:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ եւս կոչ է անում վարորդներին եւ հետիոտներին’ լինել ուշադիր ու հետեւել երթեւեկության կանոններին: ankakh.com

Комментариев нет:
Отправить комментарий