18-ամյա ֆիլիպինցի Ջունրի Բալուինգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենափոքր հասուն մարդը: Նրա հասակը 60 սմ է:: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, նրա 18-ամյակի օրը: Մինչ այդ, նույն տիտղոսը պատկանում էր Նեպալի բնակիչ Խագենդր Տապա Մագարուին, որի հասակը 67 սմ էր: Բալուինգի հայրը պատմում է, որ երեխան դադարել է աճել ծննդից մի քանի ամիս անց ու դրա պատճառն այդպես էլ չեն կարողացել պարզել: Երիտասարդի եղբոր ու երկու քրոջ հասակը նորմալ է: ankakh.am
Комментариев нет:
Отправить комментарий