Հունիսի 15-ի գիշերը երկնային երևույթնորվ հետաքրքրվողները կարող են ականատես լինել լուսնի հերթական խավարմանը: Միայն թե այս անգամ, ըստ աստղագետների, այն լինելու է յուրահատուկ: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լուսնի ամբողջական խավարման ժամանակ մեր մոլորակի բնական արբանյակն անցնելու է երկրի ստվերի ճիշտ կենտրոնով: Վերջին անգամ նման բան եղել է 11 տարի առաջ` 2000 թ. հուլիսի 16-ին: Բացի այդ խավարումն առանձնանալու է նաև իր երկարատևությամբ: Այն կձգվի 5 ժամ 40 րոպե: Հայաստանցիները, ի տարբերություն աշխարհի մի շարք այլ վայրերի բնակիչների, կարող են դա պարզորոշ տեսնել: asekose.am
Комментариев нет:
Отправить комментарий