2012թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հայ մասնագետները տարակարծիք են։
«Ինձ թվում է, այնուամենայնիվ, սխալ է չգնալը։ Մենք չպիտի որդեգրենք նույն մարտավարությունը, ինչ նրանք են անում, և ամեն ինչում թշնամություն սերմանենք»,– կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը սխալ է, և մենք պետք է առաջ տանենք սեփական արժեքների վրա հիմնված այն մոտեցումը, որ Հայաստանը թշնամություն չի սերմանում և խնդիրները լուծում է այնտեղ, որտեղ դրանք կան։ «Ավելի լավ, ինչքան շատ գնան–գան, ինչքան շատ շփվեն, էնքան կհասկական, որ իրենց պետական քաղաքականությունը սին է, որ մենք ոչ մեկին թշնամի չենք, գազան չենք, ինչպես իրենք են ներկայացրել»,– նշել է Հովհաննիսյանը։
«Եթե «Եվրատեսիլն» ուզում է մի պետության պատժել, առաջին մրցանակ է տալիս, որ տեռորի ենթարկվի էդ ազգը, այսինքն՝ մենք փրկվել ենք»,– կարծիք է հայտնել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Ըստ նրա, եթե մեր ներկայացրած արաբական կամ թուրքական երգերը հիշյալ մրցույթում հաղթեն, դա կլինի ապազգային բան։ Կոմիտասագետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը նման երգերով չպետք է մասնակցի այս մրցույթին ոչ Ադրբեջանում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Կոմիտասագետն առաջարկում է երգի մրցույթների մասնակցել միայն ու միայն ինքնատիպ ազգային երգ ներկայացնելու դեպքում։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցությունը քաղաքական առումով նպատակահարմար է համարում։ Փորձագետն այն կարծիքին է, որ այդ հնարավորությունից հրաժարվելու դեպքում Ադրբեջանը շատ լուրջ ինֆորմացիոն–պրոպագանդիստական դիվիդենտներ կստանա։ Ավելին՝ քաղաքագետը նշել է, որ ցանկալի կլիներ, որ այդ մրցույթին Հայաստանը ներկայացներ ԼՂ–ի մասնակից, իսկ երգի գործիքավորումն էլ լիներ Պաշտպանության բանակի նվագախմբի կողմից։
«Եթե սպորտսմենները գնում են, ինչո՞ւ մշակույթի գործիչները չգնան։ Սա մեկ, որ կարծում եմ, պետք է գնալ»,–ասել է երգահան Արա Գևորգյանն ու ավելացրել, որ այդ մասնակցությունը պետք է լինի մեկ պայմանով՝ պետք է ընտրվի բոլորի երգերից 10 անգամ հզոր երգ, որը ոչ մի առարկության առջև չկանգնի։ « Ես կարծում եմ, որ կարելի է նման երգ գտնել։ Չգտնելու դեպքում, կարծում եմ, չարժի գնալ այնտեղ, խայտառակվել»,– նշել է Գևորգյանը։ Նա նաև շեշտել է, որ բավական դժվար է լինելու մասնակցի ընտրության հարցը, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է լինելու։

Комментариев нет:
Отправить комментарий