11 июн. 2011 г.

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը


Անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում Ադրբեջանն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից մոտ 1000 կրակոց է եղել:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները հակառակորդի ագրեսիվ գործողություններին պատասխանել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
                                                     news.am

Комментариев нет:

Отправить комментарий