24 февр. 2011 г.

Բրազիլիայում 1,5-մետրանոց կոկորդիլոսը մտել է տուն

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներն ստիպված են եղել դիմել փրկարարներին, երբ իրենց տան հյուրասենյակում 1,5 մ երկարություն ունեցող կենդանի կոկորդիլոս են հայտնաբերել։

Սողունը գտնվել է բազմոցի ետնամասում։ Տան տիրուհին երեխային արագորեն դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն, նախքան այն կհասցներ վնաս պատճառել մարդկանց։


Մասնագետների գնահատականների համաձայն՝ կոկորդիլոսը բավականին առողջ տեսք է ունեցել։

Այդ տարածաշրջանում այս դեպքին նախորդած օրերին հորդ անձրևներ էին տեղացել, և գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։
                                                                                                                 TERT.AM

Комментариев нет:

Отправить комментарий