Օգոստոսի 18-ին Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում՝ մասնագիտությամբ երաժիշտ Վազգեն Գևորգյանի հետ, ով շուրջ 12 տարի ուսումնասիրում է Տաթևի վանական համալիր առեղծվածը ու լուրջ արդյունքներ ունի այս ասպարեզում: Նա այդ ուսումնասիրությունները ամփոփել է “Կորուսյալ քաղաքակրթության խորհուրդը կամ երկրային ճշգրիտ ժամանակացույցի աստղային բանալին” հեղինակայն գրքի մեջ: Նա յուրահատուկ և տիեզերական կապ է տեսնում Օրիոն համաստեղության և Տաթևի ճոճվող հենասյան միջև: Եվ պատահական չէ, որ ամեն տարի օգոստոսի լույս 11-ի (որը համարվում է հիմնարար տոն) գիշերը, ժամը 5:00-ին, երեք աստղ ուղղահայաց դիրքով ծագում են վանական համալիրի ճոճվող սյան գլխամասային հատվածում:
Հարցին, ի պատասխան, թե ինչպես սկսեց ուսումնասիրություններ կատարել, Վազգեն Գևորգյանը պատասխանեց. “Առիթը հանգիստը հանդիսացավ: Իմ ընտանիքով սիրում եմ բնության գրկում հանգստանալ, 12 տարի առաջ որոշեցինք Հալիձորի անտառում հանգստանալ ու միաժամանակ Տաթևի վանքը տեսնել: Հենց այդ այցից հետո իմ կյանքը վերափոխվեց”:
Մինչ անցնելը Տաթևի գաղտնիքներին՝ մի փոքր պատմեց Սյունյաց երկրի անվան ծագումնաբանությունից. “Սյունիք” նշանակում է “սյուն ունեցող երկիր”, մ.թ.ա. 9-րդ դարում ուներ Սիուներա անվանումը, Սի նշանակում է օրիոն, իսկ շումերերենից՝ Մասիս:
Հետո խոսեց հին տոմարով նշվող Նավասարդ տոնից. “Ամբողջ գաղտնիքը գտնվում է մեր հայկական օրացույցի մեջ, հիմնարար օրը եղել է օգոստոսի 11-ը (այդ օրը հին տոմարով նշվում է Նավասարդի օրը): Օգոստոսի 11-ի առեղծվածը ես պատահաբար գտա եգիպտական ավանդապատումների մեջ: Այդ ավանդապատումներում պարզեցի Քեոբսի բուրգի 2 լուսանցքերի առեղծվածը. սկզբում մարդիկ մտածում էին, որ դա օդանցք է օդափոխության համար, 2 ճագար իջեցնելուց հետո պարզվեց՝ դրանք փակ դռներ են, որոնք գտնվում են 390 հարթության վրա, դրանք հենց օրիոն և սիրիուս աստղերի դիրքերն են”: Օրիոնը ամենահեռու և ամենագլխավոր համաստեղությունն է, այն տեսանելի է բոլոր երկրներից, բայց առավել տիեզերական կապի մեջ է գտնվում Հայաստան աշխարհի հետ”,-վերջում ավելացրեց նա:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և լի էր հետաքրքիր բացահայտումներով:

Комментариев нет:
Отправить комментарий