Անահիտ Բաղդասարյան
Հայաստանյաց Ավետարանական կենտրոնը Գորիսում իր գործունեությունը սկսել է դեռևս 1997թ. հոկտեմբերից: Եվ քանի որ այդ ժամանակ ծնունդով վանաձորցի Սարգիս Օչինյանը արդեն համայնքում շատ ակտիվ դերակատարություն ուներ, հենց նրան էլ առաջարկեցին տեղափոխվել Գորիս և համակարգել բոլոր ծրագրերը:
Հայաստանյաց Ավետարանական կենտրոնին զուգահեռ, 1997թ. սկսած, Հայ Ավետարանչական ընկերակցությունը Սյունիքում սկսեց բարեսիրական ծրագրեր իրականացնել, որի ներկայացուցիչը դարձավ հենց Սարգիս Օչինյանը:
Եվ ցանկացած նախաձեռնության դեպքում որևէ տարբերակում չի դրվում: Նրա խոսքով տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում կարևոր դերակատարություն են ունենում կենտրոնի երիտասարդ կամավորները. "Ոչ մի լումա չենք վճարում բանվորի համար... Մեր երիտասարդներն են անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ սննդամթերք է բաշխվում, կշռում, փաթեթավորում, բարձում մեքենաները, տեղ հասցնում: Շատ եմ կարևորում մեր երիտասարդների բարեգործություն անելու ցանկությունը, պատրաստակամությունը: Բարեգործությունը մի մշակույթ է, որը պետք է մատուցվի",-ասում է Ավետարանչական Ընկերակցության Սյունիքի մարզի ներկայացուցիչը:
Նա նաև անդրադառնում է այն խնդրին, որ. իրենց գործունեությունը չի ծավալվում է միայն բարեգործության շուրջ: Ի սկզբանե և միշտ մենք իրենք առաջնային են համարում հոգևոր գործունեությունը, և ըստ նրա, անիմաստ ու կեղծ կլիներ Եկեղեցի կամ քրիստոնեական կառույց կոչվելը: Սարգիս Օչինյանի խոսքով ցանկացած եկեղեցու գերագույն նպատակը ոչ թե բարեգործությունն է, այլ` Ավետարան քարոզելը. "Հայ Ավետարանական Եկեղեցին սկզբնավորման պատմությունից ի վեր ունեցել է մեկ գերագույն նպատակ` մարդկանց հաղորդակից դարձնել Հիսուս Քրիստոսի փրկարար Ավետարանի բարի լուրին, որի համար կենտրոնը կազմակերպում է պաշտանմունքներ, համագումարներ, կիրակնօրյա դպրոցներ, սեմինարներ, հոգևոր գործիչների վերապատրաստումներ...":
Նախկինում կենտրոն գալիս էին միայն "ստանալու ակնկալիքով", ժամանակի ընթացքում մարդկանց գիտակցությունը, մոտեցումը փոխվեց այս հարցի վերաբերյալ, որովհետև Եկեղեցին ստանալու և տալու վայր է: Կենտրոնի անդամները հնարավորության սահմաններում նաև միմյանց են աջակցություն ցուցաբերում. երիտասարդ կամավորները տարբեր ծառայություններ են մատուցում միայնակ ծերերին` մաքրություն, խնամք, ձմեռվա փայտը կտրել, և այլն...
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների մասին, Սարգիս եղբայրը նշում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորման փուլի մեջ են: Միայն վերջին տասը տարիների ընթացքում է, ինչ դադարել են փոխադարձ այցելությունները: "Հույս ունենք, որ առաջիկայում նորից կսկսվեն եղբայրական փոխհարաբերությունները, հատկապես, որ Աստծո դաշտում անլուծելի խնդիրներ չկան: Մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն չենք դիտում որպես մրցակից և պարզապես ուզում ենք, որ Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին էլ իր լուման ներդնի հայ ժողովրդի հոգևոր և սոցիալական կարիքների բարելավվման գործում: Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Հայ Ավետարանական Եկեղեցին Հայաստանում գործող բոլոր կրոնական կազմակերպություններից ամենահանդուրժողներից է...":

Այն հարցին, թե արդյոք դժվար չէ՞ր Վանաձորից տեղափոխվել Գորիս, Սարգիս Օչինյանը պատասխանում է."Ճիշտ է ծնունդով ու արմատներով գորիսեցի չեմ, բայց հոգով-սրտով սյունեցի եմ: Կինս էլ Գորիսի Քարահունջ գյուղից է: Եվ օրերից մի օր այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ Տեր Աստվածն ինձ ցույց տվեց Գորիս աշխարհը...":
Խոսելով այն մասին, թե գորիսեցիներն ինչպես են ընդունել Հայ Ավետարանական կենտրոն ունենալու գաղափարը, Օչինյանն ասում է. "Ի սկզբանե ոչ մի խնդիր չենք ունեցել բնակչության հետ. դրա hիմնական պատճառն այն է, որ մենք անկեղծ ենք եղել, չենք խաբել մարդկանց: Ի տարբերություն Հայաստանի` տեսածս մյուս շրջանների, Գորիսում տները փողոցից տարանաջատվում են բարձր պարիսպներով, և այդ փակ դռներից ներս կարելի է մտնել միայն բարեկամությամբ: Ժամանակի ընթացքում բարեկամացանք մարդկանց հետ: Ոմանք լսելով դիմեցին ոչ միայն նյութական, այլև հոգևոր հարցերով, ոմանք` հետաքրքրությունից դրդված, որոշներն էլ, մեկ-երկու անգամ մասնակցելով մեր կազմակերպած միջոցառումներին, ցանկություն հայտնեցին շարունակել հաճախումները: Երբ մտահոգվում ես քո աջակցության կարիքն ունեցող մարդու խնդիրներով, կարեկցում ես նրան, դա շատ ավելի տպավորիչ է, քան որևէ քարոզչություն և դասախոսություն":
Հայաստանյաց Ավետարանական կենտրոնին զուգահեռ, 1997թ. սկսած, Հայ Ավետարանչական ընկերակցությունը Սյունիքում բարեսիրական ծրագրեր է իրականացնում և այդ գործում բոլորովին էլ պարտադիր պայման չէ, որ ընդգրկված լինեն Հայ Ավետարանական Եկեղեցու անդամները. "Մենք կարող ենք օգնել ցանկացած մարդու՝ անհավատներին, աթեիստներին, նույնիսկ Եհովայի վկաներին...", -նշում է Սարգիս Օչինյանը, հավելելով, որ իրենք դեմ են որևէ մեկին իրենց գաղափարները պարտադրելու մեթոդին:
Խոսելով այն մասին, թե գորիսեցիներն ինչպես են ընդունել Հայ Ավետարանական կենտրոն ունենալու գաղափարը, Օչինյանն ասում է. "Ի սկզբանե ոչ մի խնդիր չենք ունեցել բնակչության հետ. դրա hիմնական պատճառն այն է, որ մենք անկեղծ ենք եղել, չենք խաբել մարդկանց: Ի տարբերություն Հայաստանի` տեսածս մյուս շրջանների, Գորիսում տները փողոցից տարանաջատվում են բարձր պարիսպներով, և այդ փակ դռներից ներս կարելի է մտնել միայն բարեկամությամբ: Ժամանակի ընթացքում բարեկամացանք մարդկանց հետ: Ոմանք լսելով դիմեցին ոչ միայն նյութական, այլև հոգևոր հարցերով, ոմանք` հետաքրքրությունից դրդված, որոշներն էլ, մեկ-երկու անգամ մասնակցելով մեր կազմակերպած միջոցառումներին, ցանկություն հայտնեցին շարունակել հաճախումները: Երբ մտահոգվում ես քո աջակցության կարիքն ունեցող մարդու խնդիրներով, կարեկցում ես նրան, դա շատ ավելի տպավորիչ է, քան որևէ քարոզչություն և դասախոսություն":
Հայաստանյաց Ավետարանական կենտրոնին զուգահեռ, 1997թ. սկսած, Հայ Ավետարանչական ընկերակցությունը Սյունիքում բարեսիրական ծրագրեր է իրականացնում և այդ գործում բոլորովին էլ պարտադիր պայման չէ, որ ընդգրկված լինեն Հայ Ավետարանական Եկեղեցու անդամները. "Մենք կարող ենք օգնել ցանկացած մարդու՝ անհավատներին, աթեիստներին, նույնիսկ Եհովայի վկաներին...", -նշում է Սարգիս Օչինյանը, հավելելով, որ իրենք դեմ են որևէ մեկին իրենց գաղափարները պարտադրելու մեթոդին:
Եվ ցանկացած նախաձեռնության դեպքում որևէ տարբերակում չի դրվում: Նրա խոսքով տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում կարևոր դերակատարություն են ունենում կենտրոնի երիտասարդ կամավորները. "Ոչ մի լումա չենք վճարում բանվորի համար... Մեր երիտասարդներն են անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ սննդամթերք է բաշխվում, կշռում, փաթեթավորում, բարձում մեքենաները, տեղ հասցնում: Շատ եմ կարևորում մեր երիտասարդների բարեգործություն անելու ցանկությունը, պատրաստակամությունը: Բարեգործությունը մի մշակույթ է, որը պետք է մատուցվի",-ասում է Ավետարանչական Ընկերակցության Սյունիքի մարզի ներկայացուցիչը:
Նա նաև անդրադառնում է այն խնդրին, որ. իրենց գործունեությունը չի ծավալվում է միայն բարեգործության շուրջ: Ի սկզբանե և միշտ մենք իրենք առաջնային են համարում հոգևոր գործունեությունը, և ըստ նրա, անիմաստ ու կեղծ կլիներ Եկեղեցի կամ քրիստոնեական կառույց կոչվելը: Սարգիս Օչինյանի խոսքով ցանկացած եկեղեցու գերագույն նպատակը ոչ թե բարեգործությունն է, այլ` Ավետարան քարոզելը. "Հայ Ավետարանական Եկեղեցին սկզբնավորման պատմությունից ի վեր ունեցել է մեկ գերագույն նպատակ` մարդկանց հաղորդակից դարձնել Հիսուս Քրիստոսի փրկարար Ավետարանի բարի լուրին, որի համար կենտրոնը կազմակերպում է պաշտանմունքներ, համագումարներ, կիրակնօրյա դպրոցներ, սեմինարներ, հոգևոր գործիչների վերապատրաստումներ...":
Մեկնաբանելու համար, թե ովքեր են Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու անդամները, հոգևոր առաջնորդը նշում է. "Հոգևոր ոլորտի մեջ անդամ լինելը մի քիչ հարաբերական հասկացություն է: Մենք որպես անդամ ընդունում ենք նրանց, ովքեր ապաշխարհած անձնավորություններ են, Աստծուն ընդունում են որպես Տեր, Փրկիչ և Առաջնորդ, կանոնավոր մասնակցություն են ունենում Հայ Ավետարանական Եկեղեցու կյանքին, ինչպես նաև իրենց հնարավորության սահմաններում որոշակի օժանդակություն են ցուցաբերում եկեղեցական ծրագրերին: Ցանկացած մարդ պետք է իր լուման ներդնի եկեղեցական կյանքի բարգավաճմանը... Սա է հոգևոր կյանքի բաղադրիչներից մեկը, ինչպես Աստծո խոսքն է ասում` "Ավելի երանելի է տալը, քան ստանալը":
Նախկինում կենտրոն գալիս էին միայն "ստանալու ակնկալիքով", ժամանակի ընթացքում մարդկանց գիտակցությունը, մոտեցումը փոխվեց այս հարցի վերաբերյալ, որովհետև Եկեղեցին ստանալու և տալու վայր է: Կենտրոնի անդամները հնարավորության սահմաններում նաև միմյանց են աջակցություն ցուցաբերում. երիտասարդ կամավորները տարբեր ծառայություններ են մատուցում միայնակ ծերերին` մաքրություն, խնամք, ձմեռվա փայտը կտրել, և այլն...
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների մասին, Սարգիս եղբայրը նշում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորման փուլի մեջ են: Միայն վերջին տասը տարիների ընթացքում է, ինչ դադարել են փոխադարձ այցելությունները: "Հույս ունենք, որ առաջիկայում նորից կսկսվեն եղբայրական փոխհարաբերությունները, հատկապես, որ Աստծո դաշտում անլուծելի խնդիրներ չկան: Մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն չենք դիտում որպես մրցակից և պարզապես ուզում ենք, որ Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին էլ իր լուման ներդնի հայ ժողովրդի հոգևոր և սոցիալական կարիքների բարելավվման գործում: Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Հայ Ավետարանական Եկեղեցին Հայաստանում գործող բոլոր կրոնական կազմակերպություններից ամենահանդուրժողներից է...":
Комментариев нет:
Отправить комментарий