"LE CIEM" նվագախումբ |
Օգոստոսի 21-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը իր դռները բացեց ֆրանսիացի և հայ երիտասարդ երաժիշտների առջև: Համատեղ համերգը նվիրված էր Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20-ամյակին: Համերգը բացեց "LE CIEM" նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն: Հնչեց երկու երկրների օրհներգերը, որից հետո բեմ բարձրացավ Վիեննի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանը, ով համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ "Ադաջո" երաժշտական մշակութային ՀԿ-ի հետ, որն էլ հենց ստեղծվել է Վիենի մշակույթի տան աջակցությամբ. “Գորիսի հետ մեր բարեկամությունը արդեն 20 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում մեր երազանքները մասամբ իրականացան՝ շնորհիվ Վիենի հայ մշակույթի տան: Առանց երիտասարդության ապագա չկա, առանց մշակույթ՝ գիտություն: Այսօր մեզ միացնում է երաժշտությունն ու մշակույթը: Հատուկ շնորհակալություն քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, որի շնորհիվ մեր համագործակցությունն ու բարեկամությունը նոր թափ ստացավ” :
Պ. Չոբոյանի ելույթից հետո բեմ բարձրացավ “LE CIEM” նվագախումբը, որին շատ արագ հաջողվեց գրավել հանդիսատեսին՝ շնորհիվ որակյալ ու զգացմունքային կատարումների: Տիրող լռությունը երբեմն հաճելիորեն խախտում էին բարձր ծափահարությունները:
"Նարեկացի" ժողովրդական նվագարանների համույթ |
Համույթը կազմավորվել է դեռևս 2005 թվականին՝ “Նարեկացի” արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Նրանք հյուրախաղերով հանդես են եկել Արցախի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի բեմերում: Դահլիճում հնչեցին աշուղական, ժողովրդական, ազգագրական կատարումններ:
Վերջում “LE CIEM” նվագախմբի երաժիշտների շուրթերով հնչեց "Էրեբունի-Երևան" երգը, որի նվագակցությունն ապահովեց “Նարեկացի” համույթը:
Ելույթից հետո ողջյունի խոսքով հանդես եկավ “Նարեկացի” արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը . “ Ողջույն Գորիս, այսօր ձեր համար հանդես եկան տարբեր երկրների շնորհալի երիտասարդներ, որոնք իրենց երաժշտությամբ հույս ու լույս են տալիս մեր 20 տարվա համագործակցությանը”:
Նա շնորհակալություն հայտնեց “LE CIEM” նվագախմբի կատարողներին՝ “Էրեբունի-Երևան” երգի հրաշալի կատարման համար. ”Մեզ համար անչափ հաճելի էր լսել ձեր հայերեն կատարումը: Թող Աստված օրհնի ձեզ: Համագործակցությունն այս կա ու պիտի շարունակվի ձեր շնորհիվ”:
“Երաժշտությունը, որպես շփման ու հաղորդակցման միջոց այդքան էլ դյուրին չէ: Բայց այսօրվա միջոցառումը ապացուցեց հակառակը. երաժշտությունը երբեմն կարող է ծառայել որպես համաշխարհային լեզու”,-ուրախությամբ փաստեց Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն և միասնություն խորհրդանշող փոքրիկ հուշանվեր նվիրեց “Նարեկացի” համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին:
Վերջում Պատրիկ Չակոյանն ու Նարեկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել միջոցառման կայացման հարցում:
Հատուկ շնորհակալություն հայտնեցին “Ադաջո” երաժշտական մշակութային ՀԿ-ի տնօրեն Կարինե Գրիգորյանին: ”Ադաջոն” Ֆրանսիայի Վիենն քաղաքի Հայ Մշակույթի տան հովանավորությամբ արդեն 8 տարի է, ինչ համերգներ է կազմակերպում Գորիսում և հարևան քաղաքներում:
Комментариев нет:
Отправить комментарий