”Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ն «Մարդու իրավունքների ազգային ցանց» ծրագրի շրջանակներում մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց, որի համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն մարզում ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերականի հանձնարարականների իրականացման գործընթացի դիտարկմանը, տեղեկատվական բազայի ստեղծմանը, գործընկեր այլ կազմակերպությունների հետ ՄԻ իրավիճակի մասին ՀԴՊ պարտականությունների կատարման զեկույցների համար տեղեկատվության և առաջարկների փոխանակմանը:
Սույն ծրագրի շրջանակներում, փետրվարի 8-ին տեղի ունեցավ ցանցի ադամ ՀԿ-ների աշխատանքային հանդիպում Գորիսի մամուլի ակումբում: Քննարկվեցին առաջիկա անելիքները, կազմվեց վերջնական աշխատանքային ժամանակացույց:
“ԳՈՒՄ” ՀԿ-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը` ողջունելով մասնակիցներին` շեշտեց, որ ՄԻՊ ոլորտը մեր հանրապետությունում` մասնավորապես մեր մարզում, ամենախոցելի ոլորտներից մեկն է:

“Նման նախաձեռնությունները միշտ էլ ողջունելի են, ծրագրում բավականին հետաքրքիր գործողություններ կան, ցանցային մոտեցումները միշտ էլ գովելի են. համագործակցությունն ու գործընկերությունը միայն ողջունելի է, դա մեզ ուժեղացնում է, ու ավելի արդյյունավետ է դարձնում մեր գործունեությունը”:
Նպատակին հասնելու համար նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, հեռուստահաղորդումներ, ինտերակտիվ բեմադրություններ,հանրային իրազեկման նախաձեռնություններ, շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն:

Комментариев нет:
Отправить комментарий