Վերջին շրջանում ինքնասպանությունների աճ է նկատվում, ինչը ստիպում է մտածել դրանց սոցիալական կոնտեքստի մասին: Այս մասին այսօր` հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով, ինքնասպանությունները շատ լայն պատճառականության ունեն, դա անձնային ճգնաժամի արդյունք է: «Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ այն երկրներում, որտեղ գործազրկության աստիճանը բարձր է, ինքնասպանություններն աճում են, ըստ որում` տնտեսական դեպրեսիայի մեջ գտնվող երկրներում ինքնասպանության են դիմում ոչ միայն աղքատները, այլեւ հարուստները»,- ասաց հոգեբանը:
Նալչաջյանը կարեւորեց նաեւ մշակույթի դերը: Նա նշեց, որ ինքնասպանության պատճառներից մեկն էլ միայնակության զգացումն է, օրինակ` տարեցները ինքնասպանության են դիմում` ունենալով ավելորդության զգացում: Աղանդները, ըստ հոգեբանի, պարարտ հող են ստեղծում ինքնասպանության համար:
Կարինե Նալչաջյանի կարծիքով, ինքնասպանությունները նաեւ կապված են շատ լուսաբանումների հետ: «Երբ լրատվամիջոցներում շատ են լուսաբանում ինքնասպանությունները, դա բերում է Վերթերի էֆեկտի», - ասաց Նալչաջյանը: Նշենք, որ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ստեղծագործությունից հետո այդ շրջանում ինքնասպանությունները աճել են երիտասարդների շրջանում, այսինքն` դա դառնում է վարքի մի ձեւ: Հոգեբանը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին ավելի զուսպ լինել ինքնասպանությունները լուսաբանելիս, քանի որ դա անձնական, ընտանեկան հարց է, որն, ի դեպ, սոցիալական խարանի էֆեկտ ունի: «Մարդու ողբերգությունը, մարդու հոգեկան տառապանքները ցույց տալը այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց Կարինե Նալչաջյանը: news.am

Комментариев нет:
Отправить комментарий