17 авг. 2012 г.

Ռազմիկ Օհանյան. «Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, հոգով` նկարիչ…»

Անահիտ Գրիգորյան
Օգոստոսի 16-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տան հովանավորությամբ տեղի ունեցավ ճարտարապետ-նկարիչ Ռազմիկ Օհանյանի անհատական ցուցահանդեսը:
Ռազմիկ Օհանյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում Երևանի ճարտարագիտական համալսարանի դիզայներական բաժնում:

Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել հանրապետությունից դուրս, բայց ինչպես ինքն ասաց. “Գորիսում ցուցահանդես ունենալը երազանքի նման բան էր”:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Գորիսի քաղաքապետ
Նելսոն Ոսկանյանը, ով վերջում շնորհակալագիր հանձնեց Ռազմիկ Օհանյանին:

-Այսօր կարծես հոբելյանական լինի, քանզի դուք երեսուներորդ նկարիչն եք, ում մենք հյուրընկալում ենք մեր պատկերասրահում:
Նայելով Ձեր նկարներին՝ մի բանում համոզվեցի՝ դուք շատ խնամքով եք վերաբերում ամեն մի աշխատանքի,-նշեց Գորիսի պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:

Վերջում Ռազմիկ Օհանյանը հավելեց. «Շնորհակալ եմ բոլորիցդ ջերմ և անկեղծ հյուրընկալության համար ու մի բան կավելացնեմ...Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, իսկ հոգով` նկարիչ»:





Комментариев нет:

Отправить комментарий