Այսօր լրագրողների հետ զրուցեց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը, ում համոզմամբ`այս տարվա ամառը լինելու է ճգնաժամային:
Աստղաբանի կանխատեսմամբ`օգոստոսի 11-ը ևս բավականին լարված շրջան է`կապված Մարսի և Պլուտոնի դիրքերի հետ. պետք է զգույշ լինել գետնանցումներից, նկուղներից, մետրոյից: Պետք է զգուշանան խոյերը, կարիճները ջրհոսները, այծեղջյուրները:
Աստղաբանի հավաստմամբ`կավելանան նաև ինքնասպանության դեպքերը, քանի որ Մարսը և Պլուտոնն ի զորու են մարդկանց հասցնելու այդպիսի վիճակի, որ մարդը կարող է ինքն իրեն ոչնչացնել:
Օգոստոսի վերջերին, պայմանավորված Մարսի և Սատուրնի դիրքերով, հարվածի տակ կլինեն բանակը, պետական սահմանները, հասարակական վիճակը ևս լարված կլինի: Աստղաբանը խորհուրդ է տալիս ուժային կառույցներին այդ օրերին պահպանել մաքսիմալ զգոնություն, ավելին` այդ օրերին չպետք է կնքել անգամ երկարաժամկետ պայմանագրեր:
Սակայն կան նաև դրական կանխատեսումներ: Աստղաբանի խոսքով` հուլիսի 9-ը շատ հաջող օր է ցլերի,կշեռքների, կույսերի համար.նրանք այդ օրը կարող են շատ գործեր իրականացնել, որոնք կպսակվեն հաջողությամբ, ավելին` այդ օրը շատ հաջող է անգամ ամուսնության համար, հատկապես դա վերաբերում է խոյերին, խեցգետիններին, առյուծներին, ջրհոսներին:
Աստղաբանի կանխատեսմամբ`օգոստոսի 16-ին, ինչպես նաև սեպտեմբերի 3-ին և դեկտեմբերի 22-ին սպասվում է խելացի և ուժեղ սերնդի ծնունդ, որը մեծ փոփոխություններ կբերի հետագայում:
Աստղաբանն անգամ նշեց, թե որ համաստեղության տակ ծնվածը որտեղ կարող է հանգստանալ և մեծ լիցքերով հետ վերադառնալ: Այսպես.խոյերը կարող են հանգստանալ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում,Լեհաստանում, ցուլերը`Իռլանդիայում և Ռուսաստանում, երկվորյակները`Եգիպտոսում, Հայաստանում, Վրաստանում,խեցգետինները`Հոլանդիայում և Բելգիայում, առյուծները`Թուրքիայում և Իտալիայում,կույսերը`Հունաստանում, կշեռքները`Ավստրիայում և Պորտուգալիայում,կարիճները`Նորվեգիայում և Հարավային Գերմանիայում,աղեղնավորները`Հունգարիայում, Իսպանիայում և Սլովակիայում այծեղջյուրները`Մեքսիկայում և Հնդկաստանում, ջրհոսները`Դանիայում և Հարավային Գերմանիայում,ձկները`Հյուսիսային Ֆրանսիայում, Հարավային Իտալիայում: mardik.am

Комментариев нет:
Отправить комментарий